«Մետաղ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 110 բայտ ,  6 տարի առաջ
Մետաղների մեծ մասը հանդիպում է [[բնություն|բնության]] մեջ [[քիմիական միացություն|միացությունների]] և [[հանքաքար]]երի ձևով: Նրանք կազմում են [[օքսիդ]]ներ, [[սուլֆիդ]]ներ, [[կարբոնատ]]ներ և այլ [[քիմիա]]կան միացություններ: Մաքուր մետաղների ստացման և հետագա օգտածործման համար անհրաժեշտ է զատել դրանք հանքաքարերից և զտում կատարել: Անհրաժեշտության դեպքում կատարվում է [[լեգիրում]] և մետաղների այլ մշակում: Դրա ուսումնասիրությամբ զբաղվում է [[մետալուրգիա]] կոչվող [[գիտություն]]ը: Այն տարբերում է սև ([[երկաթ]]ի հիմքով) և գունավոր (դրանց բաղադրության մեջ չի մտնում երկաթը, շուրջ 70 տարր) մետաղների հանքաքարեր: [[Ոսկի]]ն, [[արծաթ]]ը և [[պլատին]]ը պատկանում են նաև թանկարժեք (ազնիվ) մետաղների շարքին: Բացի այդ՝ փոքր քանակությամբ դրանք առկա են նաև [[ծով]]ի [[ջուր|ջրում]], [[բույս]]երում, կենդանի [[օրգանիզմ]]ներում (կարևոր նշանակություն ունենալով):
 
Հայտնի է, որ մարդու օրգանիզմը 3%-ով կազմված է մետաղներից: <ref>[http://n-t.ru/ri/kk/hm16.htm Յուրի Կուշկին «Մեզ շրջապատող քիմիան»]</ref>Մեր [[բջիջ]]ներում ամենաշատը առկա են [[կալցիում]]ը ([[ոսկոր]]ներում) և [[նատրիում]]ը, որը հանդես է գալիս [[էլեկտրոլիտ]]ի դերում [[միջբջջային հեղուկ]]ում և [[ցիտոպլազմա]]յում: [[Մագնեզիում]]ը կուտակվում է [[մկանային համակարգ|մկանային]] և [[նյարդային համակարգ]]ում, [[պղինձ]]ը՝ [[լյարդ]]ում, [[երկաթ]]ը՝ [[արյուն|արյան]] մեջ:
 
== Արդյունահանումը ==

Նավարկման ցանկ