«Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Նոր Կտակարանի Գրքերը}}
{{Նոր Կտակարանի Գրքերը}}
'''Պողոս Առաքյալի նամակը Հռոմեացիներին''' ([[գրաբար]]` Թուղթ առ Հռոմեացիս), Հռոմի քրիստոնեական համայնքին [[Պողոս առաքյալ]]ի կողմից գրված նամակ, որը զետեղված է [[Աստվածաշունչ]] մատյանի [[Նոր Կտակարան]]ի մեջ` կազմելով նրա վեցերորդ գիրքը։ Աստվածաբանների ինչպես նաև ժամանակակից ուսումնասիրողների ճնշող մեծամասնությունը ընդունում է, որ այն իրապես պատկանում է Պողոս առաքյալի գրչին։ Գրվել է շուրջ 55-57թթ.։ Այն Նոր Կտակարանում զետեղված Պողոսի անունով հասած նամակներից ամենաերկարն է և կարևորագույն նշանակություն է ունեցել քրիստոնեական աստվածաբանական համակարգի ձևավորման համար։
'''Պողոս Առաքյալի նամակը Հռոմեացիներին''' ([[գրաբար]]` Թուղթ առ Հռոմեացիս), Հռոմի քրիստոնեական համայնքին [[Պողոս առաքյալ]]ի կողմից գրված նամակ, որը զետեղված է [[Աստվածաշունչ]] մատյանի [[Նոր Կտակարան]]ի մեջ` կազմելով նրա վեցերորդ գիրքը։ Հաճախ անվանվում է նաև Պողոսի Ավետարան:
== Նամակի հեղինակը ==
Աստվածաբանների ինչպես նաև ժամանակակից ուսումնասիրողների ճնշող մեծամասնությունը ընդունում է, որ այն իրապես պատկանում է Պողոս առաքյալի գրչին։
== Գրության թվականը ==
Գրվել է շուրջ 55-57թթ.։

== Նամակի բովանդակությունը ==
Այն Նոր Կտակարանում զետեղված Պողոսի անունով հասած նամակներից ամենաերկարն է և կարևորագույն նշանակություն է ունեցել քրիստոնեական աստվածաբանական համակարգի ձևավորման համար։ Քրիստոսի հարությունից մի քանի տարի անց քրիստոնեությունն արդեն սկսել էր արմատավորվել Հռոմում: Պողոսը, որ Աստծուց էր ստացել հեթանոսների մեջ քարոզելու առաքելությունը, ուզում էր գնալ նաև Հռոմ և մինչև Իսպանիա: Այս նամակով, կարելի է ասել, Պողոսը հող է նախապատրաստում Հռոմ այցելության համար: Նամակի հիմնական նպատակն է՝ բացահայտել հավատի և շնորհի դերը քրիստոնյա մարդու կյանքում, ինչպես նաև հաշտեցնել Հռոմում գտնվող քրիստոնեական երկու խմբավորումներին` հրեա քրիստոնյաներին և հեթանոսությունից դարձի եկածներին, որոնք էլ հենց նամակի հասցեատերերն են: Հռոմի եկեղեցուն ուղղած ողջույնի խոսքից և հավատացյալների համար աղոթելուց հետո Պողոսն իր նպատակը հստակորեն հայտնում է նամակի սկզբում՝ ասելով. «Աստված մարդկանց արդար է համարում իրենց հավատով, որպեսզի հավատան, ինչպես որ գրված է. “Արդարն իր հավատով է փրկվելու”» (1:17): Ամբողջ մարդկությունը՝ հրեա, թե հեթանոս, պետք է արդարանա Աստծու առաջ, որովհետև բոլորն էլ գտնվում են մեղքի իշխանության տակ: Աստծու համար արդար ենք համարվում Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ունեցած հավատով: Պողոսն այնուհետև նկարագրում է նոր կյանքը, որ մարդը ձեռք է բերում Քրիստոսին միանալով: Հավատացյալն Աստծու հետ խաղաղություն է ունենում և մեղքի ու մահվան իշխանությունից ազատագրվում Աստծու Հոգու շնորհիվ: 5-8-րդ գլուխներում Պողոսը բացատրում է Աստծու Օրենքի նպատակը և Աստծու Հոգու զորությունը հավատացյալի կյանքում: Առաքյալը քննում է այն հարցը, թե հրեաներն ու հեթանոսները ի՛նչ տեղ են գրավում Աստծու ծրագրի մեջ: Նա եզրակացնում է, որ հրեաների կողմից Քրիստոսի մերժվելն Աստծու ծրագրի մի մասն էր կազմում, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով ամբողջ մարդկությունն արժանի լիներ Աստծու շնորհին: Պողոսը հավատում է, որ հրեաները մշտապես չեն մերժելու Հիսուսին, և կգա մի ժամանակ, երբ կընդունեն նրան: Եվ, վերջապես, Պողոսը գրում է, թե ինչպիսին պիտի լինի քրիստոնյայի կյանքը՝ հիմնված սիրո սկզբունքի վրա: Առաքյալը քննում է զանազան հարցեր, ինչպես՝ Աստծու պաշտամունքը և ծառայությունը, քրիստոնյաների պարտավորությունները պետության և իրար նկատմամբ, ինչպես նաև խղճի վերաբերյալ այլ հարցեր:
Նամակն ավարտվում է անձնական պատգամներով և գոհաբանական խոսքերով:

== Նամակի կառուցվածքը ==
* Նախաբան և հիմնական մտածում (1.1-17)
* Մարդու փրկության կարիքը (1.18-3.20)
* Աստծու փրկության ծրագիրը (3.21-4.25)
* Նոր կյանք Քրիստոսով (5.1-8.39)
* Իսրայելի ժողովուրդն Աստծու ծրագրի մեջ (9.1-11.36)
* Քրիստոնեական կենցաղ (12.1-15.13)
* Եզրակացություն և բարևներ (15.14-16.27)


