«Հին հունարեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (24) oգտվելով ԱՎԲ
Տող 152. Տող 152.
|}
|}


Հստակ երկբարբառները երկար են, հնչել են որպես երկու ձայնավոր (բայց մի վանկում), αι և οι կարող են լինել բառի վերջում և՛ երկար, և ՛ կարճ, երկրորդ եպքում երկրորդ բաղադրիչը թուլանում է և կարող է հնչել որպես [j]: Երկգիր ει և ου ոչ միշտ են նշանակել երկբարբառ [ei] և [oü]: Երբեմն դրանք դրվել են նշանակելու [ẹ] և [ọ] երկար կրծքային հնչյունները՝ այսպես կոչված «կեղծ երկբարբառները»: Ընդհանրապես ου երկբարբառը Ք. ա. 5-րդ դարի վերջին սկսեց փոխվել [u] մենաբարբառի, բայց ավանդաբար շարունակվեց ου երկգիր գրությունը: Ինչ վերաբերում է տարբեր վանկերում երկու ձայնավորներին, այսինքն՝ երբ 2 ձայնավոր գտնվում են իրար կողք, բայց չեն կազմում երկբարբառ, ι կամ υ երկրորդ բաղադրիչի վրա դրվում է ումլաուտ, օրինակ՝ αϋ:
Հստակ երկբարբառները երկար են, հնչել են որպես երկու ձայնավոր (բայց մի վանկում), αι և οι կարող են լինել բառի վերջում և՛ երկար, և ՛ կարճ, երկրորդ եպքում երկրորդ բաղադրիչը թուլանում է և կարող է հնչել որպես [j]։ Երկգիր ει և ου ոչ միշտ են նշանակել երկբարբառ [ei] և [oü]։ Երբեմն դրանք դրվել են նշանակելու [ẹ] և [ọ] երկար կրծքային հնչյունները՝ այսպես կոչված «կեղծ երկբարբառները»։ Ընդհանրապես ου երկբարբառը Ք. ա. 5-րդ դարի վերջին սկսեց փոխվել [u] մենաբարբառի, բայց ավանդաբար շարունակվեց ου երկգիր գրությունը։ Ինչ վերաբերում է տարբեր վանկերում երկու ձայնավորներին, այսինքն՝ երբ 2 ձայնավոր գտնվում են իրար կողք, բայց չեն կազմում երկբարբառ, ι կամ υ երկրորդ բաղադրիչի վրա դրվում է ումլաուտ, օրինակ՝ αϋ։


Թաքնված երկբարբառներ են երեք զուգակցումներ՝ αι [āi], ηι [ēi], ωι [ōi], որոնք ատտիկյան բարբառում Ք. ա. II—I դարերում կորցրել են վերջավոր տարրը: Հետագայում Բյուզանդիայում 12-րդ դարից վերականգնվեց երկգրությունը, տառի ներքևում գրվում էր փոքր [[Յոտա (տառ)|յոտա]], որն ստացել է «ստորագիր յոտա» անվանումը, օրինակ՝ ᾄδω՝ «Ես երգում եմ»: Չնայած երկրորդ բաղադրիչը չէր արտաբերվում՝ նախկին երկբարբառը որոշ ձևաբանական կարգերի ցուցիչ էր (օրինակ՝ եզակի տրական հոլովը թեմատիկ (ο/ε) հոլովների ժամանակ), որտեղ ստորագիր յոտան հանդես էր գալիս ձևային տարբերակման գործառույթով, ինչպես՝ նշված եզակի տրական ձևում և թեմատիկ խոնարհման ուղղական/հայցական երկակի թվում, սեռական և տրական հոլովներում ատտիկյան խոնարհման ժամանակ: Թաքնված երկբարբառի՝ բառասկզբում հայտնվելու և մեծատառով գրվելու անհրաժեշտության դեպքում յոտան չի գրվում ստորագիր, այլ գրվում է կողքին և կոչվում է համապատախանաբար «առդիր (կցված) յոտա»: Առաջին բաղադրիչում երկար ձայնավոր և երկրորդում υ ունեցող երկբարբառներից ատտիկյան բարբառում պահպանվել է ηυ երկբարբառը, որը հանդես է գալիս միայն որոշակի բայաձևերում: Երկբարբառ ωυ գոյություն է ունեցել այլ հոնիական բարբառներում, բայց ոչ ատտիկյանում:
Թաքնված երկբարբառներ են երեք զուգակցումներ՝ αι [āi], ηι [ēi], ωι [ōi], որոնք ատտիկյան բարբառում Ք. ա. II—I դարերում կորցրել են վերջավոր տարրը։ Հետագայում Բյուզանդիայում 12-րդ դարից վերականգնվեց երկգրությունը, տառի ներքևում գրվում էր փոքր [[Յոտա (տառ)|յոտա]], որն ստացել է «ստորագիր յոտա» անվանումը, օրինակ՝ ᾄδω՝ «Ես երգում եմ»։ Չնայած երկրորդ բաղադրիչը չէր արտաբերվում՝ նախկին երկբարբառը որոշ ձևաբանական կարգերի ցուցիչ էր (օրինակ՝ եզակի տրական հոլովը թեմատիկ (ο/ε) հոլովների ժամանակ), որտեղ ստորագիր յոտան հանդես էր գալիս ձևային տարբերակման գործառույթով, ինչպես՝ նշված եզակի տրական ձևում և թեմատիկ խոնարհման ուղղական/հայցական երկակի թվում, սեռական և տրական հոլովներում ատտիկյան խոնարհման ժամանակ։ Թաքնված երկբարբառի՝ բառասկզբում հայտնվելու և մեծատառով գրվելու անհրաժեշտության դեպքում յոտան չի գրվում ստորագիր, այլ գրվում է կողքին և կոչվում է համապատախանաբար «առդիր (կցված) յոտա»։ Առաջին բաղադրիչում երկար ձայնավոր և երկրորդում υ ունեցող երկբարբառներից ատտիկյան բարբառում պահպանվել է ηυ երկբարբառը, որը հանդես է գալիս միայն որոշակի բայաձևերում։ Երկբարբառ ωυ գոյություն է ունեցել այլ հոնիական բարբառներում, բայց ոչ ատտիկյանում։


