«Հավատի հիմքեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (45), → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 4. Տող 4.
==Միաստվածության մասին ուսմունք (արաբերեն՝ أصل التوحيد,աթ-թաուհիդ)==
==Միաստվածության մասին ուսմունք (արաբերեն՝ أصل التوحيد,աթ-թաուհիդ)==

Իր պարզագույն իմաստով այն հանդիսանում է շահադայի առաջին հատվածի հաստատումը, որն ասում է՝ «Չկա աստվածություն Ալլահից բացի»։ Դարերի ընթացքում սուննիները մեղադրել են շիաներին այս հիմնական ուսմունքը խախտելու մեջ, քանի որ շիաները բարձրացնում էին իմամների դերը Ալլահին հավասա մեծարում նրանց։ Իհարկե շիաները ժխտում են այս մեղադրանքը ՝ պնդելով ,որ այն ծագել է վաղ շրջանի հերետիկոսներից ՝ դասելով տասներկուական շիաներին ղուլաթների և ծայրահեղականների շարքին։

Մութազիլականների և աշարիների աստվածաբանական դիրքորոշումների միջև բանավեճում շիաները ընտրեցին մութազիլականների տեսակետը։ Դրա հետևանքներից մեկն այն էր, որ շիաներն ընդունեցին, որ Ալլահի անունները և ատրիբուտները գոյություն չունեն Գոյից և Աստծո Էությունից անկախ։ Համարվում էր, որ այս անունները և արտրիբուտները առանձին դիտելը տանում էր դեպի բազմաստվածություն։ Օրինակ, ճիշտ չի լինի ասել, որ Աստված ճանաչվում է Իր Գիտելիքով, որը Իր Էության մեջ է։ Ճիշտ պնդումն այն է, որ Աստված ճանաչում է իր գիտելիքով, որը Իր Էությունն է։ Նույն կերպ սուննի աստվածաբանների տեսակետը այն մասին, որ Ղուրանը Աստծո չարարված, հավերժական խոսքն է, առաջ է քաշում երկու հավերժական էություններ՝ Աստված և Ղուրան, որն ինքնին բազմատվածություն է։ Հետևաբար շիաները համարում են , որ Ղուրանը ստեղծվել է ժամանակի ընթացքում։

14:24, 9 Մարտի 2014-ի տարբերակ

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Հավատքի արմատները իսլամի հիմնական դոգման են։ Մուսուլմանական (սուննիական և շիական) դավանաբանության ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել մութազիլիական դավանաբանությունը՝ դոգմաների առաջին համակարգը իսլամում, որը վերջնականապես ձևավորվել է 9-րդ դարի առաջին կեսին։ Մութազիլիականների դավանաբանական համակարգի հինգ «հիմքերի» նման՝ սուննի աստվածաբանները սահմանել են 5 հիմնական դոգմա։

Միաստվածության մասին ուսմունք (արաբերեն՝ أصل التوحيد,աթ-թաուհիդ)

Իր պարզագույն իմաստով այն հանդիսանում է շահադայի առաջին հատվածի հաստատումը, որն ասում է՝ «Չկա աստվածություն Ալլահից բացի»։ Դարերի ընթացքում սուննիները մեղադրել են շիաներին այս հիմնական ուսմունքը խախտելու մեջ, քանի որ շիաները բարձրացնում էին իմամների դերը Ալլահին հավասա մեծարում նրանց։ Իհարկե շիաները ժխտում են այս մեղադրանքը ՝ պնդելով ,որ այն ծագել է վաղ շրջանի հերետիկոսներից ՝ դասելով տասներկուական շիաներին ղուլաթների և ծայրահեղականների շարքին։

