«Խաչքար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Raffi kojian-goshavank-IMG 0454.JPG|մինի|աջից| Խաչքար [[Գոշավանք]]ում, փորագրված 1291-ին Փողոսի կողմից]]
[[Պատկեր:Raffi kojian-goshavank-IMG 0454.JPG|մինի|աջից| Խաչքար [[Գոշավանք]]ում, փորագրված 1291-ին Փողոսի կողմից]]
[[Պատկեր:Sarian khatchkar.jpg|մինի|Նկարիչ [[Մարտիրոս Սարյան]]ը (ներքևում, ձախից երկրորդը) Սանահինում 1902-ին]]
[[Պատկեր:Sarian khatchkar.jpg|մինի|Նկարիչ [[Մարտիրոս Սարյան]]ը (ներքևում, ձախից երկրորդը) Սանահինում 1902-ին]]
[[Պատկեր:Jugha-khachkar-CIMG1581.JPG|մինի|աջից|Երկու խաչքար, տեղափոխված [[Ջուլֆա]]յի գերեզմանոցից, մինչև վերջինիս ավերումը Ադրբեջանի կողմից]]
[[Պատկեր:Jugha-khachkar-CIMG1581.JPG|մինի|աջից|Երկու խաչքար, տեղափոխված [[Ջուղա]]յի գերեզմանոցից, մինչև վերջինիս ավերումը Ադրբեջանի կողմից]]
[[Պատկեր:Khachkar with Swastikas, 11th century, Sanahin, Armenia.jpg|մինի|աջից|Սվաստիկաներով խաչքար [[Սանահին]]ի վանքում, ~1050 թ․]]
[[Պատկեր:Khachkar with Swastikas, 11th century, Sanahin, Armenia.jpg|մինի|աջից|Սվաստիկաներով խաչքար [[Սանահին]]ի վանքում, ~1050 թ․]]
{{վիքիֆիկացում}}
{{վիքիֆիկացում}}

06:48, 14 Ապրիլի 2014-ի տարբերակ

Խաչքար Գոշավանքում, փորագրված 1291-ին Փողոսի կողմից
Նկարիչ Մարտիրոս Սարյանը (ներքևում, ձախից երկրորդը) Սանահինում 1902-ին
Երկու խաչքար, տեղափոխված Ջուղայի գերեզմանոցից, մինչև վերջինիս ավերումը Ադրբեջանի կողմից
Սվաստիկաներով խաչքար Սանահինի վանքում, ~1050 թ․

Խաչքարը փորագրված, որպես կանոն ուղղաձիգ տեղադրվող տափակ քարե սալ է, որի մի լայն կողմի վրա փորագրված կոմպոզիցիայի հիմնական տարրը խաչն է։ Խաչի շուրջը հաճախ պատկերվում են՝ երկրաչափական զարդանշաններ(օրնամենտ), հավերժության նշաններ, բուսական և կենդանական աշխարհի պատկերներ, ինչպես նաև մարդիկ՝ հատկապես սրբերի պատկերներ։ Խաչքարերը որպես կանոն տեղադրվում են վանքերի և եկեղեցիների մոտ, գերեզմաններում, ճանապարհների մոտ։

Չնայած հեռվից նրանց պատկերը գրեթե միշտ սիմետրիկ է երևում, շատ դեպքերում մոտիկից կարելի է տեսնել, որ կողմերը իրարից տարբերվում են։ Տարածված կարծիք է, որ խաչքարերը կողմնորոշվում են ըստ աշխարհի կողմերի։

Վաղ շրջանի կոթողները

Ուղղաձիգ դիրքով առանձին կանգնեցված քարե հուշակոթողներից հնագույնները մենհիրներն են, որոնք բավականին մեծ քանակությամբ հանդիպում են Հայաստանում։ Նրանք ունեցել են պաշտամունքային նշանակություն։ Նույն կարգի հուշարձաններ են նաև «վիշապ» կոչվող կերտվածքները։ Սրանք իրենց վրա կրում են մշակման հետքեր՝ գաղափարագրերի և քանդակների ձևով, ունեն հսկա ձկան տեսք և կապվում են հայերի նախահայրերի մոտ տարածված ջրի աստվածուհու՝ Աստղիկ Դերկետոյի պաշտամունքի հետ։