==== Շեշտ ====
==== Շեշտ ====
Հին հունարենում բառային շեշտը երաժշտական էր, որը բնութագրվում է շեշտվող ձայնավորի հնչողության փոփոխությամբ: Կարճ (մեկ [[ամանակ]] ունեցող) շեշտվող ձայնավորը կարող էր ունենալ միայն բարձրացող հնչողություն, որը նշվում է ուժգին, սուր շեշտի նշանով՝ ´, երկու ամանակային (երկար) ձայնավորները կամ երկբարբառները կարող էին ունենալ ինչպես '''սուր''' շեշտ (երկրորդ ամանակում բարձրացող), այնպես էլ '''պարույկային''' (բարձրացող-իջնող) շեշտ (˜ կամ ῀ նշանով)՝ բեկվող հնչողությամբ՝ ծագելով առաջին ամանակում և վարընթաց երկրորդ ամանակում: Շեշտը բառափոխման ժամանակ (բառի տարբեր ձևերում) շարժական է:
Հին հունարենում բառային շեշտը երաժշտական էր, որը բնութագրվում է շեշտվող ձայնավորի հնչողության փոփոխությամբ։ Կարճ (մեկ [[ամանակ]] ունեցող) շեշտվող ձայնավորը կարող էր ունենալ միայն բարձրացող հնչողություն, որը նշվում է ուժգին, սուր շեշտի նշանով՝ ´, երկու ամանակային (երկար) ձայնավորները կամ երկբարբառները կարող էին ունենալ ինչպես '''սուր''' շեշտ (երկրորդ ամանակում բարձրացող), այնպես էլ '''պարույկային''' (բարձրացող-իջնող) շեշտ (˜ կամ ῀ նշանով)՝ բեկվող հնչողությամբ՝ ծագելով առաջին ամանակում և վարընթաց երկրորդ ամանակում։ Շեշտը բառափոխման ժամանակ (բառի տարբեր ձևերում) շարժական է։