Մութազիլականների և աշարիների աստվածաբանական դիրքորոշումների միջև բանավեճում շիաները ընտրեցին մութազիլականների տեսակետը։ Դրա հետևանքներից մեկն այն էր, որ շիաներն ընդունեցին, որ Ալլահի անունները և ատրիբուտները գոյություն չունեն Գոյից և Աստծո Էությունից անկախ։ Համարվում էր, որ այս անունները և արտրիբուտները առանձին դիտելը տանում էր դեպի բազմաստվածություն։ Օրինակ, ճիշտ չի լինի ասել, որ Աստված ճանաչվում է Իր Գիտելիքով, որը Իր Էության մեջ է։ Ճիշտ պնդումն այն է, որ Աստված ճանաչում է իր գիտելիքով, որը Իր Էությունն է։ Նույն կերպ սուննի աստվածաբանների տեսակետը այն մասին, որ Ղուրանը Աստծո չարարված, հավերժական խոսքն է, առաջ է քաշում երկու հավերժական էություններ՝ Աստված և Ղուրան, որն ինքնին բազմատվածություն է։ Հետևաբար շիաները համարում են , որ Ղուրանը ստեղծվել է ժամանակի ընթացքում։

Շիաները մութազիլականներից վերցրել են նաև այն դիրքորոշումը, որը հաստատում է, որԱլլահ չունի ֆիզիկական կերպարանք և ղուրանական այնպիսի տողերը, որոնք ենթադրում են, որ հավատացյալը կհասնի Աստծուն տեսնելու երանությանը, պետք է հասկանալ փոխաբերական իմաստով և ոչ բառացի, ինչպես այն տողերը, որոնք Աստծուն վերագրում են ֆիզիկական օրգաններ (դեմք, ձեռքեր և այլն)։ Որոշ շիա գրողներ ընդլայնել են թաուհիդի կոնցեպցիան ներառելով այնպիսի կոնցեպցիաներ, ինչպիսիք են սրտի և մտքի միասնությունը և հասարակության մեջ անհատականության ինտեգրացումը։ Թաուհիդի այսպիսի ընկալումը հատկապես արտահայտվել է Ալի Շարիաթիի գործերում։

Հավատը աստվածային արդարությանը և Ալլահի վճռին (արաբերեն՝ أصل العدل, ալ-ադլ)

Առաջին հայացքից տարօրինակ է թվում, որ Ալլահի ատրիբուտներից միայն մեկը՝ նրա արդարադատությունն է տարբերակվել շիաների կողմից որպես իրենց հավատի հիմնասյուներից մեկը։ Բայց փաստացի սա մութազիլական-աշարիական բանավեճի մեկ այլ պատմական մնացորդ է։ Մութազիլականների դիրքորոշումը, որը վերցվել է շիաների կողմից, ընդգծում էր անհատի սեփական պատասխանատվությունը իր իսկ արարքների համար և Ալլահի հետագա դատաստանը այդ արարքների համար ՝ համաձայն իր արդարադատության։

Աշարիականությանը համաձայն՝ Աստված ստեղծել է մարդու արարքները և հետևաբար այս ուսմունքում մարդու սեփական կամքին շատ քիչ տեղ է տրվում։ Այդ շրջանում մոլեգնած կատաղի բանավեճի պատճառով էր, որ աստվածային արդարադատության մասին մութազիլիականների կոնցեպցիան դարձավ շիիզմի հիմնական սկզբունքներից մեկը։

Մուհամմադի մարգարեական առաքելության ճանաչումը և նրան նախորդող մարգարեների ընդունումը (արաբերեն՝ أصل النبوة, ան-նուբուվվա)

Յուրաքանչյուր մարգարե միջնորդ է Ալլահի և մարդու միջև։ Մարգարեի առաքելությունն է մարդկանց փոխանցել Աստծո հայտնությունը։ Այս հայտնությունը ՝ Աստծո խոսքը, հանդես է գալիս օրենքների և ուսմունների տեսքով ՝ առաջնորդելու համար մարդկությանը։ Բացի այդ, մարգարեն նույնպես ղեկավարում է մարդկությանը և մեկնաբանում է Աստծո խոսքը։ Իր առաքելությունը իրականացնելու համար Աստված շնորհում է մարգարեին անսխալականություն և անմեղություն, ուստի մարգարեն նույնպես իր քարոզած ուսմունքի կատարյալ մոդելն է։

