«Նազարեթ Տաղավարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 13. Տող 13.
{{ՀՀ}}
{{ՀՀ}}


{{DEFAULTSORT:Տաղավարյւան, Նազարեթ}}
{{DEFAULTSORT:Տաղավարյան, Նազարեթ}}


[[Կատեգորիա:1862 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1862 ծնունդներ]]

08:27, 26 Մարտի 2014-ի տարբերակ

Նագարեթ Նահապետի Տաղավարյան (իրական ազգանուն` Չատրճյան, 1862, Սեբաստիա - 1915, [Մեծ եղեռնի գոհ]), հայ հասարակական գործիչ, բնագետ, բժիշկ և գյուղատնտես։

Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսի վարժարաններում, ապա սովորել Փարիզում, ստացել գյուղատնտեսի և բժշկի մասնագիտություն։ 1883 թվականին վերադարձել է Պոլիս, ապա մեկնել Սեբաստիա, ընդունել ազգային վարժարանների տնօրինությունը, 1885 թվականից՝ Պոլսի Գատըգյուղի Արամյան վարժարանի, 1893 թվականին՝ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի տնօրեն։

Զբաղվել է գիտական գործունեությամբ։

1896 թվականին Տաղավարյանը բանտարկվել է թուրքական իշխանությունների կողմից, ավելի ուշ ազատվել է ներմամբ, ապա նորից բանտարկվել 1900 թվականին և արձակվել Ֆրանսիայի դեսպանության միջնորդությամբ։ Խուսափելով հետագա հալածանքներից՝ 1905 թվականին տեղափոխվել է Կահիրե, որտեղ սկսել է աշխատել որպես բժիշկ, մանկավարժ, մասնակցել Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրմանը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս, ընտրվել խորհրդարանի երեսփոխան (Սեբաստիայից), զբաղվել հողային հարցի նախագծի մշակմամբ։ Տաղաավարյանիը հասարակական եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես ազգային կենտրոնական վարչությունում (որի քաղաքական ժողովի անդամ էր 1910-12 թվականներին) և Կ. Կոստանդնուպոլսի քաղաքապետարանում (1912-13 թթ.)։

1914 թվականին ՀԲԸՄ մասնաճյուղեր բացելու նպատակով այցելել է Կովկաս։ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվել է Կոստանդնուպոլսում և գազանաբար սպանվել աքսորի ճանապարհին։

Տաղավարյանը գրել է բազմաթիվ գիտական աշխատություններ՝ նվիրված բնագիտությանը, բժշկությանը (հրատարակվել են ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով), Հայաստանի պատմությանն ու հայ եկեղեցուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։