«Մաղաքիա Օրմանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 86. Տող 86.
== Գրականություն ==
== Գրականություն ==
* Սիրունի Հ., Օրմանյան և իր ժամանակը,- «Էջմիածին», 1961, N 5։
* Սիրունի Հ., Օրմանյան և իր ժամանակը,- «Էջմիածին», 1961, N 5։
* Վահան աբեղա Գալամգարյան, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը Գևորգյան ճեմարանի աստվածաբանութեան դասախոս,- «Էջմիածին», 1956, N 6, էջ 46-52։
* Վահրամ Բարունեան, Մաղաքիա արք. Օրմանեան, Մոնթրեալ, 2001:
* Վահրամ Բարունեան, Մաղաքիա արք. Օրմանեան, Մոնթրեալ, 2001:
* [http://hpj.asj-oa.am/1431/1/2006-1(50).pdf Սարուխանյան Նորայր, Հայկական հարցը, արևմտահայ ազատագրական միտքը և Մաղաքիա Օրմանյանը.- «Պատմա-բանասիրական հանդես», 2006, № 1, էջ 50-71։]
* [http://hpj.asj-oa.am/1431/1/2006-1(50).pdf Սարուխանյան Նորայր, Հայկական հարցը, արևմտահայ ազատագրական միտքը և Մաղաքիա Օրմանյանը.- «Պատմա-բանասիրական հանդես», 2006, № 1, էջ 50-71։]

20:05, 8 Ապրիլի 2014-ի տարբերակ

Պատկեր:Մաղաքիա Օրմանյան.jpg

Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Կ. Պոլսի հայոց պատրիարք (1841–1918), աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության հասարակական գործիչ։

Կենսագրությունը

Ծնվել է 1841թ. փետրվարի 11(23)ին, Կ. Պոլսում։

Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում, 1851-ից ուսումը շարունակել Հռոմի Անտոնյանց Ս. Լուսավորիչ վանքում, 1858-ից՝ Վատիկանի հոգևոր դպրոցում։

Նույն թվին ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան՝ նշանակվել է Հռոմի Քարոզչության դպրոցում հայերենի ուսուցիչ։

1866-ին վերադարձել է Կ. Պոլիս, նշանակվել Անտոնյանց միաբանության քարտուղար, իսկ 1867-ին՝ ստանձնել Հռոմի Անտոնյանց վարժարանի տեսչի պաշտոնը։ 1868-ին Հռոմում ստացել է իմաստասիրության, աստվածաբանության և եկեղեցական իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան, ընտրվել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ։

1870-ին խուսափելով կաթոլիկ հոգևորականության հալածանքներից, վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ զբաղվել է հրապարակախոսությամբ՝ ֆրանսիական և հայկական թերթերում տպագրած հոդվածներով բացահայտ պայքարել հայ կաթոլիկ համայնքը պառակտելու, հայ կաթոլիկների մեջ հայկական ավանդությունները վերացնելու Վատիկանի քաղաքականության դեմ։

Այդ շրջանում է գրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու և հայոց վեճը լուսաբանող աշխատություններ, ինչպիսիք են՝ «Արևելյան հայ-կաթողիկե հայերը» (1870, իտալերեն), «Արևելյան կաթոլիկաց կրոնական ազատությունը և քաղաքացիական իրավունքները» (1872, ֆրանսերեն), «Ռևերսորուս կամ Հայք և պապություն» (1872, իտալերեն), «Վատիկան և Հայք» (1873, ֆրանսերեն) գրքերը, որոնք 1874-ին ներառվել են Վատիկանի արգելած գրքերի ցանկի մեջ։

1875-ին Իտալիայում հանդիպել է երկրի ազգ-ազատագրական պայքարի ղեկավար Ջ. Գարիբալդիին, նրա հետ քննարկել հայ և իտալացի ժողովուրդների ազատագրական պայքարին վերաբերող հարցեր։

1876-ին վերջնականապես որոշել է խզել իր կապերը Վատիկանի հետ և հրաժարվել է կաթոլիկությունից։ 1877-ին դիմել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես արք. Վարժապետյանին՝ Հայ եկեղեցու գիրկը դառնալու խնդրանքով։

1879-ին Կ. Պոլսի Գումգափուի Մայր եկեղեցում Վարժապետյան պատրիարքի ձեռքից ստացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու ծայրագույն վարդապետական աստիճան։

Հայ եկեղեցու ծոցում իր գործունեությունն սկսել է որպես քարոզիչ Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

1880-ին նշանակվել է Կարինի թեմի առաջնորդ, վճռական դեր խաղացել Կարինի Սանասարյան վարժարանի բացման (1881) գործում, ստանձնել վարժարանի տեսչական մարմնի նախագահությունը, կապեր հաստատել իր աթոռանիստ Կարինում 1881-ին ստեղծված «Պաշտպան Հայրենյաց» ազատագրական գաղտնի կազմակերպության ղեկավարների հետ, աջակցել նրանց կազմակերպչական աշխատանքներում։

1886-ին Ս. Էջմիածնում Մակար Ա. Թեղուտցի կաթողիկոսը նրան ձեռնադրել է եպիսկոպոս։

1887-ին թողել է Կարինի առաջնորդությունը և Մակար Ա Թեղուտցու կոնդակով հրավիրվել Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում աստվածաբանություն դասավանդելու։

