«Լուիջի Պուլչի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 1 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
[[Պատկեր:Pulci.jpg|մինի]]
'''Լուիջի Պուլչի''' ({{lang-it|Pulci}}, [[1432]], [[օգոստոսի 15]], [[Ֆլորենցիա]] - [[1484]], [[նոյեմբերի 11]], [[Պադուա]]), [[իտալացի]] բանաստեղծ-[[Հումանիզմ|հումանիստ]]։ [[15-րդ դար]]ի հումանիզմի ամենադեմոկրատական հոսանքի ներկայացուցիչ, [[Մատերիալիզմ|մատերիալիստ]] և սկեպտիկ։ Եկեղեցին նրան հայտարարել է [[Հերետիկոսություն|հերետիկոս]]։
 
Պուլչիի հիմնական ստեղծագործությունը «Մորգանտե» էպիկական [[պոեմ]]ն է, որի առաջին հրատարակությունը ([[1478]]-[[1480]]-ի միջև) ամփոփել է 23 երգ, երկրորդը՝ այսպես կոչված «Մեծ Մորգանտեն» ([[1482]])՝ 28 երգ։ Երկի հիմքում ընկած է 14-րդ դարի ժողովրդական պոեմը, պատմվում է ասպետ Օռլանդոյի (Ռոլանդ) և նրա զինակիր, բարեհոգի հսկա Մորգանտեի արկածների մասին։ Պոեմում կոմիզմն ու [[բուֆոնադ]]ը միաձուլվում են ժողովրդական միամիտ խանդավառությանը։ «Մորգանտեն» ազդեցություն է գործել [[Վերածնունդ|Վերածննդի]] հեգնակատակերգական պոեմի, ինչպես նաև [[Ռաբլե-Ֆ.|Ռաբլե]]ի ստեղծագործության վրա։

Նավարկման ցանկ