«Կոմմագենե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Կոմմագենե''' '''Կումմախա''', '''Կամմուխու''', հնագույն երկիր [[Եփրատ]]ի արևմտյան ափին [այժմ՝ [[Թուրքիա]]յի [[Մալաթիա|Մալաթիա իլ]]ի (վիլայեթի) մեջ]։ Սահմաններն էին՝ հյուսիսից՝ [[Տավրոսի լեռնաշղթա]]ն, արևմուտքից՝ Ամանոսի լեռներն ու [[Կիլիկիա]]ն, հարավից՝ [[Ասորիք]]ը, արևելքից՝ Եփրատը։ Գլխավոր քաղաքը [[Սամոսատ]]ն էր (ներկայումս՝ [[Ադիաման]])։
'''Կոմմագենե''' (հին հունարեն՝ Kομμαγηνή), [[հայ]]կական, Փոքր Ասիայի հարավ-արևելյան մասում ընկած Մեծ Հայքին ([[Ծոփք]]), Կապադովկիային և Կիլիկիային սահմանակից երկրամաս, իր մեջ ներառում է այսօրվա Ադիաման, Էլազիգ, Մարաշ, Ղազանթեփ և Մալաթիա գավառները։ Գլխավոր քաղաքը Շամոշատ կամ Սամոսատ քաղաքն էր (ներկայումս՝ Ադիաման)։ Կոմագենեում իշխած թագավորական դինաստիան ազգակից էր հայ Երվանդունիներին։


== Պատմություն==
{{անավարտ}}
Կոմմագենե մ.թ.ա. II հազարամյակի վերջին [[Փոքր Ասիա]]յի աևելքում և Ասորիքի հյուսիսում առաջացած ուշ հեթիթական (հաթական, [[խեթեր|խեթական]]) պետություններից էր՝ լուվիական բնակչությամբ։ Ընկնելով ուրարտա-ասորեստանյան հակամարտությունների ոլորտը, Կոմմագենեն բազմիցս ապավինել է [[Ուրարտու]]ի հզորությանը՝ պաշտպանվելով [[Ասորեստան]]ի ոտնձգություններից։ [[Աքեմենյաններ]]ի օրոք Կոմմագենեն կազմել է հայկական սատրապության, ապա [[Երվանդունիներ]]ի հայկական պետության մասը։ [[Մ. թ. ա. 3-րդ դար|Մ. թ. ա. 3-րդ դար 1-ին կես]]ին ստեղծվել է [[Ծոփք]]ի և Կոմմագենեի միացյալ պետությունը, որտեղ թագավորել են Երվանդունի Սամոսն (մ. թ. ա. 3-րդ դարի կես) ու Արշամը (մ. թ. ա. 240—220-ական թթ.)։ Մ. թ. ա. 3-րդ դարի վերջին Կոմմագենեն անջատվել է Ծոփքից ու ենթարկվել [[Սելևկյաններ]]ին։ Կոմմագենեի կառավարիչ [[Պտղոմեոս]]ի օրոք Կոմմագենեն վերականգնել է իր անկախությունը։ Կոմմագենեում հաջորդաբար իշխել են Սամոս II, Միհրդատ Կալլինիկոսը, Անտիոքոս I (մ. թ. ա. 69— 34)։ [[Տիգրան Բ Մեծ]]ի և [[Արտավազդ Բ]]-ի օրոք Կոմմագենեն մտել է հայկական պետության կազմի մեշ։ [[Մ. թ. ա. 1-ին դար]]ի 2-րդ կեսին Կոմմագենեում հաստատվել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմ]]ի գերիշխանությունը։ Մ. թ. [[72]] թվականին գահընկեց անելով Կոմմագենեի վերջին թագավոր Անտիոքոս IV Ֆիլոպապպոսին՝ Հռոմի կայսր Վեսպասիանոսը Կոմմագենեն միացրել է Ասորիք պրովինցիային։ Միջնադարում Կոմմագենե դարձել է ասորական լեզվի և գրականության զարգացման օջախներից մեկը։ Կոմմագենեի մշակութային կենտրոնների հետ է կապված հայ գրերի գյուտը։ Արաբա-բյուզանդական պատերազմների ժամանակ Կոմմագենեի տարածքն ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։ [[11-րդ դար]]ում Կոմմագենեի տարածքը մտել է [[Փիլարտոս Վարաժնունի|Փիլարտոս Վարաժնունու]] իշխանապետության մեջ, ապա մինչև [[14-րդ դար]]ի վերջը ենթարկվել [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական պետության]] ազդեցությանը։


== Բնակչություն և մշակույթ==
Մ. թ. ա. I հազարամյակի 2-րդ կեսից մինչև [[1915]] թվականը Կոմմագենեում ապրել է հայ բնակչություն։ Կոմմագենեի տարածքը հարուստ է ուշ խեթական, հելլենիստական դարաշրջանի և միջնադարյան (ասորական, հայկական) հուշարձաններով։ Կոմմագենեի Երվանդունի թագավորների հիմնած քաղաքների (Սամոսատ, Սամոկերտ, Արշամաշատ, Արսամեա) ու սրբավայրերի մնացորդները կարևոր աղբյուր են արևելյան, հատկապես՝ [[Պատմական Հայաստան|Հայաստան]]ի հելլենիստական շրջանի քաղաքաշինության, ճարտարապետության, քանդակագործության ու կրոնական պատկերացումների մասին։

