«Իսլամի հիմնասյուներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «Իսլամի դավանաբանական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում 5 հիմնասյուները, որոնք ամրագրված ե...»:
 
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Իսլամ}}
[[Իսլամ]]ի դավանաբանական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում 5 հիմնասյուները, որոնք ամրագրված են հայտնի Գաբրիելի հադիսում: Դրանք են՝
[[Իսլամ]]ի դավանաբանական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում 5 հիմնասյուները, որոնք ամրագրված են հայտնի Գաբրիելի հադիսում: Դրանք են՝



18:45, 3 Մարտի 2014-ի տարբերակ


Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Իսլամի դավանաբանական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում 5 հիմնասյուները, որոնք ամրագրված են հայտնի Գաբրիելի հադիսում: Դրանք են՝

  1. Աշ-Շահադա (արաբերեն՝ الشهادة, վկայություն), որ չկա ուրիշ աստվածություն, ով արժանի է խոնարհման բացի Ալլահից և որ Մուհամմադը իր առաքյալն է։
  1. Աս-Սալաթ (արաբերեն՝ الصلاةաղոթք)
  1. Ազ-Զաքաթի վճարում (արաբերեն՝ الزكاة, պարտադիր նվիրաբերությունը)
  1. Աս-Սաում (արաբերեն՝ الصوم, Պահք Ռամադան ամսին)
  1. Ալ-Հաջի կատարում (արաբերեն՝ الحجّ,ուխտագնացություն) դեպի Մեքքա

Վկայություն

Վկայություն, որ չկա ուրիշ աստվածություն, ով արժանի է պաշտամունքի, բացի Ալլահից, և որ Մուհամմադը իր առաքյալն է(արաբերեն՝ لا اله الا الله و محمد رسول الله):

Վկայության իմաստը կայանում է գիտակցման մեջ, որն ամրագրվում է արտասանության միջոցով, որ Ալլահը միակ և իրական երկրպագության օբյեկտն է։ Նա չունի ընկերակիցներ, մասնակիցներ և գործընկերներ, և որ Մուհամմադը նրա առաքյալն է, ում առաքելությունը կայանում է Ալլահի խոսքը մարդկությանը փոխանցելու մեջ։ Այս երկու վկայությունները հիմք են ծառայում, որպեսզի բարի արարքներն ընդունվեն Ալլահի կողմից։ Մարդուց չի ընդունվի իսլամը և ոչ մի ուրիշ բարի գործ, եթե նա չնվիրաբերի իր հավատքը միայն Ալլահին և չհետևի Իր մարգարեին։

Եթե մուսուլմանը բացի Ալլահի խոնարհումից մաքրում է իր հավատքն պաշտամունքի այլ օբյեկտներից, ապա այդ դեպքում իրագործում է վկայությունն այն մասին, որ «Չկա ուրիշ աստվածություն, ով արժանի է խոնարհման բացի Ալլահից»: Երբ նա հնազանդվում է մարգարեին, ապա դրանով կյանքի է կոչում այն վկայությունը, որ «Մուհամմադը Ալլահի առաքյալն է»։

Աղոթք

Աս-Սալաթը պաշտամունքի հատուկ ձև է, որը պետք է կատարվի համաձայն այն բանի, թե ինչպես է սովորեցրել Մուհամմադը. որոշակի ժամին և խիստ հստակեցված ձևով։ Իսլամը կարգադրում է կատարել 5 պարտադիր աղոթք, որից մի մասը կատարվում է օրվա լուսավոր ժամերին, իսկ մյուս մասը՝ մութ։ Աղոթքի անվանումները

  1. Ալ-Ֆաջր (արաբերեն՝ الفجر, առավոտյան աղոթք)
  2. Ազ-Զուհր (արաբերեն՝ الظهر, կեսօրի աղոթք)
  3. Ալ-Ասր (արաբերեն՝ العصر, երեկոյան աղոթք)
  4. Ալ-Մաղրիբ (արաբերեն՝ المغرب, մայրամուտի աղոթք)
  5. Ալ-Իշա (արաբերեն՝ العشاء, գիշերային աղոթք)

