«Օգտակար հանածոներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 12. Տող 12.
[[ՀՀ]] տարածքում առավել տարածված են մետաղային և ոչ մետաղային oգտակար հանածոները։ Մետաղային օգտակար հանածոների հանքավայրերը հիմնականում ջրաջերմային են․ առավել կարևոր են [[պղինձ]]-[[մոլիբդեն]]ային (Ագարակ, Քաջարան, Թեղուտ

և այլն), պղնձի (Ալավերդի, Կապան, Շամլուղ և այլն), [[Ոսկի|ոսկու]] (Սոթք, Լիճքվազ-Թեյ, Մեղրաձոր, Արմանիս և այլն), բազմամետաղային (Ախթալա, Գլաձոր, Կաքավասար, Մովսեսգեղ, Պրիվոլնոյե), [[երկաթ]]ի (Կապուտան, Հրագդան, Սվարանց և այլն) հանքավայրերը։ Կարևոր նշանակություն ունեն մագմայական ([[նեֆելինային սիենիտ]], [[երկաթ]], [[քրոմիտ]]) և փոխակերպային ([[մարմար]], [[տիտան]] և այլն) հանքավայրերը։ ՀՀ մետաղային հանքավայրերը պարունակում են նաև հազվագյուտ, ցրված և ազնիվ տարրեր ([[արծաթ]], [[ռենիում]], [[սելեն]], [[թելուր]], [[բիսմութ]], [[կադմիում]], [[ցերիում]], [[լանթան]] և այլն)։ Համեմատաբար ոչ մեծ հանքավայրեր և հանքերևակումներ են առաջացնում [[քրոմ]]ը (Շորժա), [[մանգան]]ը (Սևքար, Սարիգյուղ), [[ծարիր]]ը (Ամասիա), [[սնդիկ]]ը (Խոսրով, Բահար) և այլ մետաղական տարրեր։

[[Հայկական լեռնաշխարհ]]ը բացառիկ հարուստ է հրաբխային, [[նստվածք]]ային և փոխակերպային ծագման ոչ մետաղային օգտակար հանածոներով։ Հայկական հրաբխային բարձրավանդակն առանձնանում է բնական շինանյութերով՝ [[տուֆ]], [[բազալտ]], [[անդեզիտ]], [[բազալտ]]ային անդեզիտ, [[պեռլիտ]], [[պեմզա]], [[կրաքար]], [[մարմար]], [[տրավերտին]], [[խարամ]] և այլն, լեռնաքիմիական հումքով և բնական սորբենտներով՝ [[քարաղ]], [[բենթոնիտային կավ]], [[ցեոլիթ]], [[բարիտ]], [[պիրիտ]], [[գիպս]] և այլն, հրակայուն հումքով՝ [[կավ]], [[քվարցիտ]], [[մագնեզիտ]] և այլն, ձայնավերմամեկուսիչ, թթվա- և հիմնակայուն հումքով՝ [[դիատոմիտ]], [[ասբեստ]], [[քվարց]], [[ագաթ]] և այլն։

18:39, 20 Մայիսի 2014-ի տարբերակ

Օգտակար հանածոներ, միներալային հումք, երկրակեղևի անօրգանական և օրգանական բնական միներալային գոյացումներ, որոնք տնտեսության նյութ, արտադրության ոլորտի հիմքն են։ Ըստ ֆիզիկական վիճակի՝ օգտակար հանածոները լինում են պինդ (ածուխներ, մետաղային և ոչ մետաղային), հեղուկ (նավթ, հանքային ջրեր) և գազային (բնական այրվող և իներտ գազեր)։

Տեսակներ

Օգտակար հանածոներն ընդունված է բաժանել 3 հիմնական խմբերի՝

  • վառելիքային
  • մետաղային
  • ոչ մետաղային

Օգտակար հանածոները ձևավորվել են երկրակեղևի զարգացման ողջ պատմության ընթացքում՝ ներծին և արտածին շարժընթացների հետևանքով։ Օգտակար հանածոների ձևավորման համար անհրաժեշտ նյութերը տեղափոխվում են Երկրի վերին միջնապատյանից, երկրակեղևից և մակերևույթից՝ մագմայական հալոցքների, հեղուկ և գազանման լուծույթների միջոցով։

Տարածվածություն

ՀՀ տարածքում առավել տարածված են մետաղային և ոչ մետաղային oգտակար հանածոները։ Մետաղային օգտակար հանածոների հանքավայրերը հիմնականում ջրաջերմային են․ առավել կարևոր են պղինձ-մոլիբդենային (Ագարակ, Քաջարան, Թեղուտ և այլն), պղնձի (Ալավերդի, Կապան, Շամլուղ և այլն), ոսկու (Սոթք, Լիճքվազ-Թեյ, Մեղրաձոր, Արմանիս և այլն), բազմամետաղային (Ախթալա, Գլաձոր, Կաքավասար, Մովսեսգեղ, Պրիվոլնոյե), երկաթի (Կապուտան, Հրագդան, Սվարանց և այլն) հանքավայրերը։ Կարևոր նշանակություն ունեն մագմայական (նեֆելինային սիենիտ, երկաթ, քրոմիտ) և փոխակերպային (մարմար, տիտան և այլն) հանքավայրերը։ ՀՀ մետաղային հանքավայրերը պարունակում են նաև հազվագյուտ, ցրված և ազնիվ տարրեր (արծաթ, ռենիում, սելեն, թելուր, բիսմութ, կադմիում, ցերիում, լանթան և այլն)։ Համեմատաբար ոչ մեծ հանքավայրեր և հանքերևակումներ են առաջացնում քրոմը (Շորժա), մանգանը (Սևքար, Սարիգյուղ), ծարիրը (Ամասիա), սնդիկը (Խոսրով, Բահար) և այլ մետաղական տարրեր։

Հայկական լեռնաշխարհը բացառիկ հարուստ է հրաբխային, նստվածքային և փոխակերպային ծագման ոչ մետաղային օգտակար հանածոներով։ Հայկական հրաբխային բարձրավանդակն առանձնանում է բնական շինանյութերով՝ տուֆ, բազալտ, անդեզիտ, բազալտային անդեզիտ, պեռլիտ, պեմզա, կրաքար, մարմար, տրավերտին, խարամ և այլն, լեռնաքիմիական հումքով և բնական սորբենտներով՝ քարաղ, բենթոնիտային կավ, ցեոլիթ, բարիտ, պիրիտ, գիպս և այլն, հրակայուն հումքով՝ կավ, քվարցիտ, մագնեզիտ և այլն, ձայնավերմամեկուսիչ, թթվա- և հիմնակայուն հումքով՝ դիատոմիտ, ասբեստ, քվարց, ագաթ և այլն։

Հայաստանում կան թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, հանքային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք հիմնականում կապված են երկրակեղևի խախտման գծերի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։