== Գրականություն ==
* Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971, բաժին Երևան
* «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.». 1956
* Humann K., Puchs ein O., Reisen in Kleinasien undNordsyrien, B., 1890
* HonigmannE., Kommagene, Pauly’s Realencyklopadie der klassischen Al er umswissenschaf , Supple- men band, 4, S u gar , 1924

{{ՀՍՀ}}
{{Հայաստանի պատմական նահանգներ}}
{{Հայաստանի պատմական նահանգներ}}


[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Պատմական երկրներ]]

17:34, 15 Մարտի 2014-ի տարբերակ

Կոմմագենե Կումմախա, Կամմուխու, հնագույն երկիր Եփրատի արևմտյան ափին [այժմ՝ Թուրքիայի Մալաթիա իլի (վիլայեթի) մեջ]։ Սահմաններն էին՝ հյուսիսից՝ Տավրոսի լեռնաշղթան, արևմուտքից՝ Ամանոսի լեռներն ու Կիլիկիան, հարավից՝ Ասորիքը, արևելքից՝ Եփրատը։ Գլխավոր քաղաքը Սամոսատն էր (ներկայումս՝ Ադիաման

Պատմություն

Կոմմագենե մ.թ.ա. II հազարամյակի վերջին Փոքր Ասիայի աևելքում և Ասորիքի հյուսիսում առաջացած ուշ հեթիթական (հաթական, խեթական) պետություններից էր՝ լուվիական բնակչությամբ։ Ընկնելով ուրարտա-ասորեստանյան հակամարտությունների ոլորտը, Կոմմագենեն բազմիցս ապավինել է Ուրարտուի հզորությանը՝ պաշտպանվելով Ասորեստանի ոտնձգություններից։ Աքեմենյանների օրոք Կոմմագենեն կազմել է հայկական սատրապության, ապա Երվանդունիների հայկական պետության մասը։ Մ. թ. ա. 3-րդ դար 1-ին կեսին ստեղծվել է Ծոփքի և Կոմմագենեի միացյալ պետությունը, որտեղ թագավորել են Երվանդունի Սամոսն (մ. թ. ա. 3-րդ դարի կես) ու Արշամը (մ. թ. ա. 240—220-ական թթ.)։ Մ. թ. ա. 3-րդ դարի վերջին Կոմմագենեն անջատվել է Ծոփքից ու ենթարկվել Սելևկյաններին։ Կոմմագենեի կառավարիչ Պտղոմեոսի օրոք Կոմմագենեն վերականգնել է իր անկախությունը։ Կոմմագենեում հաջորդաբար իշխել են Սամոս II, Միհրդատ Կալլինիկոսը, Անտիոքոս I (մ. թ. ա. 69— 34)։ Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ-ի օրոք Կոմմագենեն մտել է հայկական պետության կազմի մեշ։ Մ. թ. ա. 1-ին դարի 2-րդ կեսին Կոմմագենեում հաստատվել է Հռոմի գերիշխանությունը։ Մ. թ. 72 թվականին գահընկեց անելով Կոմմագենեի վերջին թագավոր Անտիոքոս IV Ֆիլոպապպոսին՝ Հռոմի կայսր Վեսպասիանոսը Կոմմագենեն միացրել է Ասորիք պրովինցիային։ Միջնադարում Կոմմագենե դարձել է ասորական լեզվի և գրականության զարգացման օջախներից մեկը։ Կոմմագենեի մշակութային կենտրոնների հետ է կապված հայ գրերի գյուտը։ Արաբա-բյուզանդական պատերազմների ժամանակ Կոմմագենեի տարածքն ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։ 11-րդ դարում Կոմմագենեի տարածքը մտել է Փիլարտոս Վարաժնունու իշխանապետության մեջ, ապա մինչև 14-րդ դարի վերջը ենթարկվել Կիլիկիայի հայկական պետության ազդեցությանը։

Բնակչություն և մշակույթ

Մ. թ. ա. I հազարամյակի 2-րդ կեսից մինչև 1915 թվականը Կոմմագենեում ապրել է հայ բնակչություն։ Կոմմագենեի տարածքը հարուստ է ուշ խեթական, հելլենիստական դարաշրջանի և միջնադարյան (ասորական, հայկական) հուշարձաններով։ Կոմմագենեի Երվանդունի թագավորների հիմնած քաղաքների (Սամոսատ, Սամոկերտ, Արշամաշատ, Արսամեա) ու սրբավայրերի մնացորդները կարևոր աղբյուր են արևելյան, հատկապես՝ Հայաստանի հելլենիստական շրջանի քաղաքաշինության, ճարտարապետության, քանդակագործության ու կրոնական պատկերացումների մասին։

Գրականություն

  • Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971, բաժին Երևան
  • «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.». 1956
  • Humann K., Puchs ein O., Reisen in Kleinasien undNordsyrien, B., 1890
  • HonigmannE., Kommagene, Pauly’s Realencyklopadie der klassischen Al er umswissenschaf , Supple- men band, 4, S u gar , 1924
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։