Ատտիկյան բարբառում շեշտը որոշվում էր եռավանկի օրենքով (''τρεῖς''՝ երեք, ''συλλαβή'' — վանկ), որն ազատ էր բառի վերջին երեք վանկերի սահմանում: Բոլոր բառերը բաժանվում էին պարտադիր շեշտ ունեցողների, նախադիր շեշտվող և շեշ­տա­զուրկ վեր­ջա­հար բառերի: Պարտադիր շեշտ ունեցող բառերը բաժանվում էին հինգ խմբի, որից երեքը սուր շեշտ ունեցող, երբ շեշտը կարող է լինել վերջին վանկերից որևէ մեկում՝
Ատտիկյան բարբառում շեշտը որոշվում էր եռավանկի օրենքով (''τρεῖς''՝ երեք, ''συλλαβή'' — վանկ), որն ազատ էր բառի վերջին երեք վանկերի սահմանում։ Բոլոր բառերը բաժանվում էին պարտադիր շեշտ ունեցողների, նախադիր շեշտվող և շեշ­տա­զուրկ վեր­ջա­հար բառերի։ Պարտադիր շեշտ ունեցող բառերը բաժանվում էին հինգ խմբի, որից երեքը սուր շեշտ ունեցող, երբ շեշտը կարող է լինել վերջին վանկերից որևէ մեկում՝
* օքսիտոն - երբ ուժգին շեշտ ունի բառի վերջին վանկը
* օքսիտոն - երբ ուժգին շեշտ ունի բառի վերջին վանկը
* պարօքսիտոն - շեշտվում է վերջից երկրորդ վանկը
* պարօքսիտոն - շեշտվում է վերջից երկրորդ վանկը
Տող 166. Տող 166.
և երկու տիպ բարձրացող-իջնող շեշտով՝ բառի վերջին երկու վանկերում՝
և երկու տիպ բարձրացող-իջնող շեշտով՝ բառի վերջին երկու վանկերում՝
* պերիսպոմեն - երբ բառի վերջին վանկը բարձրացող-իջնող շեշտով է
* պերիսպոմեն - երբ բառի վերջին վանկը բարձրացող-իջնող շեշտով է
* պրոպերիսպոմեն - երբ բարձրացող-իջնող շեշտ ունի նախավերջին վանկը:
* պրոպերիսպոմեն - երբ բարձրացող-իջնող շեշտ ունի նախավերջին վանկը։


Այն բառաձևերը, որոնցում շեշտվում է ոչ վերջին վանկը, միավորված են բարիտոն կոչվող տեսակում (βαρύτονος — ցածր հաճախականություն, βαρύς — ծանր և τόνος — տոն, հնչողություն)։
Այն բառաձևերը, որոնցում շեշտվում է ոչ վերջին վանկը, միավորված են բարիտոն կոչվող տեսակում (βαρύτονος — ցածր հաճախականություն, βαρύς — ծանր և τόνος — տոն, հնչողություն)։


Շեշտող ձայնավորով սկսվող բառերում, երբ գրվում է մեծետառ, շեշտի նշանը դրվում է տառի ձախ կողմում և ոչ թե վրա։ Մեկ մեծատառով ձայանավորի դեպքում շեշտի նշանը չի դրվում։
Շեշտող ձայնավորով սկսվող բառերում, երբ գրվում է մեծետառ, շեշտի նշանը դրվում է տառի ձախ կողմում և ոչ թե վրա։ Մեկ մեծատառով ձայանավորի դեպքում շեշտի նշանը չի դրվում։


==== Շնչեղացում ====
==== Շնչեղացում ====
Ձայնավորը հին հունարենում բառասկզբի դիրքում բնորոշվում էր շնչեղացմամբ։ Տարբերակվում են շնչեղացման երկու տեսակ՝ թույլ (գրելիս՝ ʼ) և ուժեղ (գրելիս՝ ʽ), որոնք արահայտվում էին որպես [γ] կամ [h] շփականներ։ Թույլ շնչեղացման բնույթի մասին ոչինչ հայտնի չէ։ [υ] հնչյունը ատտիկյան բարբառում բառասկզբի դիրքում միշտ հնչում էր ուժեղ շնչեղությամբ։
Ձայնավորը հին հունարենում բառասկզբի դիրքում բնորոշվում էր շնչեղացմամբ։ Տարբերակվում են շնչեղացման երկու տեսակ՝ թույլ (գրելիս՝ ʼ) և ուժեղ (գրելիս՝ ʽ), որոնք արահայտվում էին որպես [γ] կամ [h] շփականներ։ Թույլ շնչեղացման բնույթի մասին ոչինչ հայտնի չէ։ [υ] հնչյունը ատտիկյան բարբառում բառասկզբի դիրքում միշտ հնչում էր ուժեղ շնչեղությամբ։


Բաղաձայն ρ հնչյունի վրա բառասկզբում դրվում է ուժեղ շնչեղացման նշան (ῥ), քանի որ այդ դիրքում այն շնչեղ բնույթ ունի, որը արտահայտվում է լատինական փոխառություններում, ինչպես՝ {{lang-lat|Rhodus}} — Հռոդոս։
Բաղաձայն ρ հնչյունի վրա բառասկզբում դրվում է ուժեղ շնչեղացման նշան (ῥ), քանի որ այդ դիրքում այն շնչեղ բնույթ ունի, որը արտահայտվում է լատինական փոխառություններում, ինչպես՝ {{lang-lat|Rhodus}} — Հռոդոս։
Տող 182. Տող 182.
==== Հին հունարեն տեքստերի վերընթերցման տիպեր ====
==== Հին հունարեն տեքստերի վերընթերցման տիպեր ====


