«Բալաբեկ Մարտիրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Այլ կիրառումներ|Մարտիրոսյան (այլ կիրառումներ)}}
'''Բալաբեկ Գրիգորի Մարտիրոսյան''' ([[մայիսի 20]], [[1905]], գ․ Թոխանշալու (այժմ՝ [[Մասիս]], [[ՀՀ]] [[Արտաշատ]]ի շրջանում) - [[ապրիլի 6]], [[1972]], [[Երևան]]), կուսակցական և պետական աշխատող։ [[ԽՄԿԿ]] անդամ [[1927]] թվականից։
'''Բալաբեկ Գրիգորի Մարտիրոսյան''' ([[մայիսի 20]], [[1905]], գ․ Թոխանշալու (այժմ՝ [[Մասիս]], [[ՀՀ]] [[Արտաշատ]]ի շրջանում) - [[ապրիլի 6]], [[1972]], [[Երևան]]), կուսակցական և պետական աշխատող։ [[ԽՄԿԿ]] անդամ [[1927]] թվականից։



09:15, 27 Մայիսի 2014-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)

Բալաբեկ Գրիգորի Մարտիրոսյան (մայիսի 20, 1905, գ․ Թոխանշալու (այժմ՝ Մասիս, ՀՀ Արտաշատի շրջանում) - ապրիլի 6, 1972, Երևան), կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։

Սովորել է Երևանի 1-ին և 2-րդ աստիճանի կուսակցական դպրոցներում (1925-1929), ավարտել Բաքվի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտը (1936), 1929-1931 թվականներին կոմերիտական կազմակերպչական աշխատանքի է եղել Նոր Բայազետի (Կամո) և Ղամարլուի (Արտաշատ) շրջկոմներում։ 1936 թվականից աշխատել է ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի պրոպագանդայի և ագիտացիայի տանը։ 1937 թվականի մայիսից ՀԿ(բ)Կ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղարն էր, սեպտեմբերից՝ ՀԿԿ ԿԿ-ի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչը։ 1938-1942 թվականներին եղել է ՀԽՍՀ լուսավորության ժողկոմ։ 1942-1953 թվականներին՝ Հայկական գյուղատնաեսական ինստիտուտի տնօրեն, միաժամանակ՝ ինստիտուտի մարքսիզմլենինիզմի ամբիոնի վարիչ (1942-19491953 թվականից ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալն էր, 1959-1961 թվականներին՝ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահը։ Միաժամանակ 1958 թվականից՝ ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար՝ այդ պաշտոնում մնալով մինչև իր կյանքի վերջը։ Մարտիրոսյանը խորհրդային պատվիրակության կազմում մասնակցել է (1958, 1959, 1971) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նսաաշրջաններին։ Եղել է ՀամԿ(բ)Կ 23-րդ և ՀԿ(բ)Կ 10-14-րդ համագումարների պատգամավոր, ԽՍՀՄ 1-ին և ՀԽՍՀ 2-7-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ-ի անդամ (1938-1948)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի և «Պատվո նշան» շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։