«Մետամորֆոզ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ)
'''Սետամորֆոզ''' (<հուն․ μεταμόρφωσις—փոխակերպություն), [[կերպարանափոխություն]], մետամորֆոզ կենդանիների, [[մետաբոլիա]], ետսաղմնային զարգացման ընթացքում օրգանիզմի կազմության խորը կերպարանափոխություն։ մետամորֆոզ սովորաբար կապված է անհատական զարգացման ([[օնտոգենեզի]]) ընթացքում կենդանու գոյության պայմանների և կենսակերպի խիստ փոփոխությունների հետ։ Մետամորֆոզով զարգացող կենդանիների կենսական ցիկլում լինում է առնվազն մեկ թըրթուրային փուլ, որի ընթացքում օրգանիզմը էապես տարբերվում է հասուն անհատից։ Զարգացման առանձին Փուլերում կենդանին կատարում է տեսակի պահպանմանը և զարգացմանը նպաստող տարբեր ֆունկցիաներ։ Մետամորֆոզիի տարրեր նկատվում են որոշ նախակենդանիների (օրինակ՝ [[ծծող ինֆուզորիաների]]) մոտ։
 
Կենդանիների մետամորֆոզ․
# պոլիպ
# էֆիրների առաջացումը
# երիտասարդ մեդուզա․
 
II․ կաղամբի սպիտակաթիթեռի զարգացումը․
# րթուր.
# հարսնյակ
# թիթեռ․
 
III․ գորտի զարգացումը․.
# շերևիուկ
# շերեւիուկ
2․ գորտ
 
Սպունգներին և աղեխորշավորներին բնորոշ է մետամորֆոզ, որի ընթացքում ազատ լողացող թրթուրները կատարում են տեսակի տարածման ֆունկցիա։ Հաճախ նման Մ․ բարդանում է սեռական և անսեռ սերունդների հաջորդականությամբ ([[սցիֆոմեդուզաներ]], բազմաթիվ [[տափակ որդեր]] ևն)։ Բույսերի վեգետատիվ օրգանների մետամորֆոզ։
 
Տերևների մետամորֆոզ․
# տերևային բեղիկներ - ա) սիսեռի, բ) տափոլոռի
# միջատակեր բույսի սափորիկ
# կռզու Փշեր։
 
Ընձյուղի մետամորֆոզ․
# ալոճենու փշեր
# մկնափշի ֆիլոկլադիումներ
# սոխի կոճղեզ։
 
Արմատի մետամորֆոզ․
9․ գեորգենու արմատային պալարներ
10․ շաքարի ճակնդեղի արմատապտուղ
 
Նեմերտինների մետամորֆոզ նեկրոտիկ տիպի է, ապագա հասուն անհատը զարգանում է թրթուրի ներսում, իսկ թրթուրի մարմնի հիմնական զանգվածը մահանում է։ [[Հոդվածոտանիներ]]ի, [[ուսոտանիների]], [[փափկամորթների]], [[փշամորթներ]]ի մետամորֆոզ ընթանում է առանց սերունդների հաջորդականության։ Միջատները լրիվ մետամորֆոզի ընթացքում անցնում են ձվի, թրթուրի, հարսնյակի և հասուն անհատի փուլերով։ Ողնաշարավորներից մետամորֆոզով են զարգանում քարալեզները, որոշ ձկներ և երկկենցաղները։ մետամորֆոզ կարգավորվում է հորմոնների միջոցով։ Տարբերում են մետամորֆոզի նաև այլ ձևեր, կրի [[պտոմետաբոլիա]] (խաղողի խխունջ), [[անամորֆոզ]] (որոշ բազմոտանիներ և ստորին անբեղիկ միջատներ), պրոտոմետոբոլիա (առաջնային անթև միջատներ), հեմիմետաբոլիա, էպիմորֆոզ, [[հոլոմետաբոլիա]] (թևավոր միջատներ)։ Մետամորֆոզ բույսևրի, բույսի հիմնական օրգանների ձևափոխությունը կապված ֆունկցիաների կամ գործունեության պայմանների փոՓոխության հետ։ Մետամորֆոզի ամենից հաճախ ենթարկվում են ընձյուղը և տերևը։ Խոնավության անբավարարության հետևանքով չորային շրջանների բազմաթիվ բույսերի (օրինակ՝ կռզիների) ցողունը վերածվել է ջուր կուտակող և ֆոտոսինթեզող օրգանի, իսկ տերևածոցերում զարգացել են կարճացած ընձյուղներ (Փշեր)
285 440

edits

Նավարկման ցանկ