Բացահայտելով անտիկ ժառանգությունը [[Վերածնունդ|Վերածննդի]] դարաշրջանում՝ եվրոպացի գիտնականներն սկսեցին կարդալ հին հունարեն տեքստերը միջնադարյան՝ բյուզանդական արտասանությամբ: [[Յոհան Ռեյխլին]]ը նպաստել է այսօրինակ ընթերցման տարածմանը [[Գերմանիա]]յի տարածքում՝ հետագայում ստանալով «ռեյխլինյան» անվանումը: Հոլանդացի գիտնական [[Էրազմ Ռոտերդամցի]]ն, համեմատելով հունարեն բառերը և հին հունարենից լատիներեն փոխառությունները, եկավ այն եզրահանգման, որ ռեյխլինյան ընթերցումը արտացոլում է միջնադարյան հունարենի հնչյունաբանությունը, և ոչ թե հին հունարենի, ապա մշակեց ընթերցման այընտրանքային համակարգ: Սակայն էրազմյան ընթերցումը նույնպես լիովին չի արտացոլում հին հունարենի հնչյունաբանությունը՝ որոշ չափով կամայական լինելով: Ժամանակակից [[հունարեն]]ի ընթերցման կանոնները փաստացի համապատասխանում են ռեյխլինյան արտասանությանը, դրան են համապատասխան նաև հին հունարեն տեքստերի ընթերցումը ծիսական պրակտիկայում, միևնույն ժամանակ աշխարհիկ ուումնական հաստատություններում ընդունված է հին հունարենի ուսուցումը էրազմյան ընթերցմամբ, որը կարող է տարբեր լինել՝ կախված տվյալ տարածքի հնչյունական առանձնահատկություններից: Օրինակ՝ գերմանացիները կարող են ''ευ'' երկբարբառը կարդալ [oj], քանի որ դրա [[Գրադարձություն|գրադարձությամբ]] [[գերմաներեն]]ով ''eu'' կարդացվում է այդպես: Ներքևի աղյուսակում տրված են ռեյխլինյան և էրազմյան արտասանությունների տարբերությունները:
Բացահայտելով անտիկ ժառանգությունը [[Վերածնունդ|Վերածննդի]] դարաշրջանում՝ եվրոպացի գիտնականներն սկսեցին կարդալ հին հունարեն տեքստերը միջնադարյան՝ բյուզանդական արտասանությամբ։ [[Յոհան Ռեյխլին]]ը նպաստել է այսօրինակ ընթերցման տարածմանը [[Գերմանիա]]յի տարածքում՝ հետագայում ստանալով «ռեյխլինյան» անվանումը։ Հոլանդացի գիտնական [[Էրազմ Ռոտերդամցի]]ն, համեմատելով հունարեն բառերը և հին հունարենից լատիներեն փոխառությունները, եկավ այն եզրահանգման, որ ռեյխլինյան ընթերցումը արտացոլում է միջնադարյան հունարենի հնչյունաբանությունը, և ոչ թե հին հունարենի, ապա մշակեց ընթերցման այընտրանքային համակարգ։ Սակայն էրազմյան ընթերցումը նույնպես լիովին չի արտացոլում հին հունարենի հնչյունաբանությունը՝ որոշ չափով կամայական լինելով։ Ժամանակակից [[հունարեն]]ի ընթերցման կանոնները փաստացի համապատասխանում են ռեյխլինյան արտասանությանը, դրան են համապատասխան նաև հին հունարեն տեքստերի ընթերցումը ծիսական պրակտիկայում, միևնույն ժամանակ աշխարհիկ ուումնական հաստատություններում ընդունված է հին հունարենի ուսուցումը էրազմյան ընթերցմամբ, որը կարող է տարբեր լինել՝ կախված տվյալ տարածքի հնչյունական առանձնահատկություններից։ Օրինակ՝ գերմանացիները կարող են ''ευ'' երկբարբառը կարդալ [oj], քանի որ դրա [[Գրադարձություն|գրադարձությամբ]] [[գերմաներեն]]ով ''eu'' կարդացվում է այդպես։ Ներքևի աղյուսակում տրված են ռեյխլինյան և էրազմյան արտասանությունների տարբերությունները։


{| {{prettytable}}
{| {{prettytable}}

13:09, 8 Մայիսի 2014-ի տարբերակ

Հին հունարեն
Տեսակլեզու և պատմական լեզու
ԵնթադասՀելլենական լեզուներ[1]
ԵրկրներԱրևելյան Միջերկրածով
Պաշտոնական կարգավիճակՀռոմեական կայսրություն, Բյուզանդիա
ՌեյտինգIV-րդ դարից մեռյալ
Գրերի համակարգՀունական այբուբեն
IETFgrc
ԳՕՍՏ 7.75–97
ISO 639-1
ISO 639-2
ISO 639-3
 Ancient Greek language Վիքիպահեստում

