«Ղազար Փարպեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Աշխատություններ եւ թարգմանություններ: կոմերցիոն կայքի վրա հղումի հեռացում...
Տող 16. Տող 16.
* [http://remacle.org/bloodwolf/historiens/lazare/histoire.htm LAZARE DE PHARBE. ΗISTOIRE ’ARMÉNIE.]
* [http://remacle.org/bloodwolf/historiens/lazare/histoire.htm LAZARE DE PHARBE. ΗISTOIRE ’ARMÉNIE.]
* [http://rbedrosian.com/gpintro.htm Անգլերեն թարգմանությունը տե՛ս Ghazar P'arpec'i's History of the Armenians. Translated from Classical Armenian by Robert Bedrosian]
* [http://rbedrosian.com/gpintro.htm Անգլերեն թարգմանությունը տե՛ս Ghazar P'arpec'i's History of the Armenians. Translated from Classical Armenian by Robert Bedrosian]
* [http://www.peeters-leuven.be/boekoverz.asp?nr=7043 The History of Lazar P'Arpec'i, Transl. by Robert W. Thomson, Columbia University Program in Armenian Studies, Suren D. Fesjian Academic Publications No. 4, Atlanta: Scholars Press, 1991, x, 304 pages. ISBN-10: 1555405797]
* The History of Lazar P'Arpec'i, Transl. by Robert W. Thomson, Columbia University Program in Armenian Studies, Suren D. Fesjian Academic Publications No. 4, Atlanta: Scholars Press, 1991, x, 304 pages. ISBN-10: 1555405797


== Գրականություն ==
== Գրականություն ==

18:25, 24 Մարտի 2014-ի տարբերակ

1793 թ. Վենետիկում տպագրված Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» շապիկը

Ղազար Փարփեցի (մոտ 442–VI դ. սկիզբ), միջնադարյան հայ պատմիչ, «Հայոց պատմության» և «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» երկերի հեղինակ։

Կենսագրությունը

Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ (Վրաստան)։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզպան Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու վերահսկողությամբ։ Մոտ 465-470–ին ուսանել է Բյուզանդիայում։ Վերադառնալով՝ հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթում՝ Շիրակում, զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ 484-486–ին եղել է Սյունիքում։ 486–ին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել Վաղարշապատի վերակառուցված վանքի առաջնորդ։ Ղազար Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորչական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորականության թշնամությունը։ Ստիպված հեռացել է (մոտ 490-ին) Ամիդ, որտեղ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձը։ Հայոց մարզպահը ետ է կանչել Ղազար Փարպեցուն և պատվիրել գրել հայոց պատմությունը։ Ըստ ավանդության, թաղված է Փարպիի ձորում։

«Թուղթ առ Վահան Մամիկոնյան»–ը վավերական աղբյուր է V դ. 2–րդ կեսին հայոց եկեղեցում գոյություն ունեցող երկու թևերի անհաշտ պայքարի մասին, երբ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մահից հետո հետադեմ կղերականությունը հալածանք էր սկսել առաջադեմ մտավորականության դեմ։

Երկերը

Պատմական և գիտական առումով ավելի արժեքավոր է «Պատմություն Հայոց»–ը։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում Ղազար Փարպեցին հիշատակում է իր նախորդների՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բյուզանդի աշխատությունների համառոտ բովանդակությունը, արժեքավորում դրանք, նշում, որ գրավոր սկզբնաղբյուրներից բացի օգտագործել է նաև ականատեսների պատմածները՝ նախապես ստուգելով և ճշտելով։ Առաջին՝ Ա դրվագում մանրամասն շարադրված են Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը և Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը(428)։ Երկրորդ՝ Բ դրվագի նյութը |Վարդանանց պատերազմն է, համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։ Երրորդ՝ Գ դրվագը ամենաարժեքավորն է, որովհետև Ղազար Փարպեցին իր նկարագրած դեպքերի ականատեսն է։ Այն ընդգրկում է 460-480–ական թթ. հայ–պարսկական փոխհարաբերությունների և հայերի 482-484–ի հակապարսկական ապստամբության պատմությունը։

Ղազար Փարպեցու «Թուղթ»–ն ամբաստանագիր է ընդդեմ ժամանակի հոգևորականության, անհատի իրավունքների պաշտպանության փորձ, միջնադարյան ազատամտության կարևոր փաստաթուղթ։ Ղազար Փարպեցին հրաժարվում է աղանդավորների հետ կապերի խզելուց և նրանց քննադատելուց, քանի որ Քրիստոսը ուսուցանել է ուրիշին դատավոր չլինել։ Նա գրում է բարոյական արժեքների, հոգևորականների առաքինության ու աշխարհիկների քաջության պատմությունը, որն ընթանում է պայքարի, հակադրությունների ու ելևէջների ձևով։ Նա աշխարհիկ ֆեոդալների իշխանությունը սահմանափակում է տնտեսական, քաղաքական, եկեղեցունը՝ կրոնական գործնեությամբ։ Ղեկավարը, ըստ Ղազար Փարպեցու չպետք է բացարձակացնի, գերագնահատի իր իշխանությունն ու հեղինակությունը, նրա և ղեկավարվողի միջև պետք է լինի որոշակի համապատասխանություն և հաղորդակցականություն։

Աշխատություններ եւ թարգմանություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ղազար Փարպեցի հոդվածին