«Հայրենիք (թերթ, Ստամբուլ)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «Հայրենիք, օրաթերթ: Լույս է տեսել 1891-1896 թվականներին, Կ. Պոլսում: խմբագրապետ՝ Ա. Արփիարյան, խմբ...»:)
 
'''Հայրենիք''', օրաթերթ: Լույս է տեսել [[1891]]-[[1896]] թվականներին, [[Կ. Պոլս]]ում: խմբագրապետ՝ Ա. Արփիարյան, խմբագիրներ՝ Լ. Բաշալյան, Ե. Օտյան, Հ. Շահնազար: Շեշտված դեմոկրատական ուղղության համար հալածվել է սուլթանական կառավարության կողմից, առճակատվել հայ հետադեմ մեծահարուստների և հոգևորականության հետ: Թղթակցական լայն ցանցի առկայությունը խմբագրությանը հնարավորություն է ընձեռել ուշադրության «Հայրենիք» օրաթերթի գւխագիրը կենտրոնում պահել և արտացոլել [[Թուրքիա]]յում բնակվող հայ հատվածի հասարակական և մշակութային կյանքի իրադարձությունները, համիդյան բռնապետության պայմաններում պաշտպանել նրանց շահերը: Թերթը նկատելի դեր է կատարել հայ ժողովրդի արևելյան և արևմտյան հատվածների փոխադարձ ծանոթացման, արևելահայերի տնտ. և հոգևոր կյանքի արտացոլման գործում, սերտ կապ պահպանել «[[Մշակ (թերթ)|Մշակ]]ի» և նրա խմբագիր Գ. Արծրունոլ հետ, տպագրել արևելահայ գրողների գործեր, [[Թիֆլիս]]ից ստացված բազմաթիվ թղթակցություններ: «Հայրենիքը» ունեցել է հարուստ գրական ավանդություններ: Նրա շուրջն են համախմբվել արևմտահայ գրականության ականավոր ներկայացուցիչները (Դ. Զոհրապ, Տ. Կամսարական,Մ. Կյուրճյան, Ա. Չոպանյան և ուրիշներ): Այստեղ են տպագրվել [[Զոհրապ Գրիգոր|Զոհրապ]]ի «Քոքինակի», «ճեյրան» նովելները, «Նարդիկ» անավարտ վեպը ([[1891]] թվական), «Ծանոթ դեմքեր» դիմանկարների շարքից մի քանիսը, Տ. [[Կամսարական]]ի «Հայ գրականության ձգտումը» հոդվածաշարը, Լ. [[Լևոն Շանթ|Շանթ]]ի «Մնաս բարովի իրիկունը» վեպը և այլ գործեր: Թերթում են գրական մկրտություն ստացել Թլկատինցին, Ա. Հարությունյանը և ուրիշներ: «Հայրենիք» լայն տեղ է հատկացրել նաև ռուս ռեալիստական գրականությանը (Լ. [[Լ. Տոլստոյ|Տոլստոյ]], Դոնչարով, [[Ա. Պուշկին|Պուշկին]], [[Լերմոնտով]] և ուրիշներ), «Մծիրին» առաջին անգամ տպագրվել է այստեղ՝ Լ. Շանթի թարգմանությամբ ([[1891]]):
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:օրաթերթերօրաթերթ]]
92

edits

Նավարկման ցանկ