Հին հունարեն (հունարեն՝ αρχαία ελληνική γλώσσα), հնդեվրոպական լեզվախմբի լեզու, հունարենի նախնին, որը տարածված է եղել հունական մարդաշխարհում մ.թ.ա. 2 հազարամյակից մինչև մ. թ. V-րդ դար։

Առանձնացնում են լեզվի զարգացման տարբեր ժամանակահատվածներ՝ նախահունարեն (XX-XVII-րդ դարեր մ.թ.ա.), միկեներեն (XVI-XII-րդ դարեր մ.թ.ա.), պոստմիկեներեն (XI-IX-րդ դարեր մ.թ.ա.), հնամենի (VIII-VI-րդ դարեր մ.թ.ա.), դասական (V-IV-րդ դարեր մ.թ.ա.), հելենիստական (III-րդ դար մ.թ.ա. - IV-րդ դար մ.թ.ա.)։ Լեզվի զարգացման ամեն աստիճանին եղել են զգալիորեն տարբերվող բարբառներ։

Հին հունարենը Պտղոմեոսի, Հոմերոսի և այլ դասական հույն գրողների լեզուն էր եղել։ Միջնադարում դարձել է Բյուզանդիայի գրական լեզուն, դասականի կարգավիճակ է ստացել Արևելյան Եվրոպայում Վերածննդի ժամանակ և ազդել է նոր հունարենի - կաֆարևուսայի զարգացմանը։

Լեզվաբանական բնութագիր

Հնչյունաբանություն

Բաղաձայնական համակարգ

    Շրթնային Առաջնալեզվային Ետնալեզվային
Շչական հպական Ձայնեղ β [b] δ [d] γ [g]
Խուլ π [p] τ [t] κ [k]
Շնչեղ φ [] θ [] χ []
Ձայնորդ Ռնգային μ [m] ν [n]  
Նայական   λ [l] ρ [r] []  
Հպաշփական   ψ [ps] ζ [ds] [sd] ξ [ks]
Շփական Նեղվածքային ϝ [w] σ [s]  

Հին հունարենի բաղաձայնները (σύμφωνον — բաղաձայն) 17-ն են։ Դասական շրջանում [φ], [θ], [χ] հնչյունները արտասանվել են որպես շնչեղ [pʰ], [tʰ], [kʰ], որը ապացուցվում է հին հունարենի հետ լատինական համապատասխանություններից։ Հպական բաղաձայնները մինչգրային շրջանում ընկել են բառի վերջից, որի արդյունքում բառը մշտապես վերջանում է կամ ձայնավոր, կամ ν, ρ, ς բաղաձայն հնչյուններով։ ζ [ds], ξ [ks], ψ [ps] հնչյունները բառի վերջում կարող են հանդես գալ և՛ որպես առանձին հնչույթ, և՛ բառի երկու հատվածներում ձայնավորի հետ համադրմամբ։ Դիգամմա Ϝ-ով նշվող հնչյունը երկար ժամանակ պահպանվել է դորիական և էոլիական բարբառներում՝ ի տարբերություն ատտիկական բարբառի, որից անհետացել է դեռևս մինչդասական շրջանում։

Ձայնավորներ

Հին հունարենն աչքի է ընկնում հարուստ ձայնավորական համակարգով (φωνῆεν — ձայնավոր), որը բաժանված էր միաբարբառների և երկբարբառների, ընդ որում երկու ձայանավորային ձևերն էլ ունեին կարճ և երկար տարբերակներ։ Միաբարբառային ձայանավորական համակարգը ներառում է 10 հնչույթ՝ 5-ական երկար և կարճ ձևերով, որոնցից ε և ο հնչյունները միշտ կարճ են, η և ω հնչյունները՝ երկար, իսկ α, ι, υ ձայնավորները կարող են լինել և՛ երկար, և՛ կարճ։

Կարճ α [ă] ο [ŏ] ε [ĕ] ι [ ĭ ] υ [ ǚ ]
Երկար  [ā] ω [ō] η [ē]  [ ī ]  [ ǖ ]

Հնչյունի երկարությունն ունեցել է իմաստազատիչ նշանակություն, հարաբերությունը եղել է մոտ 1։2։ Սկզբանե գրավոր տեքստերում հնչյունի տարբերակման համար են համապատասխանաբար հանդես եկել ε և η, ο և ω տառային ձևերը։ Մնացած դեպքերում հարմարության համար հունական տառերի վրա դրվում է երկարության՝ ˉ և կարճության՝ ˘ լատինական նշանները։

