«Հովհաննես Չմշկիկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 22. Տող 22.


[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Հայ միապետներ]]
[[Կատեգորիա:Բյուզանդական կայսրություն]]
[[Կատեգորիա:Բյուզանդական կայսրություն]]
[[Կատեգորիա:Բյուզանդական կայսրեր]]
[[Կատեգորիա:Բյուզանդական կայսրեր]]

09:20, 23 Ապրիլի 2014-ի տարբերակ

Հովհաննես Չմշկիկ
Ιωάννης Α΄ Τζιμισκής
Դիմանկար
(Զորավար)
Ծնվել է925,
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհունվարի 10 976,
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
ԳերեզմանԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունկառավարիչ
ԱմուսինTheodora?
Զբաղեցրած պաշտոններԲյուզանդիայի կայսր
ԵրեխաներTheophano Kourkouas?
 Ioannes I Tzimiskes Վիքիպահեստում

Հովհաննես Ա Չմշկիկ (հուն․՝ Ιωάννης Α΄ Τζιμισκής; 925 - հունվարի 10, 976), հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր՝ 969-976 թթ, հայկական Կուրկուասների ընտանիքից։ Ծագումով հայ։ Ըստ Մաթևոս Ուռհայեցու տվյալների՝ ծնվել է ներկայիս Դերսիմի նահանգի Չմշկածագ ավանում[1]։ 949-ին մասնակցել է Կարինի գրավմանը։ Իր քեռի Նիկեփորոս II Փոկաս կայսրից նշանակվել է արևելյան զորքերի սպարապետ, խոշոր ճակատամարտում ջախջախել արաբներին։ 969-ին կայսրուհի Թեոփանոյի օգնությամբ սպանել է կայսրին և գրավել գահը։ 971-ին պարտության է մատնել Թրակիա ներխուժած ռուս իշխան Սվյատոսլավին և Բուլղարիայի հյուսիս-արևելյան մասը կցել կայսրությանը։ 972-ին, դաշինք կնքելով Հռոմեական սրբազան կայսրության հետ, արշավել է արաբների դեմ, գրավել Մարտիրուպոլիսը, Մծբինը, Հյուսիսային Միջագետքը, 974-975-ին՝ Էմեսսան (Հոմս), Բաալբեկը, մտել Պաղեստին և Լիբանան։

Արաբական խալիֆայության դեմ պատերազմների ժամանակ փորձել է գրավել Բագրատունյաց Հայաստանի մի շարք շրջաններ, բայց Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 80 հազարանոց բանակով շարժվել է ընդառաջ և երկու միապետների միջև կնքվել է հաշտություն։

Ծանոթագրություններ

  1. Մաթևոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1991, էջ 25:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։