Աղոթքը հանդիսանում է մարդու սրտի մաքրման, հանգստության, գիտակցության ուժեղացման, մարմնի սթափվելու և ալարկոտության վերացման միջոց։ Աղոթքը վահան է, որը պաշտպանում է իր տիրոջը մեղքերից և անպատկառությունից, այն նաև մուսուլմանների միավորման պատճառ է հանդիսանում։ Բայց, ամենակարևորը, աղոթքի միջոցով մարդ միշտ կապ է պահպանում իր Տիրոջ՝ Ամենաբարձյալ Ալլահի հետ։ Աղոթքը կարող է կատարվել ցանկացած ծիսական մաքուր վայրում, սակայն ուրբաթ օրվա Ազ-Զուհրը նախընտրելի է անցկացնել մզկիթում՝ ուրիշ մուսուլմանների հետ միասին։

Նվիրաբերություն-հարկ

Ալլահին խոնարհվելու այս տեսակը կատարվում է ունեցվածքի մի մասի պարտադիր նվիրաբերմամբ այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Իսլամը հստակեցնում է այն մարդկանց տեսակն, ում կարելի է զաքաթ տալ։ Մուսուլմանը պետք է իր ունեցվածքի շատ փոքր մասը, որը սահմանված է շարիաթով, բաժանի այն մարդկանց, ով դրա կարիքն ունի՝ աղքատներին, հաշմանդամներին և այլ մարդկանց, ով օգնության անհրաժեշտություն է զգում։ Զաքաթի վճարման արդյունքում մարդն ազատվում է հոգու ագահությունից, եսասիրությունից, նախանձից և օգնում է այլ մուսուլմաններին։

Մուսուլման իրավագետներն այս տերմինը բացատրում են որպես «մաքրում» (վճարելը «մաքրում է», հարստությունն օգտագոր-ծելը անմեղ գործ է): Եվրոպացի հետազոտողները գտնում են, որ այդ տերմինը փոխառնված է հին հրեերենից` զաքութ բառից (բարեգործ), բառի ուղղագրությունը նրա փոխառնման մասին, բայց բացառված չէ նաև արաբ-քրիստոնյաների միջոցով սիրիական լեզվից ներթափանցումը: Գենետիկորեն զաքաթը կապված է նախաիսլամական ցեղային ավանդույթի հետ, թե ինչպես էր բաժանվում ձեռք բերված ավարը ստեղծվում ցեղի ինքնատիպ մի փոխօգնության «ֆոնդ»:

Մեքքայական սուրաներում զաքաթը նշանակում էր բարեգործություն, նյութական օգնություն, ողորմություն Կարիքավոր մարդկանց համար ռեգուլյար կերպով հարկահավաքությունը, հավա-նաբար, սկսվել է անմիջապես հիջրայից հետո: Սակայն դատելով այն բանից, որ օգնության ի-րավունք ունեցողների ցուցակը ի հայտ եկավ միայն ժամանակի առումով նախավերջին սուրա-յում, նշանակալի գումարներ տրվեցին միայն բեդվինների հետ համաձայնագիր կնքելուց հետո (630 թ. Մեքքա մտնելուց հետո): Զաքաթի որոշվում էր ամեն անգամ տարբեր ձևով, այլ ոչ թե մեկ սկզբունքով: Զաքաթ վճարել չցանկանալը Մուհամեդի մահվանից հետո առ-ռիդի պատճառնե-րից մեկն էր համարվում: Զաքաթի կարգավորումը վերաբերում է Օմարի կառավարման շրջանի սկզբներին: Զաքաթ վճարում էին միայն աշխատունակ չափահաս մարդիկ.

