«Կուբայի դրոշ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ GeoO տեղափոխեց էջը «Կուբայի դրոշը»-ից «Կուբայի դրոշ»: առանց որոշիչ հոդի
(Տարբերություն չկա)

16:51, 1 Մայիսի 2014-ի տարբերակ

Կուբայի դրոշ
Տեսակազգային դրոշ և դրոշ
Երկիր Կուբա
Իրավասության տարածքԿուբա
Նշան🇨🇺
Հարաբերություն2:1
Ընդունված էմայիսի 20, 1849
Գույներկապույտ, սպիտակ և կարմիր
Պատկերված էդաշտ, bar?, Կանոնավոր եռանկյուն և հնգաթև աստղ
ՆախագծողNarciso López?

Կուբայի դրոշը զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Կուբայի պետական խորհրդանիշներից մեկը։

Պատմություն

Կուբայի պետական դրոշը պաշտոնապես ընդունվել է 1902 թ. մայիսի 20-ին։ Այն հայտնի է «Միայնակ աստղ» անունով, որը մշակվել է 1848 թ. «La Verdad» թերթի գլխավոր խմբագիր Միգել Տոլենիի և գեներալ Նարսիսո Լոպեսի կողմից։ Դրոշի առաջին կրկնօրինակը պատրաստվել է Էմիլիա Տոլոնիի կողմից և այժմ պահպանվում է հեղափոխության թանգարանում՝ Կուբայի մայրաքաղաք Հավաննայում։

Առաջին անգամ բարձացվել է 1850 թ. մայիսի 19-ին Կարդենասում՝ գեներալ Լոպեսի զինված ջոկատների վայրէջքից հետո։ 1898 թ. ԱՄՆ-ն սկսեց պատերազմը Իսպանիայի հետ,որում հաղթանակ տարավ։ Կուբան դառնում է կախյալ ԱՄՆ-ից և հունվարի 1-ին 1899 թ. դրոշը փոխվում է ԱՄՆ-ի դրոշով։

1902 թ. մայիսի 20-ին հռչակվում է Կուբայի հանրապետություն և Էլ-Մորո բերդի վրա պաշտոնապես բարձրացվում է մինչև այժմ գոյություն ունեցող Կուբայի պետական դրոշը։

Նկարագրություն

Դրոշը բաղկացած է հինգ հավասար հորիզոնական շերտերից՝ երեք կապույտ և երկու սպիտակ։ Դրոշի ձախ անկյունում պատկերված է կարմիր հավասարակողմ եռանկյունի, որի կենտրոնում պատկերված է հինգկողմանի աստղ։ Երեք կապույտ շերտերը ներկայացնում է երկրի երեք մաս, որոնք բաժանեցին իսպանացի նվաճողները։ Երկու սպիտակ գույները խորհրդանշում են ձգտումը դեպի անկախություն։

Կարմիր եռանկյունին վերցված է եղել մասոնական շարժման սիմվոլներից, որը անկախության համար պայքարի ընթացքում թափված արյան խորհրդանիշն է նաև համարվում է եղբայրության ազատության և հավասարության խորհրդանիշ։ Սպիտակ աստղը համարվում է ազատության խորհրդանիշ։


Կուբայի դրոշի կառուցում