«Մովսես Գ Տաթևացի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 20. Տող 20.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
===Արտաքին հղումներ===
===Արտաքին հղումներ===
*[http://nt.am/am/dates/618/ Մովսես Գ Տաթևացին «Նոյյան տապանի» հիշարժան տարեթվերում]
* [http://nt.am/am/dates/618/ Մովսես Գ Տաթևացին «Նոյյան տապանի» հիշարժան տարեթվերում]
* [http://armenpress.am/arm/news/718553/ Մայիսի 14-ը Մովսես Տաթեւացու հիշատակության օրն է։]

{{Կաթողիկոս|
{{Կաթողիկոս|
նախորդող = [[Դավիթ Դ Վաղարշապատցի]] |
նախորդող = [[Դավիթ Դ Վաղարշապատցի]] |

18:40, 5 Մայիսի 2014-ի տարբերակ

Մովսես Գ Տաթևացի, (աղբյուրներում հիշատակվում է նաև որպես՝ Մովսես Գ Սյունեցի, Աճանանցի, Խոտանանցի, ծնվել է 1578, գ. Խոտանան (Սյունիք) – 1632, Երևան, ամփոփվել է Կոզեռնի գերեզմանոցում), Ամենայն հայոց կաթողիկոս 1629 թվականից։ Հաջորդել է Դավիթ Դ Վաղարշապատցուն։

Կենսագրություն

Կրթություն ստանալով Տաթևի վանքում՝ 1592 թվականին ձեռնադրվում է կուսակրոն աբեղա, մեկնում Ամիդ և մինչև 1606 թվականը աշակերտում Սրապիոն Եդեսացուն (Ուռհայեցի)։ 1610 թվականից Երուսաղեմում դարձել է Ս. Հարություն տաճարի լուսարար։ 1613 թվականին վերադառնում է Տաթև, մտնում Սյունյաց Մեծ անապատ։ Նախքան կաթողիկոս դառնալը՝ հիմնել է դպրոցներ, զբաղվել դրանց բարեկարգման հարցերով, կարգավորել Սյունիքի վանքերը։

Մոտ 1620 թվականին Երևանում քարոզում է Ս. Կաթողիկե եկեղեցում, վերաշինում Երևանի Ս. Անանիա առաքյալ անապատը, կարգավորում է Այրարատի եկեղեցիներն ու վանքերը, վերաբացում Հովհաննավանքի և Սաղմոսավանքի վանական դպրոցները։ 1623 թվականին ձեռնադրվում է եպիսկոպոս, 1626 թվականին Սպահանում է։ Պարսից շահ Աբբաս I-ը, 1627 թվականի հունվարին ներկա գտնվելով և հիանալով Ս. Ծննդյան տոնի՝ նրա կատարած արարողությամբ, պարգև է առաջարկել և տվել խնդրածը՝ Ս. Էջմիածնի վանքի լուսարարի պաշտոն և վանքը նորոգելու թույլտվություն-հրովարտակ։ 1627 թվականի հունիսից վերանորոգում է Ս. Էջմիածնի վանքը, Վեհարանը, օժանդակ կառույցները և պարիսպները։ 1628 թվականի սկզբից հիշատակվում է որպես «ընտրեալ կաթողիկոս», պաշտոնապես օծվում է 1629 թվականի հունվարի 13-ին։

Մովսես Գ Տաթևացին շահից ստանում է իր կաթողիկոսության հաստատման և Ս. Էջմիածնի վանքի պարտքի զիջման հրովարտակներ։ Իր աշակերտների և հետևորդների (Փիլիպոս Աղբակեցի, Խաչատուր Կեսարացի, Եսայի Կարճավանցի և ուրիշներ) հետ վերակենդանացնում է ավերված Արևելյան Հայաստանի մշակութային, կրթական, լուսավորական և գրական կյանքը, վերականգնում ու բարվոքում եկեղեցիներն ու վանքերը։

Կաթողիկոսական գահին Մովսես Գ Տաթևացուն հաջորդում է Փիլիպոս Ա Աղբակեցին։

Աղբյուրներ

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նախորդող՝
Դավիթ Դ Վաղարշապատցի
Կաթողիկոս
1629–1632
Հաջորդող՝
Փիլիպոս Ա Աղբակեցի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: