«Շուշիի թեմական հոգևոր դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16. Տող 16.


Շուշու թեմականում կարճատև, բայց բեղմնավոր գործունեություն է ունեցել հայ ականավոր մանկավարժ [[Սեդրակ Մանդինյան]]ը։ Նրա շնորհիվ առաջին անգամ թեմականում ավանդվել է [[մանկավարժություն]], իսկ չորրորդ դասարանն ավարտողներից կազմվել է մանկավարժական հատուկ դասարան, որը տեղի ծխական դպրոցի համար պատրաստել է ուսուցիչներ։
Շուշու թեմականում կարճատև, բայց բեղմնավոր գործունեություն է ունեցել հայ ականավոր մանկավարժ [[Սեդրակ Մանդինյան]]ը։ Նրա շնորհիվ առաջին անգամ թեմականում ավանդվել է [[մանկավարժություն]], իսկ չորրորդ դասարանն ավարտողներից կազմվել է մանկավարժական հատուկ դասարան, որը տեղի ծխական դպրոցի համար պատրաստել է ուսուցիչներ։

1881-82-ին թեմականում ուսուցչի, ապա նաև տեսչի պաշտոն է վարել [[Ղազարոս Աղայան]]ը։

1903-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905-ի աշնանը։ Այն ավելի բարկարգ տեսք է ստանում 1908-10 թվերին` տեսուչ [[Ավետիք Տեր-Պողոսյան]]ի օրոք և նրա ջանքերով։

07:14, 30 Դեկտեմբերի 2009-ի տարբերակ

Շուշիի թեմական հոգևոր դպրոց - բացվել է 1838հունիսի 22-ին։

«Դա աղքատության մեջ ծնված մի փոքրիկ հիմնարկություն էր» (Լեո)։ Սկզբում ունեցել է մոտ քսան աշակերտ։ Առաջին ուսուցիչները հանձն են առել այնտեղ պարապել առանց վարձատրության։ Անցել են հայոց լեզու, ռուսաց լեզու, պարսկերեն, թվաբանություն, «օրենք աստվածային», «սրբազան պատմություն» և երգեցողություն։

Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ 1852-ի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը թույլատրում է երեք տարի անց` 1855-ի նոյեմբերին։

1860-ին դպրոցը հանձնվում է Շուշու հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։ Հոգաբարձությանը հաջողվում է զգալի չափով բարելավել դպրոցի նյութական դրությունը։

Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը, շուշեցիների խնդրանքով, 1863-ին դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում տարիներ առաջ հռչակված Պետրոս Շանշյանին։ Վերջինիս օգնականն է եղել Պերճ Պռոշյանը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։

Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան` իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»` 5-րդ դարի պատմիչ Եղիշեի անունով։

Այս դպրոցում է աշխատել նաև «Հայկական աշխարհ» ամսագրի խմբագիր Խորեն Ստեփանեն։ Նրա տեսչությունը տևել է ընդամենը մեկ տարի։

1877-78 ուստարում Շուշու թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում Երևանում հրատարակվող «Պսակ» թերթի խմբագիր և հասարակական գործիչ Վասակ Պապաջանյանը։

Շուշու թեմականում կարճատև, բայց բեղմնավոր գործունեություն է ունեցել հայ ականավոր մանկավարժ Սեդրակ Մանդինյանը։ Նրա շնորհիվ առաջին անգամ թեմականում ավանդվել է մանկավարժություն, իսկ չորրորդ դասարանն ավարտողներից կազմվել է մանկավարժական հատուկ դասարան, որը տեղի ծխական դպրոցի համար պատրաստել է ուսուցիչներ։

1881-82-ին թեմականում ուսուցչի, ապա նաև տեսչի պաշտոն է վարել Ղազարոս Աղայանը։

1903-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905-ի աշնանը։ Այն ավելի բարկարգ տեսք է ստանում 1908-10 թվերին` տեսուչ Ավետիք Տեր-Պողոսյանի օրոք և նրա ջանքերով։