Առաջնային շարք Ետին շարք
  Ոչ շրթնայնացված Շրթնայնացված
Փակ ձայնավոր ι ι: y y:
Փակ-միջին ձայնավոր e e: ο ο:
Բաց-միջին ձայնավոր ε: ɔ:
Բաց ձայնավոր α α:

Երկբարբառներ

Հին հունարենի առանձնահատկություններից է համահնդեվրոպական երկբարբառների մեծամասնության պահպանումը լեզվում (δίφθογγοι — «երկձայնավոր»)՝ առաջին հերթին որպես ձայնավորների զուգակցում ձայնորդների (կիսաձայնների) հետ։ Որպես երկրորդ բաղադրիչ կարող են հանդես գալ ι և υ ձայնավորները։ Տարբերում են հստակ (սեփական) և անորոշ (ոչ հստակ, ոչ սեփական, թաքնված) երկբարբառներ։

Հստակ երկբարբառներ αι [ai] ει [ei] οι [oi] υι [üi] αυ [aü] ευ [eü] [ẹ] ου [oü] [ọ]
Ոչ հստակ երկբարբառներ ᾱι [āi] ηι [ēi] ωι [ōi]     (ηυ [ēü]) (ωυ [ōü])

Հստակ երկբարբառները երկար են, հնչել են որպես երկու ձայնավոր (բայց մի վանկում), αι և οι կարող են լինել բառի վերջում և՛ երկար, և ՛ կարճ, երկրորդ եպքում երկրորդ բաղադրիչը թուլանում է և կարող է հնչել որպես [j]։ Երկգիր ει և ου ոչ միշտ են նշանակել երկբարբառ [ei] և [oü]։ Երբեմն դրանք դրվել են նշանակելու [ẹ] և [ọ] երկար կրծքային հնչյունները՝ այսպես կոչված «կեղծ երկբարբառները»։ Ընդհանրապես ου երկբարբառը Ք. ա. 5-րդ դարի վերջին սկսեց փոխվել [u] մենաբարբառի, բայց ավանդաբար շարունակվեց ου երկգիր գրությունը։ Ինչ վերաբերում է տարբեր վանկերում երկու ձայնավորներին, այսինքն՝ երբ 2 ձայնավոր գտնվում են իրար կողք, բայց չեն կազմում երկբարբառ, ι կամ υ երկրորդ բաղադրիչի վրա դրվում է ումլաուտ, օրինակ՝ αϋ։

Թաքնված երկբարբառներ են երեք զուգակցումներ՝ αι [āi], ηι [ēi], ωι [ōi], որոնք ատտիկյան բարբառում Ք. ա. II—I դարերում կորցրել են վերջավոր տարրը։ Հետագայում Բյուզանդիայում 12-րդ դարից վերականգնվեց երկգրությունը, տառի ներքևում գրվում էր փոքր յոտա, որն ստացել է «ստորագիր յոտա» անվանումը, օրինակ՝ ᾄδω՝ «Ես երգում եմ»։ Չնայած երկրորդ բաղադրիչը չէր արտաբերվում՝ նախկին երկբարբառը որոշ ձևաբանական կարգերի ցուցիչ էր (օրինակ՝ եզակի տրական հոլովը թեմատիկ (ο/ε) հոլովների ժամանակ), որտեղ ստորագիր յոտան հանդես էր գալիս ձևային տարբերակման գործառույթով, ինչպես՝ նշված եզակի տրական ձևում և թեմատիկ խոնարհման ուղղական/հայցական երկակի թվում, սեռական և տրական հոլովներում ատտիկյան խոնարհման ժամանակ։ Թաքնված երկբարբառի՝ բառասկզբում հայտնվելու և մեծատառով գրվելու անհրաժեշտության դեպքում յոտան չի գրվում ստորագիր, այլ գրվում է կողքին և կոչվում է համապատախանաբար «առդիր (կցված) յոտա»։ Առաջին բաղադրիչում երկար ձայնավոր և երկրորդում υ ունեցող երկբարբառներից ատտիկյան բարբառում պահպանվել է ηυ երկբարբառը, որը հանդես է գալիս միայն որոշակի բայաձևերում։ Երկբարբառ ωυ գոյություն է ունեցել այլ հոնիական բարբառներում, բայց ոչ ատտիկյանում։

