«Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Նոր Կտակարանի Գրքերը}}
{{Նոր Կտակարանի Գրքերը}}
'''Պողոս առաքյալի առաջին նամակը Թեսազոնիկեցիներին (Ա Թուղթ առ Թեսաղոնիկեցիս)''', [[Նոր Կտակարան]]ի մաս կազմող գիրք, [[Պողոս առաքյալ]]ի նամակներից մեկը, առաջինը՝ ուղղված թեսաղոնիկեի քրիստոնյաներին։
'''Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին (Ա Թուղթ առ Թեսաղոնիկեցիս)''', [[Նոր Կտակարան]]ի մաս կազմող գիրք, [[Պողոս առաքյալ]]ի նամակներից մեկը, առաջինը՝ ուղղված Թեսաղոնիկեի քրիստոնյաներին։
== Նամակի հասցեատերերը ==
== Նամակի հասցեատերերը ==
[[Թեսաղոնիկե]] քաղքը, որ այժմ կոչվում է [[Սալոնիկ]], հռոմեական Մակեդոնիա նահանգի մայրաքաղաքն էր, որտեղ Փիլիպպեն թողնելուց հետո՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում, Պողոսը մի եկեղեցի հաստատեց: Սակայն այստեղ Պողոսն անմիջապես ընդդիմության հանդիպեց հրեաների կողմից, որոնք նախանձով էին դիտում նրա կատարած քարոզչության հաջողությունը: Այս ընդդիմության պատճառով Պողոսը թողեց Թեսաղոնիկեն և գնաց Բերիա: Ավելի ուշ, երբ նա Կորնթոս էր անցել, իր գործակից Տիմոթեոսից ստացավ մի զեկուցագիր, որից պարզվում էր Թեսաղոնիկեի եկեղեցու կացությունը: Այս էր պատճառը, որ Պողոսը գրեց թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակը՝ տեղի քրիստոնյաներին քաջալերելու ու գոտեպնդելու համար:

04:47, 29 Ապրիլի 2014-ի տարբերակ

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին (Ա Թուղթ առ Թեսաղոնիկեցիս), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի նամակներից մեկը, առաջինը՝ ուղղված Թեսաղոնիկեի քրիստոնյաներին։

Նամակի հասցեատերերը

Թեսաղոնիկե քաղքը, որ այժմ կոչվում է Սալոնիկ, հռոմեական Մակեդոնիա նահանգի մայրաքաղաքն էր, որտեղ Փիլիպպեն թողնելուց հետո՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում, Պողոսը մի եկեղեցի հաստատեց: Սակայն այստեղ Պողոսն անմիջապես ընդդիմության հանդիպեց հրեաների կողմից, որոնք նախանձով էին դիտում նրա կատարած քարոզչության հաջողությունը: Այս ընդդիմության պատճառով Պողոսը թողեց Թեսաղոնիկեն և գնաց Բերիա: Ավելի ուշ, երբ նա Կորնթոս էր անցել, իր գործակից Տիմոթեոսից ստացավ մի զեկուցագիր, որից պարզվում էր Թեսաղոնիկեի եկեղեցու կացությունը: Այս էր պատճառը, որ Պողոսը գրեց թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակը՝ տեղի քրիստոնյաներին քաջալերելու ու գոտեպնդելու համար:

Գրության թվականը

Այս նամակը Նոր Կտակարանի գրքերից հնագույնն է, գրվել է Կորնթոսում՝ շուրջ 50 թվականին:

Նամակի բովանդակությունը

Նամակում առաքյալը շնորհակալություն է հայտնում Աստծուն՝ թեսաղոնիկեցիների ունեցած հավատի և սիրո համար: Հիշում է այն օրերը, որ ինքն անցկացրել է նրանց հետ, և պատասխանում է թեսաղոնիկեցիների մի շարք հարցերին, որոնք վերաբերում են մեռելների հարությանն ու Հիսուսի երկրորդ գալստյանը: Կարո՞ղ էր հավատացյալն արժանանալ հավիտենական կյանքին, եթե պատահեր, որ մեռներ Հիսուսի գալուստից առաջ: Քրիստոսը կրկին ե՞րբ է գալու: Պողոսի թելադրանքն այն է, որ հավատացյալներն ապրեն հանդարտ և խաղաղ մի կյանք՝ հուսալից սպասելով Քրիստոսի գալստյանը: Առաքյալը հիշեցնում է, որ կարևորը Քրիստոսի երկրորդ գալստյան ժամն ու ժամանակը գիտենալը չէ, այլ իբրև լույսի որդիներ՝ այդ գալստյանը միշտ «պատրաստ» լինելը (5.1, 5-10):

Նամակի կառուցվածքը

  • Ողջույն (1.1)
  • Երախտագիտություն և գոհություն (1.2-3.13)
  • Թելադրանքներ քրիստոնեական պարկեշտ կենցաղի վերաբերյալ (4.1-12)
  • Ցուցումներ Քրիստոսի գալստյան մասին (4.13-5.11)
  • Վերջին թելադրանքներ (5.12-22)
  • Վերջաբան (5.23-28)

Աղբյուրներ