«Խեչո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Խեչո''' (անհայտ - 1915, թաղված է Վանում), ազգային-ազատագրական շարժման մարտիկ։ ՀՀԴ կուսակցո...»:
 
Տող 4. Տող 4.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Ազգային-ազատամարտիկներ]]

13:21, 26 Մարտի 2014-ի տարբերակ

Խեչո (անհայտ - 1915, թաղված է Վանում), ազգային-ազատագրական շարժման մարտիկ։ ՀՀԴ կուսակցության անդամ։1904-ին եղել է Իրանում, Նիկոլ Գումանի խմբում փորձել է անցնել Սասուն, 1905-06-ին՝ Թիֆլիսում, հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է հայերի ինքնապաշտպանությանը. հետագայում, 1908-10-ին՝ իրանական հեղափոխական շարժմանը։ Աոաջին համաշխարհային պատերազմի (1914-18) սկզբին հայկական կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրաստամատ Կանայանի օգնականն էր, 1915-ին հեծյալ վաշտի գլուխն անցած մասնակցել է Վանի ազատագրման (1915-ի մայիսի 5) մարտերին և առաջինը մտել ազատագրված Վան։ Այնուհետև Խաչոյի վաշտն ուղղվել է դեպի Բաղեշ և Մուշ օգնելու Տարոնի և Սասունի կռվողներին։ Զոհվել է մարտում՝ Բաղեշի մոտ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։