«Ֆոտոնային բյուրեղներ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
No edit summary
 
== Ֆոտոնային բյուրեղների Ֆիզիկան ==
Ինչպես էլեկտրամագնիսականության ցանկացած այլ խնդրի, այնպես էլ ֆոտոնային բյուրեղների ֆիզիկայի հիմքում ընկած են էլեկտրամագնիսականության օրենքները, որոնք ամբողջությամբ նկարագրվում են [[Մաքսվելի հավասարումներով]]։ Ի տարբերություն համասեռ, անվերջ միջավայրերի որտեղ դիելեկտրիկ թափանցելություն կախված չէ տարածական կոօրդինատներից ֆոտոնային բյուրեղների դեպքում դիէլեկտրիկ թափանցելիության ֆունկցիան պարբերական ֆունկցիա է կոօրդինատներից: Դա նշանակում է որ ալիքային հավասարումն այսպիսի միջավայրերի համար կլինի դիֆերենցիալ հավասարում անհամասեռ գործակիցներով, որոնք կոօրդինատներից կախված պարբերական ֆունկցիաներ են: Հայտնի է որ այդիսի հավասարումների լուծումներն այնպիսին են, որ միջավայրի արձագանքը (անրադարձումը կամ թափանցելիության) լինում է զգայուն միջավայրի վրա ընկնող ալիքի երկարության նկատմամբ: Ինչպես օրինակ, կարող են լինել այնպիսի ալիքի երկարություններ կամ շերտեր որոնց համար դիտվում է մաքսիմալ անրադարձում, կամ հակառակ երևույթը՝ մաքսիմալ թափանցիկություն: Իհարկե, այս ալիքի երկարությունները կամ շերտերի գոյությունը կախված է ֆոտոնային բյուրեղի երկրաչափական պարամետրերից (ինչպես օրինակ, միավոր բջջի ձևը, չափերը, համակարգի պարբերականություն և այլն) և այդ պարամետրերի փոփոխությունը,տվյալ ալիքի երկարությունների համար, կարող է հանգեցնել նույնիսկ այդ երևույթների բացակայության:
Երկրաչափական պարամետրերից այսպիսի զգայուն կախվածությունը պայմանավորված է նրանով, որ այս երևույթները էլեկտրամագնիսական ալիքների կառուցողական ինտերֆերենցիայի արդյունք են, իսկ ինտերֆերենցիոն երևույթները չափազանց զգայուն են երկրաչափական պարամետրերի փոփոխությունների նկատմամբ, քանի որ նույնիսկ փոքր երկրաչափական փոփոխությունները կարող են հանգեցնել ալիքի փուլի մեծ փոփոխությունների, ինչն էլ պատճառ կարող է դառնալ ոչ կառուցողական ինտերֆերենցիայի:
 
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