«Ֆիլիպո Մարինետտի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1876 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 5. Տող 5.


[[Կատեգորիա:Իտալացի գրողներ]]
[[Կատեգորիա:Իտալացի գրողներ]]
[[Կատեգորիա:1876 ծնունդներ]]

04:37, 7 Մայիսի 2014-ի տարբերակ

Ֆիլիպո Տոմազո Մարինետտի(անգլ.`Marinetti), (1876-1944), իտալացի գրող։ Ֆուտուրիզմի հիմնադիրն ու տեսաբանը եվրոպական գրականության և արվեստի մեջ։ Գրել է իտալերեն և ֆրանսերեն: Սկսել է որպես ապագա ոտանավորի բանաստեղծ։ 1909 թվականին առաջին անգամ հրատարակել է «Ֆուտուրիզմի մանիֆեստը»: Մարինետտին կոչ էր անում ազատագրվել անցյալի «մեռած մշակույթից», հումանիստական իդեալներից, ստեղծել «ապագայի դինամիկ գրականություն»՝ «futuro» (այստեղից էլ՝ ֆուտուրիզմ), որը գովերգեր մեքենայական տեխնիկան, պատերազմը՝ որպես «աշխարհի միակ հիգիենայի»։ Մ․ գովերգել է Աֆրիկայի բռնազավթումը («Մաֆարկա ֆուտուրիստը», վեպ, 1910), իտալա-թուրքական պատերազմը («Զանգ-աում-աում», բանաստեղծությունների ժողովածու, 1914): Որպես կամավոր մասնակցել է 1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմին: 1919 թվականից Մուսոլինիի համախոհ էր: Ֆաշիստական տիրապետության տարիներին ընտրվել է ակադեմիկոս, եղել Իտալիայի գրողների միության նախագահը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։