«Շուշիի թեմական հոգևոր դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Պատմական ակնարկ: clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 17. Տող 17.
}}
}}


'''Շուշիի թեմական հոգևոր դպրոց''', միջնակարգ ուսումնական հաստատություն [[Շուշի]]ում` 9 ուսումնական տարվա տևողությամբ։ Ընդհատումներով գործել է [[1838]]-[[1920]] թթ.։
'''Շուշիի թեմական հոգևոր դպրոց''', միջնակարգ ուսումնական հաստատություն [[Շուշի]]ում՝ 9 ուսումնական տարվա տևողությամբ։ Ընդհատումներով գործել է [[1838]]-[[1920]] թթ.։


==Պատմական ակնարկ==
==Պատմական ակնարկ==
Տող 24. Տող 24.
[[Ներսես Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցու]] կարգադրությամբ [[1852]]-ի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը թույլատրում է երեք տարի անց՝ [[1855]]-ի նոյեմբերին։ [[1860]]-ին դպրոցը հանձնվում է Շուշու հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։ Հոգաբարձությանը հաջողվում է զգալի չափով բարելավել դպրոցի նյութական դրությունը։
[[Ներսես Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցու]] կարգադրությամբ [[1852]]-ի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը թույլատրում է երեք տարի անց՝ [[1855]]-ի նոյեմբերին։ [[1860]]-ին դպրոցը հանձնվում է Շուշու հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։ Հոգաբարձությանը հաջողվում է զգալի չափով բարելավել դպրոցի նյութական դրությունը։


Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ [[Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցի|Մաթեոս կաթողիկոսը]], շուշեցիների խնդրանքով, 1863-ին դպրոցի տեսուչ է նշանակում [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում տարիներ առաջ հռչակված [[Պետրոս Շանշյան]]ին։ Վերջինիս օգնականն է եղել [[Պերճ Պռոշյան]]ը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։ Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան` իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»՝ 5-րդ դարի պատմիչ [[Եղիշե]]ի անունով։
Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ [[Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցի|Մաթեոս կաթողիկոսը]], շուշեցիների խնդրանքով, 1863-ին դպրոցի տեսուչ է նշանակում [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում տարիներ առաջ հռչակված [[Պետրոս Շանշյան]]ին։ Վերջինիս օգնականն է եղել [[Պերճ Պռոշյան]]ը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։ Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան՝ իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»՝ 5-րդ դարի պատմիչ [[Եղիշե]]ի անունով։


1877-78 ուստարում Շուշու թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում [[Երևան]]ում հրատարակվող «[[Պսակ]]» թերթի խմբագիր և հասարակական գործիչ [[Վասակ Պապաջանյան]]ը։
1877-78 ուստարում Շուշու թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում [[Երևան]]ում հրատարակվող «[[Պսակ]]» թերթի խմբագիր և հասարակական գործիչ [[Վասակ Պապաջանյան]]ը։

01:38, 28 Մարտի 2014-ի տարբերակ

Շուշիի թեմական հոգևոր դպրոց
Տեսակճեմարան
Հիմնադրված է1838
Լուծարված է1920
Աշակերտներ374
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՇուշի
ՀասցեՇուշի

Շուշիի թեմական հոգևոր դպրոց, միջնակարգ ուսումնական հաստատություն Շուշիում՝ 9 ուսումնական տարվա տևողությամբ։ Ընդհատումներով գործել է 1838-1920 թթ.։

Պատմական ակնարկ

Բացվել է 1838հունիսի 22-ին։

Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ 1852-ի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը թույլատրում է երեք տարի անց՝ 1855-ի նոյեմբերին։ 1860-ին դպրոցը հանձնվում է Շուշու հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։ Հոգաբարձությանը հաջողվում է զգալի չափով բարելավել դպրոցի նյութական դրությունը։

Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը, շուշեցիների խնդրանքով, 1863-ին դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում տարիներ առաջ հռչակված Պետրոս Շանշյանին։ Վերջինիս օգնականն է եղել Պերճ Պռոշյանը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։ Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան՝ իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»՝ 5-րդ դարի պատմիչ Եղիշեի անունով։

1877-78 ուստարում Շուշու թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում Երևանում հրատարակվող «Պսակ» թերթի խմբագիր և հասարակական գործիչ Վասակ Պապաջանյանը։

1903-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905-ի աշնանը։ Այն ավելի բարկարգ տեսք է ստանում 1908-10 թվերին՝ տեսուչ Ավետիք Տեր-Պողոսյանի օրոք և նրա ջանքերով։[1]։ Շուշիի թեմական դպրոցը դադարեցնում է իր գոյությունը 1920 թ.։

Աշակերտների քանակը

  • 1838 թ. - 20[2]
  • 1970 թ. - 158
  • 1893 թ. - 492
  • 1909 թ. - 374

Հայտնի դասավանդողներ

Արամ Մանուկյան
Պատկեր:GareginHovsepyan.jpg
Գարեգին Ա Հովսեփյան
Պատկեր:Akhajanian.jpg
Ստեփան Աղաջանյան

Առարկաներ

Դասավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, պարսկերեն, թվաբանություն, կրոն, պատմություն և երգեցողություն։ Սեդրակ Մանդինյան, առաջին անգամ դասավանդել է մանկավարժություն, իսկ չորրորդ դասարանն ավարտողներից կազմվել է մանկավարժական հատուկ դասարան, որը տեղի ծխական դպրոցի համար պատրաստել է ուսուցիչներ։

Հայտնի աշակերտներ

Տես նաև

Հղումներ

Գրականություն

  • Լեո, «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի - 1838-1913», Թիֆլիզ, 1914, 692 էջ։
  • Մ. Հ. Սանթրոսյան, «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին», էջ 412-418։

Մամուլ

  • «Արարատ», 1871, Թ. էջ 295-301; 349-351։ 1873, Ը. էջ 310-312։ 1888, Թ. էջ 866-885։ 1893, էջ 866-885։
  • «Նոր դպրոց», 1909, թիվ 1, էջ 89։ 1909, թիվ 6-7, էջ 149։ 1913, թիվ 4, էջ 52-64։ 1913, թիվ 5, էջ 63-72։ 1913, թիվ 6, էջ 61-63։ 1913, թիվ 7, էջ 11-18։
  1. Ս. Կ. Խուդոյան (1987). Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին. Երևան: «Լույս». էջ էջ 370-374.
  2. Արձագանք ամսագիր, 23 հունիսի 2010 թ., «22 Յունիս 1838 Թուին Բացուեցաւ Շուշիի Թեմական Վարժարանին Հայակերտ Հնոցը»