Շեշտ

Հին հունարենում բառային շեշտը երաժշտական էր, որը բնութագրվում է շեշտվող ձայնավորի հնչողության փոփոխությամբ։ Կարճ (մեկ ամանակ ունեցող) շեշտվող ձայնավորը կարող էր ունենալ միայն բարձրացող հնչողություն, որը նշվում է ուժգին, սուր շեշտի նշանով՝ ´, երկու ամանակային (երկար) ձայնավորները կամ երկբարբառները կարող էին ունենալ ինչպես սուր շեշտ (երկրորդ ամանակում բարձրացող), այնպես էլ պարույկային (բարձրացող-իջնող) շեշտ (˜ կամ ῀ նշանով)՝ բեկվող հնչողությամբ՝ ծագելով առաջին ամանակում և վարընթաց երկրորդ ամանակում։ Շեշտը բառափոխման ժամանակ (բառի տարբեր ձևերում) շարժական է։

Ատտիկյան բարբառում շեշտը որոշվում էր եռավանկի օրենքով (τρεῖς՝ երեք, συλλαβή — վանկ), որն ազատ էր բառի վերջին երեք վանկերի սահմանում։ Բոլոր բառերը բաժանվում էին պարտադիր շեշտ ունեցողների, նախադիր շեշտվող և շեշ­տա­զուրկ վեր­ջա­հար բառերի։ Պարտադիր շեշտ ունեցող բառերը բաժանվում էին հինգ խմբի, որից երեքը սուր շեշտ ունեցող, երբ շեշտը կարող է լինել վերջին վանկերից որևէ մեկում՝

  • օքսիտոն - երբ ուժգին շեշտ ունի բառի վերջին վանկը
  • պարօքսիտոն - շեշտվում է վերջից երկրորդ վանկը
  • պրոպարօքսիտոն - երբ շեշտվում է վերջից երրորդ վանկը (հնարավոր է միայն այն դեպքում, երբ վերջին վանկը կարճ է)

և երկու տիպ բարձրացող-իջնող շեշտով՝ բառի վերջին երկու վանկերում՝

  • պերիսպոմեն - երբ բառի վերջին վանկը բարձրացող-իջնող շեշտով է
  • պրոպերիսպոմեն - երբ բարձրացող-իջնող շեշտ ունի նախավերջին վանկը։

Այն բառաձևերը, որոնցում շեշտվում է ոչ վերջին վանկը, միավորված են բարիտոն կոչվող տեսակում (βαρύτονος — ցածր հաճախականություն, βαρύς — ծանր և τόνος — տոն, հնչողություն)։

Շեշտող ձայնավորով սկսվող բառերում, երբ գրվում է մեծետառ, շեշտի նշանը դրվում է տառի ձախ կողմում և ոչ թե վրա։ Մեկ մեծատառով ձայանավորի դեպքում շեշտի նշանը չի դրվում։

Շնչեղացում

Ձայնավորը հին հունարենում բառասկզբի դիրքում բնորոշվում էր շնչեղացմամբ։ Տարբերակվում են շնչեղացման երկու տեսակ՝ թույլ (գրելիս՝ ʼ) և ուժեղ (գրելիս՝ ʽ), որոնք արահայտվում էին որպես [γ] կամ [h] շփականներ։ Թույլ շնչեղացման բնույթի մասին ոչինչ հայտնի չէ։ [υ] հնչյունը ատտիկյան բարբառում բառասկզբի դիրքում միշտ հնչում էր ուժեղ շնչեղությամբ։

Բաղաձայն ρ հնչյունի վրա բառասկզբում դրվում է ուժեղ շնչեղացման նշան (ῥ), քանի որ այդ դիրքում այն շնչեղ բնույթ ունի, որը արտահայտվում է լատինական փոխառություններում, ինչպես՝ լատին․՝ Rhodus — Հռոդոս։

Շնչեղացման նշանները դրվում են շեշտի նշանների նման․ հստակ երկբարբառներում դրվում են երկրորդ ձայնավորի վրա, մեծատառ ձայնավորով սկսվող բառերում դրվում են տառից ձախ, և ոչ թե վրան, չեն դրվում միայն մեկ մեծատառի առկայության դեպքում։ Ուժգին շեշտի հետ համադրվելու դեպքում շնչեղացման նշանը դրվում է սկզբում (ձախից)։ Պարույկային շեշտի հետ համադրվելիս շնչեղացման նշանը դրվում է դրա վրա։

