«Արա Գևորգյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 19. Տող 19.


{{անավարտ}}
{{անավարտ}}
1987-1989 թվականներին նույն ինստիտուտում դասավանդել է Դիրիժորություն առարկան և եղել է ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը: 1983 թվականից ի վեր նվագել է նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոնների, ունեցել է բազմաթիվ համերգներ Ֆրանսիայում, Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրերում:


1995-ից ի վեր թողարկել է մի քանի ձայներիզներ: 2001 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել հեղինակային համերգ` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին:
2002 թվականին համերգներով հանդես է եկել Հայաստանում, Կանադայում և ԱՄՆ-ում: Հանրապետության մշակութային կյանքում ակտիվ գործունեության համար ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհել է «Ոսկե Մեդալ շքանշան»: 2003 թվականին համերգային ծրագրով մասնակցել է Հանրապետության հրապարակում կայացած «Մեկ ազգ մեկ մշակույթ» համահայկական փառատոնի բացման տոնահանդեսին:
2004 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արժանացել է «ՀՀ վաստակավոր արտիստ» կոչման: Նույն թվականին համերգներով հանդես է եկել Բեյրութում (Լիբանան): 2005 թվականին լրացավ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի 90-ամյակը, և այդ առիթով գրված երգը, որը թարգմանվել և ձայնագրվել է 14 լեզուներով, հնչեց Ծիծեռնակաբերդում տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ` Դանիել Դեքեր (ԱՄՆ), Կայ Աուհագեն (Գերմանիա), Ինկա (Ֆինլանդիա), Ցվետան Ցվետկով (Բուլղարիա), Վիտալի Դանի (Մոլդովա), Գեղամ Գրիգորյան և Երևանի Կենտրոն համայնքի «Կիլիկիա» երգչախումբ (Հայաստան):
Նույն թվականին «Ադանա» ակցիան շարունակվեց մայիսի 1-ին Նյու-Յորքում, 14-ին Բոստոնում և 29-ին Լոս Անջելեսում կայացած հեղինակային համերգներում, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժող. գործիքների նվագախումբ, որը դարձել է «ՀՀ ազգային նվագարանների պետական նվագախումբ»:
Թողարկվել են «Ով Հայոց Աշխարհ», «Սարդարապատ», «Արա Գևորգյան- THE ALEX THEATRE» DVD-ները: Համերգներով հանդես է եկել Բոստոնում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում (ԱՄՆ): 2006 թվականին Հայաստանում գործիքային երաժշտության զարգացման գործում ունեցած ներդրումների համար արժանացել է մրցանակի, որը հանձնվել է Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում: Նույն թվականին Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում մասնակցել է ՌԴ-ում Հայաստանի մշակութային տարվա բացմանը նվիրված համերգին, ուր ներկա էին նախագահներ Ռ.Քոչարյանը և Վ.Պուտինը, ինչպես նաև հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը: Համերգներով հանդես է եկել Սիդնեյում (Ավստրալիա), Մարսելում և Լիոնում (Ֆրանսիա): 2007թ. Ռուսաստանի Դաշնության կողմից պարգևատրվել է Միխայիլ Լոմոնոսովի անվան պատվոշքանշանով: Նույն թվականին համերգով հանդես է եկել Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում: Մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված համերգին: Արժանացել է «Երևանի քաղաքապետի» ոսկե մեդալին:
2008 թվականին մասնակցել է Մոսկվայի Կրեմլում կայացած «Կարոտ» փառատոնին և արժանացել է «Կարոտ» ոսկե մեդալին: Նույն թվականին Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով: Հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկե հուշամեդալով:
Ընտրվել է Կանադայի Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ: 2009 թվականին ԱՄՆ-ում թողարկել է «Վաղարշապատ» ձայնասկավառակը, որն ԱՄՆ-ի Համահայկական երաժշտական փառատոնին արժանացել է մրցանակի, ինչպես նաև թողարկել է «Համերգների Լավագույն Ընտրանին» DVD-ն: Նույն թվականին Մոսկվայում թողարկվել է ստեղծագործությունների «Լավագույն Ընտրանի» ձայնասկավառակը: Համերգներով հանդես է եկել Հալեպի պատմական ամրոցում (Սիրիա):
Ճանաչվել է տարվա ամենահամերաշխ մարդը և «Համերաշխություն» շարժման կողմից արժանացել է շքանշանի: 1999-2009 թվականներին մասնակցել է գրեթե բոլոր «Մեկ ազգ մեկ Մշակույթ», «Համահայկական խաղեր» և «Էրեբունի Երևան» տոնակատարություններին: Հանդիսանում է Երևան քաղաքի Շենգավիթի համայնքի պատվավոր քաղաքացի: Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և դիպլոմներով: Մասնակցել է Համահայկական hիմնադրամի 10-րդ տարելիցին նվիրված բարեգործական համերգին, որը տեղի է ունեցել Լաս Վեգասի «Էմ-Ջի-Էմ Գրանդ Արենա» շքեղ սրահում:
Համագործակցում է հայ և այլազգի երաժիշտների և երգիչների հետ, ինչպիսիք են Ջիվան Գասպարյանը, Հասմիկ Լեյլոյանը, Արմեն Անասյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Էլվինա Մակարյանը, Սյուզան Մարգարյանը, Յան Գիլանը, Դեմիս Ռուսոսը, Պեդրո Յուստաշը, Ուոլթեր Ռոդրիգեսը, Դանիել Դեքերը, Ալեքս Ակունյան, Իդեն ֆայմերը, Ռոնի Բարաքը, Ինկան, Ցվետան Ցվետկովը և այլն: Գրած երաժշտությունները հնչում են տարբեր ֆիլմերում, ներկայացումներում, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումներում (ձևավոր չմշկասահք, գեղարվեստական մարմնամարզություն և այլն):
Երևանի թիվ 97, 175, 140 և 202 գիշերօթիկ մանկապարտեզներն արդեն ունեն մեծ քանակության նվեր-խաղալիքներ` նվիրված Արա Գևորգյանի կողմից: 2003 և 2007 թվականներին խաղալիքների մեծ քանակություն է նվիրել հաշմանդամ երեխաների «Փրկություն» վերականգնողական կենտրոնին, ինչպես նաև բարեգործական հասարակական կազմակերպությանը: 2003 թվականի հունիսի 7-ին և 8-ին «Ադվենտուր» ակումբի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «Մետաքսի ճանապարհ» միջազգային ռալլի ավտո-մրցարշավում, որտեղ ընդգրկված էին թե պրոֆեսիոնալ, թե սիրողական կատեգորիաների մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից, Արա Գևորգյանը և Սարգիս Թաշչյանը (շտուրման) կարգում գրավեցին պատվավոր առաջին տեղը, և հունիսի 9-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ նրանց հանձնվեցին առաջին կարգի դիպլոմն և մրցանակը: Ամուսնացած է, ունի 1 որդի, 1 դուստր և այժմ բնակվում է Երևան քաղաքում:
== Նշումներ ==
== Նշումներ ==
<references/>
<references/>