  1. ցանքատարածություններից
  2. խաղողի և արմավենու այգիներից
  3. անասնապահությունից
  4. ոսկուց և արծաթից
  5. և այլ ապրանքներից

Հողագործությունից գանձվող մինիմումը (նիսաբ) 5 վասկ է (975 կգ), անասնապահությու-նից` 5 ուղտ, 20 կով կամ 40 ոչխար (ձիերը և ստրուկները հարկվում էին միայն վաճառքի ժամանակ), ոսկուց և արծաթից` 20 դինար կամ 200 դիրհեմ, ապրանքներից` ըստ դրա գնի: Ցածրա-հարգ մետաղադրամներն ընդունվում էին ըստ դրանց մեջ թանկարժեք մետաղի պարունակության: Կանացի զարդերը, զենքերի ոսկյա և արծաթե մասերը հաշվի չէին առնվում:

Հավաքված գումարները տնօրինվում էին կադիների կողմից և պետք է ծախսվեին 1 տար-վա ընթացքում և միայն այն շրջանում, որտեղից հավաքվել էին. բացառություն էին կազմում այն միջոցները, որոնք նախատեսված էին գազիների համար: Զաքաթից օգնություն ստանալու իրա-վունք ունեին չունևորները, թշվառները, զաքաթ հավաքողները, մարդիկ, ովքեր հատուկ խրա-խուսման էին արժանի (շատ անորոշ կատեգորիա), մուքաթաբները, անվճարունակ պարտա-պանները, եկվորները, որոնք միջոցներ չունեին տուն վերադառնալու համար: Ընդհանուր առ-մամբ զաքաթ հասկացության տակ հասկացվում էր հարկ անասնապահությունից, ապրանքնե-րից և դրամից:


Պահք Ռամադան ամսին

Ռամադան ամսվա ցերեկային ժամերին մուսուլմանին արգելվում է խմիչքի և սննդի ընդունումը, ինպես նաև սեռական կապի մեջ մտնելը, ծխելը, թղթախաղ խաղալը։ Պահքը պետք է պահվի լուսաբացից մինչև մայրամուտ։ Այն պետք է շարունակվի ամբողջ Ռամադանի ընթացքում։ Պահք թույլատրվում է չպահել հղի կանանց, հիվանդ մարդկանց և զինծառայողներին: Սաումը մաքրում է մուսուլմանի սիրտը, դաստիարակում է իր հոգին, հետ է վարժեցնում մանրուքների հանդեպ կարիքից, սովորեցնում է դիմանալ զրկանքներին և դժվարություններին, թողնել երկրային բարիքների հանդեպ կապվածությունը հանուն Ալլահի գոհունակության։ Պահքը սովորեցնում է ազնիվ լինել և զգալ, որ Ալլահը միշտ հետևում է մարդուն։ Այն ուժեղացնում է մարդու հոգու ներուժը, ինպես նաև մարդու առողջությունը։ Պահքը տևում է 30 օր, իսկ Ռամադանից հետո սկսվում է պահքի ավարտին նվիրված 3 օրյա տոնը (արաբերեն՝ عيد الفطر, իդ ալ-ֆիթր)։

Ծոմը հաստատվել է Մուհամադ մարգարեի կողմից 624 թ. և սկիզբ է առնում նախաիսլամական պրակտիկայում գոյություն ունեցող բարեպաշտական մեկուսացումից : Աս-սաումն իրենից ամբողջական ժուժկալություն է ներկայացնում օրվա լուսավոր ժամերին ուտելիքի, խմիչքի, ծխախոտի, թմրանյութի, ամուսնական պարտականությունների կատարման և այլնի հանդեպ, այսինքն այն ամենից, ինչը շեղում է բարեպաշտ ուղուց: Մութն ընկնելուն պես արգելքները հանվում են, սակայն խորհուրդ է տրվում տուրք չտալ ավելորդություններին, այլ ժամանակը անցկացնել մտորումների, զրույցների, ընթերցումների մեջ, իրականացնել աստվածահաճո գործեր, հարթել վեճերը, ողորմություն տալ և այլն:

Աս-սաումը պարտադիր է բոլոր մեծահասակ մուսուլմանների համար ռամադանի ընթացքում: Աս-սաումից ազատվում են միայն նրանք, ովքեր չեն կարող ճշտությամբ կատարել այն որոշակի հանգամանքների պատճառով (հեռավոր ուղևորություն, կացություն ուրիշ երկրներում, պատերազմ, գերության մեջ գտնվել, հիվանդություն և այլն), ով չի կարող պատասխանատվություն կրել իր արարքների համար (անմեղսունակներ և ընկնավորենր), ինչպես նաև ծեր մարդիկ, հղի և կերակրող կանայք և բոլոր նրանք, ում սաումը կարող է վնասել: Աս-սաումը չի թույլատրվում այն մարդկանց, ովքեր գտնվում են ծիսական անմաքրության վիճակում , կանանց` դաշտանի ժամանակ, հանցագործներին, ովքեր պատիժ չեն կրել, պղծվածնե-րին, ովքեր չեն անցել մաքրման ուղին: Աս-սաումից ժամանակավորապես ազատվածները պետք է պահեն այն հետո` իրենց հարմար ժամանակ:

