«Հովասափ Սեբաստացի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (6) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 4. Տող 4.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Նյութեր Հայկական սովետական հանրագիտարանից]]
[[Կատեգորիա:Հայ պատմիչներ]]
[[Կատեգորիա:Հայ պատմիչներ]]
[[Կատեգորիա:Հայ երգահաններ]]
[[Կատեգորիա:Հայ տաղասացներ]]
[[Կատեգորիա:Հայեր]]

10:42, 16 Մայիսի 2014-ի տարբերակ

Հովասափ Սեբաստացի,(1508-18թ, մահվան թվականն անհայտ), XVI դարի հայ տաղասաց, գրիչ, վկայագիր։ Կրթությունն ստացել է հոր՝ Թադեոս քահանայի մոտ։ Հովասափ Սեբաստացիից մեզ են հասել սիրո երգեր, պատմական պոեմներ, բանաստեղծություններ, բարոյախրատական, ինչպես նաե հոգևոր թեմաներով գրված և տոմարագիտական գործեր, որոնք արտացոլում են հայ ժողովրդի, մասնավորապես Արևմտյան Հայաստանի բնակչության կյանքը, միջնադարյան Հայաստանի քաղաքական անցուդարձերը։ 1535թ-ին Հովասափ Սեբաստացին ընդօրինակել է Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը։ Երկի վերջում եղած հիշատակարանը վկայում է, որ նա իր սիրերգերը, օժտված կյանքի ու բնության նկատմամբ լավատեսությամբ, ստեղծել է 1535թ-ին։ Հովասափ Սեբաստացին գրել է նաև 17 տնից բաղկացած մի տաղ, որը նվիրված է Կոճա Սեբաստացուն (տաղի 7 տների ծայրակապն է «Ցովասաբ» բառը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։