Եթե վերոհիշյալները դեռևս ուղղակիորեն չեն առնչվում խաչքարերի հետ, ապա ուրարտական կոթողները (մ.թ.ա. 8-7-րդ դդ.), որոնք բաղկացած են պատվանդանից ու նրա վրա կանգնեցված ուղղաձիգ քառակող սյունից կամ սալից՝ սեպագիր արձանագրությամբ, կարող են դիտվել որպես խաչքարերի ծավալա- տարածական հորինվածքի նախօրինակներ։ Այսպիսի կոթողները շարունակել են կիրառություն ունենալ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում։ Նրանք տեղադրվել են ճանապարհներին, քաղաքներում՝ ամենատարբեր առիթներով։ Դրանց մի մասը հասել է 4-5-րդ դդ.։

Արագած լեռան փեշերին գտնվել են քառակող սյունաձև կոթողներ, որոնք իրենց վրա կրում էին խաչի նշան։ Սրանք բաղկացած էին երկու մասից՝ պատվանդանից և ուղղաձիգ մարմնից։

Վաղ քրիստոնեական շրջանի առավել զարգացած օրինակները բաղկացած են երեք մասից։ Այս դեպքում արդեն աստիճանաձև հիմք, պատվանդան և ուղղաձիգ մարմին։

Քարե խաչքարի համար նախորինակ են ծառայել փայտյա խաչերը, որոնք կանգնեցվում էին հատկապես քանդված հեթանոսական մեհյանների տեղում։ ՙԸստ ավանդության, Հայաստանում փայտյա խաչեր են կանգնեցված եղել Սևանա կղզում, Սանահինում, ինչպես նաև հարևան Վրաստանում՝ Մցխեթի մոտ, Մծիրե լեռան վրա, որտեղ յոթերորդ դարում կառուցվել է Ջվարի (որ վրացերեն նշանակում է խաչ) եկեղեցին։ Փայտակերտ խաչը քարե խաչով փոխարինելու վաղագույն փորձերը վերաբերվում են 4-7-րդ դդ.։ Դրանք ներկայացված են Դվինի պեղումների ժամանակ գտնվածներով։ Սերվելով փայտակերտ խաչերից՝ ՙթևավոր խաչ՚երը միևնույն ժամանակ հիմք են ծառայել Հայկական մի նոր և ինքնատիպ արվեստի կազմավորման համար՚ Այսպիսի թևավոր խաչեր գտնվել են Դվինի պեղումների ժամանակ[1]։

Խաչքարերի հիմնական տեսակները

11-12-րդ դարերում հիմնականում ավարտվում է խաչքարային հորինվածքի և ոճական առանձնահատկությունների զարգացումը։ Եվ արդեն իսկ տիպականորեն ձևավորված խաչքարերը «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։»[2] գրքի հեղինակները բաժանում են հտևյալ խմբերի․