Աս-սաումը պատահաբար խախտածները պետք է փոխհատուցեն կորցրած օրերը ռամադանի ավարտից հետո: Աս-սաումը միտումնավոր կերպով խախտածները բացի այդ օրերի փոխհատուցումից պետք է նաև մեղա գան և քավիչ գործողություններ անեն : Ընդհանուր սաումից բացի կա նաև անհատական սաում, որը պահվում է որևէ մի ուխտի համար, քավության համար կամ էլ բարեպաշտությունից ելնելով: Հաճախ այդպիսի թչ պարտադիր պահքերի համար ընտրվում են կիսալուսնի օրերը, երկուշաբթին, հինգշաբթին: Խորհուրդ է տրվում պահք պահել արևային և լուսնային խավարումների օրերին, ինչպես նաև համաճարակների, տարերային աղետների և ռազմական վտանգի ժամանակ:

Աս-սաումը ճշտությամբ կատարմանը հետևելու պարտականությունը դրված էր կադինե-րի, կառավարիչների, ոստիկանության և բոլոր մուսուլմանների վրա: Սակայն այդպիսի վերա-հըսկողությունը չէր կարող արդյունավետ լինել, այդ պատճառով սաումի ճիշտ կատարումը անձնական բարեպաշտության հարց է: Աս-սաումի հանդեպ բացահայտ քամահրանքը և ցու-ցադրական խախտումը գնահատվում է որպես սրբապիղծ հանցագործություն և կանխամտած-ված իրավախախտում և պատժվում է յուրաքանչյուրը առանձին մուսուլմանական երկրի օրենքներին համապատասխան:


Ուխտագնացություն

Ցանկացած մուսուլման կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է կատարի հաջ դեպի Ալլահի Տուն, եթե նա այդ հնարավորությունն ունի։ Գոյություն ունեն ուխտագնացության մի քանի տեսակներ.

Պարտադիր՝ Հաջջ ալ-իֆրադ, Ումրա (փոքր հաջ), Հաջջ աթ-թամաթուա, կամ բոլոր այս տեսակների համատեղումը՝ հաջջ ալ-կիրան։ Ուխտավորների հատուկ հագուստը կոչվում է իհրամ։ Իհրամը հագնում են հատուկ հատկացված տարածքում՝ Մեքքայի մոտակայքում։ Այդ տարածքը գտնվում է Քաաբայից որոշակի հեռավորության վրա։ Եթե ուխտավորը ուխտագնացությունը կատարում է ինքնաթիռով, ապա նա հագնում է իհրամը մինչև թռիչքը։ Իսլամի համաձայն Հաջ կատարելու պատմությունը սկսվում է Ադամից և Խևայից (Եվա), երբ նրանք, վտարվելով դրախտից, կանգնեցին Արաֆաթ լեռան վրա։ Արարողության մյուս մասը կապվում է Իբրահիմի (Աբրահամ) զոհաբերության արարողության հետ, երբ Իբրահիմը Ալլահի կամոք կատարեց կենդանու զոհաբերությունը։ Զոհաբերության տոնը կատարվում է Զու-լ-Հաջ ամսվա 10-րդ օրը և կոչվում է Այդ ալ-Ադհա (թուրքերեն – Կուրբան բայրամ)։ Հաջը տալիս է շատ օգտակար պտուղներ ինպես այս կյանքում, այնպես էլ Հաջորդում։ Հաջի ընթացքում ամբողջ աշխարհից մուսուլմանները հանդիպում են, ծանոթանում միմիանց հետ, միասնական դառնում։ Հաջը հանդիսանում է նաև ջիհադի տեսակներից մեկը։