Նրա շնորհիվ ճեմարանում դասավանդվող աստվածաբանական առարկաների հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջանում։ Օրմանյանի միջնորդությամբ եվրոպական համալսարաններում իրենց կրթությունն են շարունակում ճեմարանական իր սաները՝ Կոմիտաս վարդապետը, Գարեգին Ա Հովսեփյանցը, Կարապետ Տեր-Մկրտչյանը, Գևորգ Զ Չորեքչյանը, Երվանդ Տեր-Մինասյանը և այլն։

Օրմանյանի ազատագրական տոգորումները և ազատախոհ ճառերը գրավել են ցարական իշխանությունների ուշադրությունը, և նա, ռուսահպատակ չլինելու պատրվակով, արտաքսվել է ռուսական կայսրության սահմաններից։

1889-ին վերադարձել է Կ. Պոլիս և նշանակվել Արմաշի վանքի վանահայր և իր կազմակերպած դպրեվանքի տեսուչ։

Օրմանյանը Կ.Պոլսի հայոց պատրիարք է ընտրվել սուլթան Աբդուլ Համիդ II-ի արյունոտ բռնապետության պայմաններում, երբ Կ. Պոլսում ու Արևմտյան Հայաստանի նահանգներում սկսվել էին հայկական ջարդերն ու տեղահանությունները։

Ստեղծված իրավիճակում Օրմանյան պատրիարքը հնարավոր միջոցներով փորձել է մեղմացնել Աբդուլ Համիդ II-ի՝ հայերի դեմ ունեցած ատելությունը, կանխել ավելի մեծ աղետները և քիչ թե շատ տանելի վիճակ ստեղծել։

Նա իր զգույշ և պահպանողական քաղաքականությամբ առաջ է բերել Կ. Պոլսի ազգային որոշ շրջանակների, ինչպես նաև՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգևորականության մի մասի դժգոհությունը և հանիրավի ամբաստանվել է[1]։

1906-ին, Հայոց Ազգային սահմանադրության վերաքննման և, փաստորեն, արգելման վերաբերյալ Աբդուլ Համիդ II-ի հրամանի առիթով Օրմանյանը սուլթանին ներկայացրել է հրաժարական, որը չի ընդունվել։

1908-ի հուլիսի 16-ին Կ. Պոլսում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները խուժել են պատրիարքարան և Օրմանյանինին հայտարարել պաշտոնանկ։

«Հիշատակագիրք երկոտասանամյա պատրիարքության» գրքում (1910) նա հերքել է իր դեմ եղած ամբաստանությունները։ 1913-ի հունվարի 3-ին Ազգային երեսփոխանական ժողովը, որտեղ ի պաշտպանություն Օրմանյանի ճառով հանդես է եկել գրող Գրիգոր Զոհրապը, արդարացրել է նախկին պատրիարքին։

Նույն թվին Օրմանյանն ընտրվել է եկեղեցական համագումարի պատգամավոր, կրոնական ժողովի անդամ և ապա՝ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ, բայց հրաժարվել է ստանձնել այդ պաշտոնը։

1914–17-ին Օ. Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում վարել է մի շարք պաշտոններ, դասավանդել ժառանգավորաց վարժարանում։

1918-ին վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ և վախճանվել է։

Երկերը

Օրմանյանը եղել է ժամանակի ամենանշանավոր և բեղմնավոր հայ գիտնական հոգևորականը։ Նա թողել է գրական, գիտական, մատենագրական հարուստ ժառանգություն, եկեղեցապատմական մի շարք կոթողային աշխատություններ, ինչպիսիք են՝

  • «Համապատում» (1911)
  • «Հայոց եկեղեցին» (1911, թարգմանվել է նաեւ ռուսերեն[2], անգլերեն[3], ֆրանսերեն եւ այլ լեզուներով)
  • «Ծիսական բառարան»
  • «Խոհք եւ խօսք» (յետմահու հրատարակութիւն), Երուսաղեմ, 1929։

և այլն։

Օրմանյանը հրապարակախոսական, դավանական, գիտական և գրական բազմաթիվ հոդվածներ է տպագրել «Մասիս», «Արևելք», «Արարատ», «Լումա» պարբերականներում, հանդես եկել եվրոպական մամուլում։

Ունի մի շարք անտիպ և անավարտ գործեր։

Հայ եկեղեցու պատմությանը և դերին է նվիրված Օրմանյանի «Ազգապատում» կոթողային աշխատությունը՝ Հայ եկեղեցու պատմությունը հասցնելով մինչև Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու ընտրությունը (1908)։

Օրմանյանը, շեշտելով հայ ժողովրդի պատմության մեջ Հայ եկեղեցու կատարած դերը, չի վախեցել ի ցույց դնել նաև այն սայթաքումներն ու ցավալի վրիպումները, որ ունեցել են հայոց կաթողիկոսները։

«Ազգապատում» աշխատության մեջ հեղինակը ցանկացել է դեպքերը ներկայացնել ժամանակագրական կարգով, սակայն, կենտրոնանալով կաթողիկոսների հաջորդականության խնդիրների վրա, հայ ժողովրդի և Հայ եկեղեցու պատմությունը շարադրել է ըստ կաթողիկոսների գահակալության տարիների և պատմության անցքերը կապել ժամանակի կաթողիկոսի հետ։

Իր թերի կողմերով և պատմագիտական վիճելի հայացքներով հանդերձ «Ազգապատում»-ը, իբրև հայ կյանքի յուրօրինակ հանրագիտարան, շատ առումներով այսօր էլ մնում է չգերազանցված։

Մատենագիտություն

Գրականություն

Ծանոթագրություններ

Հղումներ

Աղբյուրները

Նշանավոր ճեմարանականներ, Պրակ Ա, Էջմիածին, 2005, էջ 455։