  1. Միակտուր քարերից կերտված խաչքարեր, որոնք իրենց ստորին մասով ամրացվում են գետնին, հիմնականում ունենում են ուղղանկյուն գագաթ, երբեմն նաև հանդիպում է կամարաձև գագաթ, վերևում՝ մի փոքր ավելի լայն, հիմքը համեմատաբար ավելի նեղ։
  2. 11-րդ դարից սկսած խաչքարերը սկսում են կանգնեցվել ոչ միայն միակտուր, այլև աստիճանաձև պատվանդանի վրա։
  3. 11-րդ դարի երկրորդ կեսից սկսած երևան են գալիս ճարտարապետական ավելի բարդ ու համեմատաբար խոշոր չափերի օրինակներ, այսպես կոչված որմնափակ խաչքարերը, որոնք սովորաբար ունենում են սովորական խաչքարի ձևերը, սակայն ամբողջովին առնվում են սրբատաշ քարով և կրաշաղախով շարված խորշաձև ճարտարապետական հորինվածքի մեջ։ Վերջինս իր մեջ ընդգրկում է մեկ կամ ավելի խաչքար և ունենում է երկթեք կամ միաթեք ծածկ։ Որմնափակ խաչքարերը երբեմն զետեղվել են նաև հուշարձանների պատերի մեջ։ Հատկապես լայն տարածում գտան 11-14 րդ դարերում, իսկ արդեն 14րդ դարից սկսած նրանց շինարարությունը գրեթե դադարում է։
  4. 11-12-րդ դարերում առաջանում են քիվավոր խաչքարերը, իսկ երբեմն էլ քիվը պատրաստվում էր առանձին քարից և ամրացվում էր խաչքարի վրա երկաթե գամերի օգնությամբ։ Շատ հաճախ քիվերը ամրացվում էին խաչքարին նրա գագաթին արված հատուկ ելուստների օգնությամբ։ Քարերի միացման այս երկու ձևն էլ Հայաստանում հայտնի էին դեռևս անտիկ ժամանակաշրջանից։ Քիվի վրա հաճախ արվում էին տարբեր բնույթի փորագրություններ՝ բուսազարդեր, պատկերաքանդակներ, կենցաղային գեղեցիկ դրվագներ և այլն։
  5. 12-րդ դարից սկսած հանդես են գալիս խմբական խաչքարերը։ Սրանք երբեմն կանգնեցվում են մեկ ընդհանուր կամ կողք-կողքի դրված պատվանդանների վրա։ Կան դեպքեր երբ խաչքարերը կանգնեցվել են հանգուցյալների հիշատակին մի խումբ մարդկանց կողմից (Հավուց Թառ, Կեչառիս, Հադրութ, Մարց և այլուր)։
  6. Բնական ժայռաբեկորներից կերտված և երբեմն էլ ավելի խոշոր ժայռերի վրա քանդակված խաչքարերի օրինակներ հանդիպում ենք Փառիտոսում, Արուճում, Ն. Թալինում, Վայոց ձորում, Վարդենիսի շրջանում, Գեղարդում, Գառնիում և այլ վայրերում սկսած 11րդ դարից մինչև ուշ միջնադար։
  7. Մեզ են հասել մի քանի շրջանաձև խաչքարեր, որոնցից ուշադրության արժանի են Թալինի «Սանդուխը կույս» կոչված վայրի փոքրիկ պատվանդանավոր տեսակները և այլն։
  8. Խաչքարային հուշարձանների առանձին տեսակ են կազմում այսպես կոչված «Ամենափրկիչ» խաչքարերը, որոնց վրա սովորաբար պատկերվել է Քրիստոսի խաչելությունը, որի համար էլ այս խաչքարերին տրվել է ամենափրկիչ պայմանական անունը։ Կան արձանագրությամբ «Ամենափրկիչ» կոչված խաչքարեր, որոնց վրա ամենևին էլ պատկերված չէ խաչելության տեսարան։ Այդպիսիք են օրինակ Սանահինի 1161, 1125 և Վանեվանի 1285 թ. թվակիր խաչքարերը։ Ինչպես նշում է «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները IX-XIII դարերի խաչքարերը» գրքի հեղինակը «Ամենափրկիչը» խաչքարերին կառուցողների տված լոկ սովորական անուն է, այդ իսկ պատճառով ճիշտ կլիներ պարզապես «խաչելության խաչքարեր»։ Շատ հաճախ այս տիպի խաչքարերին ուղեկցում են լուսնի և արեգակի պատկերներ։[3]

Միջնադարում սովորություն է եղել խաչքարերը ներկել կարմիր գույնով։ Այն դեպքում, երբ քարերը շատ ծակոտիներ են ունեցել, դրանց մակերեսը նախապես կրաշաղախի բարակ շերտով ծեփում էին և ապա ներկում։ Խաչքարերը ներկելու սովորությունը գալիս է հնուց։ Կարմիր գույնով ներկված են եղել Թալինի 8-10-րդ դարերի մի քանի խաչքարեր, Կողբի երկու որմնափակ խաչքարերը (12-13րդ դդ.), Հովհաննավանքի գավիթի ներսում դրված մի շարք խաչքարեր, Հռիփսիմե տաճարի բակում դրված 16-17րդ դարերի խաչքարերը և այլն։ Հիմքեր կան կարծելու, որ երբեմն խաչքարերը ներկվել են բազմագույն ներկով. դրա ապացույցը Հաղբատավանքի Ամենափրկիչ խաչքարն է (1273 թ.), առայժմ միակը իր տեսակի մեջ [4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