07:57, 1 Մարտի 2014-ի տարբերակ

Արա Գևորգյան
Ծնվել է1960 թ. Ապրիլի 19
Երևան, Հայաստան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
ԺանրերՊոպ, Ժողովրդական, Fusion
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներդաշնամուր
Գործունեություն1983–ներկա
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունԱրմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
 Ara Gevorgyan Վիքիպահեստում

Արա Գևորգյան (ծնվել է ապրիլի 19 1960 թ., Երևանում), հայ երաժիշտ է, երգահան և երաժշտական պրոդյուսեր։ 2004 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը։[1]

Ճանաչված ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի որդին է։ 1983 թ. ստեղծել է "Ռալլի" ռոք-խումբը։

Արժանացել է մի շարք մրցանակների։ Հայտնի է հայ ժողովրդական երաժշտության ժամանակակից գործիքավորմամբ։

1987-1989 թվականներին նույն ինստիտուտում դասավանդել է Դիրիժորություն առարկան և եղել է ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը: 1983 թվականից ի վեր նվագել է նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոնների, ունեցել է բազմաթիվ համերգներ Ֆրանսիայում, Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրերում:

1995-ից ի վեր թողարկել է մի քանի ձայներիզներ: 2001 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել հեղինակային համերգ` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին:

2002 թվականին համերգներով հանդես է եկել Հայաստանում, Կանադայում և ԱՄՆ-ում: Հանրապետության մշակութային կյանքում ակտիվ գործունեության համար ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհել է «Ոսկե Մեդալ շքանշան»: 2003 թվականին համերգային ծրագրով մասնակցել է Հանրապետության հրապարակում կայացած «Մեկ ազգ մեկ մշակույթ» համահայկական փառատոնի բացման տոնահանդեսին:

2004 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արժանացել է «ՀՀ վաստակավոր արտիստ» կոչման: Նույն թվականին համերգներով հանդես է եկել Բեյրութում (Լիբանան): 2005 թվականին լրացավ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի 90-ամյակը, և այդ առիթով գրված երգը, որը թարգմանվել և ձայնագրվել է 14 լեզուներով, հնչեց Ծիծեռնակաբերդում տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ` Դանիել Դեքեր (ԱՄՆ), Կայ Աուհագեն (Գերմանիա), Ինկա (Ֆինլանդիա), Ցվետան Ցվետկով (Բուլղարիա), Վիտալի Դանի (Մոլդովա), Գեղամ Գրիգորյան և Երևանի Կենտրոն համայնքի «Կիլիկիա» երգչախումբ (Հայաստան):

Նույն թվականին «Ադանա» ակցիան շարունակվեց մայիսի 1-ին Նյու-Յորքում, 14-ին Բոստոնում և 29-ին Լոս Անջելեսում կայացած հեղինակային համերգներում, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժող. գործիքների նվագախումբ, որը դարձել է «ՀՀ ազգային նվագարանների պետական նվագախումբ»:

Թողարկվել են «Ով Հայոց Աշխարհ», «Սարդարապատ», «Արա Գևորգյան- THE ALEX THEATRE» DVD-ները: Համերգներով հանդես է եկել Բոստոնում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում (ԱՄՆ): 2006 թվականին Հայաստանում գործիքային երաժշտության զարգացման գործում ունեցած ներդրումների համար արժանացել է մրցանակի, որը հանձնվել է Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում: Նույն թվականին Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում մասնակցել է ՌԴ-ում Հայաստանի մշակութային տարվա բացմանը նվիրված համերգին, ուր ներկա էին նախագահներ Ռ.Քոչարյանը և Վ.Պուտինը, ինչպես նաև հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը: Համերգներով հանդես է եկել Սիդնեյում (Ավստրալիա), Մարսելում և Լիոնում (Ֆրանսիա): 2007թ. Ռուսաստանի Դաշնության կողմից պարգևատրվել է Միխայիլ Լոմոնոսովի անվան պատվոշքանշանով: Նույն թվականին համերգով հանդես է եկել Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում: Մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված համերգին: Արժանացել է «Երևանի քաղաքապետի» ոսկե մեդալին:

2008 թվականին մասնակցել է Մոսկվայի Կրեմլում կայացած «Կարոտ» փառատոնին և արժանացել է «Կարոտ» ոսկե մեդալին: Նույն թվականին Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով: Հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկե հուշամեդալով:

Ընտրվել է Կանադայի Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ: 2009 թվականին ԱՄՆ-ում թողարկել է «Վաղարշապատ» ձայնասկավառակը, որն ԱՄՆ-ի Համահայկական երաժշտական փառատոնին արժանացել է մրցանակի, ինչպես նաև թողարկել է «Համերգների Լավագույն Ընտրանին» DVD-ն: Նույն թվականին Մոսկվայում թողարկվել է ստեղծագործությունների «Լավագույն Ընտրանի» ձայնասկավառակը: Համերգներով հանդես է եկել Հալեպի պատմական ամրոցում (Սիրիա):

Ճանաչվել է տարվա ամենահամերաշխ մարդը և «Համերաշխություն» շարժման կողմից արժանացել է շքանշանի: 1999-2009 թվականներին մասնակցել է գրեթե բոլոր «Մեկ ազգ մեկ Մշակույթ», «Համահայկական խաղեր» և «Էրեբունի Երևան» տոնակատարություններին: Հանդիսանում է Երևան քաղաքի Շենգավիթի համայնքի պատվավոր քաղաքացի: Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և դիպլոմներով: Մասնակցել է Համահայկական hիմնադրամի 10-րդ տարելիցին նվիրված բարեգործական համերգին, որը տեղի է ունեցել Լաս Վեգասի «Էմ-Ջի-Էմ Գրանդ Արենա» շքեղ սրահում:

Համագործակցում է հայ և այլազգի երաժիշտների և երգիչների հետ, ինչպիսիք են Ջիվան Գասպարյանը, Հասմիկ Լեյլոյանը, Արմեն Անասյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Էլվինա Մակարյանը, Սյուզան Մարգարյանը, Յան Գիլանը, Դեմիս Ռուսոսը, Պեդրո Յուստաշը, Ուոլթեր Ռոդրիգեսը, Դանիել Դեքերը, Ալեքս Ակունյան, Իդեն ֆայմերը, Ռոնի Բարաքը, Ինկան, Ցվետան Ցվետկովը և այլն: Գրած երաժշտությունները հնչում են տարբեր ֆիլմերում, ներկայացումներում, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումներում (ձևավոր չմշկասահք, գեղարվեստական մարմնամարզություն և այլն):

Երևանի թիվ 97, 175, 140 և 202 գիշերօթիկ մանկապարտեզներն արդեն ունեն մեծ քանակության նվեր-խաղալիքներ` նվիրված Արա Գևորգյանի կողմից: 2003 և 2007 թվականներին խաղալիքների մեծ քանակություն է նվիրել հաշմանդամ երեխաների «Փրկություն» վերականգնողական կենտրոնին, ինչպես նաև բարեգործական հասարակական կազմակերպությանը: 2003 թվականի հունիսի 7-ին և 8-ին «Ադվենտուր» ակումբի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «Մետաքսի ճանապարհ» միջազգային ռալլի ավտո-մրցարշավում, որտեղ ընդգրկված էին թե պրոֆեսիոնալ, թե սիրողական կատեգորիաների մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից, Արա Գևորգյանը և Սարգիս Թաշչյանը (շտուրման) կարգում գրավեցին պատվավոր առաջին տեղը, և հունիսի 9-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ նրանց հանձնվեցին առաջին կարգի դիպլոմն և մրցանակը: Ամուսնացած է, ունի 1 որդի, 1 դուստր և այժմ բնակվում է Երևան քաղաքում:

Նշումներ

  1. Արա Գևորգյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստ կոչմանը։