Վանկ

Հին հունարեն տեքստերի վերընթերցման տիպեր

Բացահայտելով անտիկ ժառանգությունը Վերածննդի դարաշրջանում՝ եվրոպացի գիտնականներն սկսեցին կարդալ հին հունարեն տեքստերը միջնադարյան՝ բյուզանդական արտասանությամբ։ Յոհան Ռեյխլինը նպաստել է այսօրինակ ընթերցման տարածմանը Գերմանիայի տարածքում՝ հետագայում ստանալով «ռեյխլինյան» անվանումը։ Հոլանդացի գիտնական Էրազմ Ռոտերդամցին, համեմատելով հունարեն բառերը և հին հունարենից լատիներեն փոխառությունները, եկավ այն եզրահանգման, որ ռեյխլինյան ընթերցումը արտացոլում է միջնադարյան հունարենի հնչյունաբանությունը, և ոչ թե հին հունարենի, ապա մշակեց ընթերցման այընտրանքային համակարգ։ Սակայն էրազմյան ընթերցումը նույնպես լիովին չի արտացոլում հին հունարենի հնչյունաբանությունը՝ որոշ չափով կամայական լինելով։ Ժամանակակից հունարենի ընթերցման կանոնները փաստացի համապատասխանում են ռեյխլինյան արտասանությանը, դրան են համապատասխան նաև հին հունարեն տեքստերի ընթերցումը ծիսական պրակտիկայում, միևնույն ժամանակ աշխարհիկ ուումնական հաստատություններում ընդունված է հին հունարենի ուսուցումը էրազմյան ընթերցմամբ, որը կարող է տարբեր լինել՝ կախված տվյալ տարածքի հնչյունական առանձնահատկություններից։ Օրինակ՝ գերմանացիները կարող են ευ երկբարբառը կարդալ [oj], քանի որ դրա գրադարձությամբ գերմաներենով eu կարդացվում է այդպես։ Ներքևի աղյուսակում տրված են ռեյխլինյան և էրազմյան արտասանությունների տարբերությունները։

Գրություն Ռեյխլինյան Էրազմյան
ι [i] [i]
η [i] [ē]
υ [i] [ü]
αι [e] [aj]
ει [i] [ej]
οι [e] [oj]
υι [e] [üj]
αυ [av], [af] [aw]
ευ [ev], [ef] [ew]
β [v] [b]
γ [γ] [g]
θ [θ] [tʰ]
φ [f] [pʰ]
χ [χ] [kʰ]
ζ [z] [dz]
[h]

Լեզվական օրինակ

Հոմերոսի «Իլիական»-ի սկիզբը հին հունարենի հնամենի (արքայիկ) շրջանի օրինակ է.

Μῆνιν ἄειδε, θεά, Πηληϊάδεω Ἀχιλῆος
οὐλομένην, ἣ μυρί’ Ἀχαιοῖς ἄλγε’ ἔθηκε,
πολλὰς δ’ ἰφθίμους ψυχὰς Ἄϊδι προΐαψεν
ἡρώων, αὐτοὺς δὲ ἑλώρια τεῦχε κύνεσσιν
οἰωνοῖσί τε πᾶσι· Διὸς δ’ ἐτελείετο βουλή·
ἐξ οὗ δὴ τὰ πρῶτα διαστήτην ἐρίσαντε
Ἀτρεΐδης τε ἄναξ ἀνδρῶν καὶ δῖος Ἀχιλλεύς.

Պլատոնի «Պաշտպանական»-ը հին հունարենի դասական շրջանի ատտիկյան հունարենի նմուշ է.

Ὅτι μὲν ὑμεῖς, ὦ ἄνδρες Άθηναῖοι, πεπόνθατε ὑπὸ τῶν ἐμῶν κατηγόρων, οὐκ οἶδα: ἐγὼ δ' οὖν καὶ αὐτὸς ὑπ' αὐτῶν ὀλίγου ἐμαυτοῦ ἐπελαθόμην, οὕτω πιθανῶς ἔλεγον. Καίτοι ἀληθές γε ὡς ἔπος εἰπεῖν οὐδὲν εἰρήκασιν.

Լատինական այբուբենով գրադարձմամբ կիրառվում է էրազմյան սխեման.

Hóti mèn humeîs, ô ándres Athēnaîoi, pepónthate hupò tôn emôn katēgórōn, ouk oîda: egṑ d' oûn kaì autòs hup' autōn olígou emautoû epelathómēn, hoútō pithanôs élegon. Kaítoi alēthés ge hōs épos eipeîn oudèn eirḗkasin.

Միջազգային հնչյունական այբուբենի (IPA) կիրառմամբ.

hóti men hyméː̀s, ɔ́ː̀ ándres atʰɛːnáì̯i̯oi, pepóntʰate hypo tɔ́ː̀n emɔ́ː̀n katɛːɡórɔːn, uːk óì̯da; eɡɔː dúː̀n kai̯ au̯tos hyp au̯tɔ́ː̀n olíɡuː emau̯túː̀ epelatʰómɛːn, huː́tɔː pitʰanɔ́ː̀s éleɡon. kaí̯toi̯ alɛːtʰéz ɡe hɔːs épos eːpéː̀n uːden eːrɛː́kasin.

Աղբյուրներ

Բառարաններ


  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — P. 62. — ISBN 0-7126-6612-5