Դարերի ընթացքում Աստված ուղարկել է մարդկությանը բազմաթիվ մարգարեներ աշխարհի տարբեր հատվածներում։ Համաձայն ավանդության ՝ նրանց թիվը հասնում է 124.000 կամ 144.000-ի։ Ամենակարևոր մարգարեներին կոչում են Ուլու ալ-Ազմ։ Դրանք այն մարգարեներն են, ովքեր բերել են գիրք և նոր կրոնական կարգ (օրենք) և Ղուրանում նրանք կոչվում են առաքյալներ՝ ռուսուլ։ Նրանց թվին են պատկանում Նուհը, Իբրահիմը, Մուսան, Իսան և վերջապես Մուհամմադը։ Մուհամմադը չի համարվում մարգարե միայն արաբերի կամ այն սահմանափակ տարածքի համար, որտեղ նա ապրել է, այլ մարգարե ողջ աշխարհի համար՝ Աստծո կողմից տրված ուսմունքով։

Հավատը հարությանը, Ահեղ դատաստանին և անդրշիրիմյան աշխարհին (արաբերեն՝ أصل المعاد مع القيامة, ալ-մա’ադ կամ ալ-կիյամա)

Ղուրանում բազմաթիվ տողեր կան Հարության օրվա և Ահեղ դասաստանի մասին։ Իհարկե, այս սուրաների մեծամասնությունը, որն ի հայտ է եկել Մուհամմադի կյանքի մեքքայական շրջանում, ունի մեծ էսխատոլոլոգիական բովանդակուլթյուն։ Հարությունը համարվում է աստվածային արդարադատության տրամաբանական անհրաժեշտությունը, քանի որ միայն հարության միջոցով յուրաքանչյուր մարդու կտրվի լիակատար պարգևատրում և պատիժ։

Իմամաթի/խալիֆայության մասին ուսմունք (արաբերեն՝ أصل الإمامة)

Առաջին չորս դոգմաները ընդհանուր են սուննիների և շիաների համար։ Բարձրագույն իշխանության (իմամաթի) մասին հարցը նրանց միջև տարանջատման գլխավոր առարկան է։ Մուսուլմանական աստվածաբանության մեջ Ուսուլ ադ-Դին նշանակում է ուսմունք հավատքի ընդհանուր սկզբունքների և դրա մեթոդաբանության մասին։ Աստվածաբանական գրականության մեջ Ուսուլ ադ-Դին տերմինը հաճախ օգտագործվում է իլմ ալ-քալամի փոխարեն որպես ներածություն աստվածաբանական համակարգի շարադրման մեջ։ Այստեղից էլ գալիս են այնպիսի աշխատությունների անվանումներ, ինչպիսիք են «ալ-Իբանա ան ուսուլ ադ-դիանա», որը վերագրվում է աշ-Աշարիին (10-րդ դար), ալ-Բաղդադիի «Ուսուլ ադ-Դին ֆի իլմ ալ-քալամը» (11-րդ դար) և այլն։

Նման ստեղծագործություններում հեղինակները, շարադրելով աստվածաբանական համակարգը, իսլամի հինգ հիմնական դոգմաները բաժանել էին ավելի մեծ թվով «հիմքերի»՝ ուսուների, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին բաժանում էին «հարցերի»՝ մասաիլ կամ խնդիրների։ Այսպես, ալ-Բաղդադին հիշատակված աշխատության մեջ նկարագրել է հավատքի 15 «հիմք»՝ դրանցից յուրաքանչյուրը բաժանելով 15 «հարցի»։ Աշ-Շահրասթանին (12-րդ դար) «Նիհայաթ ալ-իկդամ ֆի իլ ալ-քալամ» աշխատության մեջ աստվածաբանական համակարգը ներկայացրել է 20 «հիմնադրույթներով» (կավաիդ)։ Ժամանակակից մուսուլմանական արևելքի բարձրագույն հոգևոր հաստատություններում (օրինակ ալ-Ազհարում) կան հատուկ ֆակուլտետներ (քուլլիյաթ ուսուլ ադ-դին), որտեղ դասավանդվում են աստվածաբանության և ապոլոգետիկայի հիմունքներ։

Օգտագործված գրականություն՝

Ислам։ Энциклопедический Словарь. Mосква, 1991