«Հայաստանի Հանրապետության Խորհրդարան (1918-1920)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Օրենսդիր | background_color = #695650 | text_color = #FFFFFF | name = Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով (19...»:
 
(Տարբերություն չկա)

20:43, 30 Ապրիլի 2014-ի տարբերակ

Հայաստանի Հանրապետության Խորհրդարան
Տեսակ
Պատմություն
Կազմը
Քաղաքական խմբավորումներ     Դաշնակցություն
     Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
     Սոցիալ-Հեղափոխական Կուսակցություն
     Ժողովրդական Կուսակցություն
     Անկախ պատգամավորներ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով (1918-1920)` Հայաստանի Առաջին Հանրապետության օրենսդիր մարմին։ Գումարվել է 1918 թ-ի օգոստոսին ու կազմալուծվել է Հայաստանի Հանրապետության ակման ընթացքում։

1918

ՀՀ Ազգային Ժողովի առաջին նիստը գումարվել է 1918 թ-ի օգոստոսի 1-ին։ Մինչ այդ ընտրություններ չեն անցկացվել, քանի որ հանրապետության տարածքի մեծ մասը գտնվում էր թուրքական բանակի օկուպացիայի ներքո, առկա էր շուրջ 400 000 փախստականների խնդիր ու համազգային ընտրություններ անցկացնելը հնարավոր չէր։

Առաջին գումարման առաջին նիստը գլխավորում էր Ավետիք Սահակյանը։ Բացմանը ներկա էին ականավոր կրոնական ու ռազմական գործիչներ, մահմեդական ու ռուսական համայնքների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ Օսմանյան Կայսրությունից, Պարսկաստանից, Ուկրաինայից, Ավստրո-Հունգարիայից ու Գերմանիայից։

Առաջին գումարման Ազգային ժողովի կազմի մեջ էին մտնում.

Խմբակցություն Աթոռների թիվը
Հայ Յեղափոխական Դաշնակցություն 18
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն 6
Սոցիալ-Հեղափոխական Կուսակցություն 6
Ժողովրդական կուսակցություն 6
Մահմեդական համայնք 6
Անկուսակցականներ 2
Ռուսական համայնք 1
Եզդի համայնք 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ 46

1919

1919 թ-ի հունիսի 4-ին Ազգային Ժողովի պատգամավորների թիվը մեծանում է Արևմտյան Հայաստանից 12 պատգամավորի հաշվին։

1919 թ-ի օգոստոսի 1-ին Ազգային Ժողովի նախագահ է ընտրվում Ավետիս Ահարոնյանը։

1920

Ազգային Ժողովի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Առաջին Հանրապետության անկման արդյունքում 1920-ի դեկտեմբերի 2-ին։

Հղումներ

  • The Republic of Armenia: The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052