«Հագեցած գոլորշի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (8) oգտվելով ԱՎԲ)
'''ՀԱԳԵՑԱԾՀագեցած ԳՈԼՈՐՇԻգոլորշի''', հագեցնող [[գոլորշի]], [[հեղուկ]]ի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշի։ Տվյալ ջերմաստիճանում հագեցած գոլորշու [[ճնշում]]ն ամենամեծն է։ Հագեցած գոլորշու ճնշումն ու խտությունը մնում են անփոփոխ այն բանի շնորհիվ, որ նյութը մի ագրեգատային վիճակից (ֆազից) անցնում է մյուսին։ Հեղուկի կախված կաթիլներ չպարունակող հագեցած գոլորշի կոչվում է չոր, իսկ պարունակողը՝ խոնավ։ Չոր հագեցած գոլորշու վիճակն անհավասարակշիռ է, քանի որ նրանից ջերմության քանակ խլելու դեպքում այն մասնակիորեն կոնդենսացվում և փոխարկվում է խոնավ գոլորշու, իսկ ջերմության քանակ հաղորդելու դեպքում դառնում է գերտաքացած։Հագեցած գոլորշու ճնշման [[Ջերմաստիճան|ջերմաստիճանից]] կախման կորը միաժամանակ արտահայտում է հեղուկի եռման ջերմաստիճանի կախումը ճնշումից։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց հագեցած գոլորշու խտությունն աճում է, իսկ հեղուկինը՝ նվազում։ Հեղուկ-գոլորշի համակարգում հագեցած գոլորշու ճնշումը կախված է ֆազերի բաժանման սահմանային մակերևույթի ձևից։
 
{{ՀՍՀ}}
 
106 137

edits

Նավարկման ցանկ