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
[http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/Rome.html Թուղթ առ Հռոմեացիս աշխարհաբար արևելահայերեն թարգմանությամբ]
[http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/Rome.html Թուղթ առ Հռոմեացիս աշխարհաբար արևելահայերեն թարգմանությամբ]
[http://www.sarkavagagirq.net/p/blog-page_5525.html Սարկավագագիրք]

[[Կատեգորիա:Նոր Կտակարանի գրքեր]]
[[Կատեգորիա:Նոր Կտակարանի գրքեր]]

10:22, 6 Մայիսի 2014-ի տարբերակ

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Պողոս Առաքյալի նամակը Հռոմեացիներին (գրաբար` Թուղթ առ Հռոմեացիս), Հռոմի քրիստոնեական համայնքին Պողոս առաքյալի կողմից գրված նամակ, որը զետեղված է Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի մեջ` կազմելով նրա վեցերորդ գիրքը։ Հաճախ անվանվում է նաև Պողոսի Ավետարան:

Նամակի հեղինակը

Աստվածաբանների ինչպես նաև ժամանակակից ուսումնասիրողների ճնշող մեծամասնությունը ընդունում է, որ այն իրապես պատկանում է Պողոս առաքյալի գրչին։

Գրության թվականը

Գրվել է շուրջ 55-57թթ.։

Նամակի բովանդակությունը

Այն Նոր Կտակարանում զետեղված Պողոսի անունով հասած նամակներից ամենաերկարն է և կարևորագույն նշանակություն է ունեցել քրիստոնեական աստվածաբանական համակարգի ձևավորման համար։ Քրիստոսի հարությունից մի քանի տարի անց քրիստոնեությունն արդեն սկսել էր արմատավորվել Հռոմում: Պողոսը, որ Աստծուց էր ստացել հեթանոսների մեջ քարոզելու առաքելությունը, ուզում էր գնալ նաև Հռոմ և մինչև Իսպանիա: Այս նամակով, կարելի է ասել, Պողոսը հող է նախապատրաստում Հռոմ այցելության համար: Նամակի հիմնական նպատակն է՝ բացահայտել հավատի և շնորհի դերը քրիստոնյա մարդու կյանքում, ինչպես նաև հաշտեցնել Հռոմում գտնվող քրիստոնեական երկու խմբավորումներին` հրեա քրիստոնյաներին և հեթանոսությունից դարձի եկածներին, որոնք էլ հենց նամակի հասցեատերերն են: Հռոմի եկեղեցուն ուղղած ողջույնի խոսքից և հավատացյալների համար աղոթելուց հետո Պողոսն իր նպատակը հստակորեն հայտնում է նամակի սկզբում՝ ասելով. «Աստված մարդկանց արդար է համարում իրենց հավատով, որպեսզի հավատան, ինչպես որ գրված է. “Արդարն իր հավատով է փրկվելու”» (1:17): Ամբողջ մարդկությունը՝ հրեա, թե հեթանոս, պետք է արդարանա Աստծու առաջ, որովհետև բոլորն էլ գտնվում են մեղքի իշխանության տակ: Աստծու համար արդար ենք համարվում Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ունեցած հավատով: Պողոսն այնուհետև նկարագրում է նոր կյանքը, որ մարդը ձեռք է բերում Քրիստոսին միանալով: Հավատացյալն Աստծու հետ խաղաղություն է ունենում և մեղքի ու մահվան իշխանությունից ազատագրվում Աստծու Հոգու շնորհիվ: 5-8-րդ գլուխներում Պողոսը բացատրում է Աստծու Օրենքի նպատակը և Աստծու Հոգու զորությունը հավատացյալի կյանքում: Առաքյալը քննում է այն հարցը, թե հրեաներն ու հեթանոսները ի՛նչ տեղ են գրավում Աստծու ծրագրի մեջ: Նա եզրակացնում է, որ հրեաների կողմից Քրիստոսի մերժվելն Աստծու ծրագրի մի մասն էր կազմում, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով ամբողջ մարդկությունն արժանի լիներ Աստծու շնորհին: Պողոսը հավատում է, որ հրեաները մշտապես չեն մերժելու Հիսուսին, և կգա մի ժամանակ, երբ կընդունեն նրան: Եվ, վերջապես, Պողոսը գրում է, թե ինչպիսին պիտի լինի քրիստոնյայի կյանքը՝ հիմնված սիրո սկզբունքի վրա: Առաքյալը քննում է զանազան հարցեր, ինչպես՝ Աստծու պաշտամունքը և ծառայությունը, քրիստոնյաների պարտավորությունները պետության և իրար նկատմամբ, ինչպես նաև խղճի վերաբերյալ այլ հարցեր: Նամակն ավարտվում է անձնական պատգամներով և գոհաբանական խոսքերով:

Նամակի կառուցվածքը

  • Նախաբան և հիմնական մտածում (1.1-17)
  • Մարդու փրկության կարիքը (1.18-3.20)
  • Աստծու փրկության ծրագիրը (3.21-4.25)
  • Նոր կյանք Քրիստոսով (5.1-8.39)
  • Իսրայելի ժողովուրդն Աստծու ծրագրի մեջ (9.1-11.36)
  • Քրիստոնեական կենցաղ (12.1-15.13)
  • Եզրակացություն և բարևներ (15.14-16.27)

Արտաքին հղումներ

Թուղթ առ Հռոմեացիս աշխարհաբար արևելահայերեն թարգմանությամբ Սարկավագագիրք