«Մոծակներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 21. Տող 21.
Ունեն երկար, բարակ կնճիթ, որի օգնությամբ ծակում են մաշկը և ծծում [[արյուն]]ը։ էգերը սնվում են բույսերի հյութերով կամ մարդու և կենդանիների արյունով (ծծում է իր մարմնի ծավալից 1,5 անգամ ավելի արյուն), արուները՝ միայն բուսական հյութերով։ Հասուն [[միջատներ]]ն օդային կյանք են վարում, իսկ [[թրթուր]]ները, [[հարսնյակներ]]ն ապրում են ջրում, խոնավ հողում։
Ունեն երկար, բարակ կնճիթ, որի օգնությամբ ծակում են մաշկը և ծծում [[արյուն]]ը։ էգերը սնվում են բույսերի հյութերով կամ մարդու և կենդանիների արյունով (ծծում է իր մարմնի ծավալից 1,5 անգամ ավելի արյուն), արուները՝ միայն բուսական հյութերով։ Հասուն [[միջատներ]]ն օդային կյանք են վարում, իսկ [[թրթուր]]ները, [[հարսնյակներ]]ն ապրում են ջրում, խոնավ հողում։


Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը։ Առավել վտանգավոր են '''[[Culicidae]]''' ընտանիքի [[անոֆելես]] սեռի (մալարիային) մոծակները, որոնք փոխանցում են [[մալարիա]]յի և [[վիրուս]]ային ու ճիճվային հիվանդությունների հարուցիչներ։ [[Ոչ մալարիային մոծակներ]]ը (''Culex pipiens pipiens'') փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծային հիվանդություններ ([[դեղին տենդ]], [[տուլարեմիա]] և այլն)։ էգերը ձվադրում են բնական և արհեստական ջրամբարներում (կանգնած և դանդաղահոս ջրերով), ձվերից զարգանում են թրթուրները, որոնք ապրում են ջրում։
Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը։ Առավել վտանգավոր են ''[[Culicidae]]'' ընտանիքի [[անոֆելես]] սեռի (մալարիային) մոծակները, որոնք փոխանցում են [[մալարիա]]յի և [[վիրուս]]ային ու ճիճվային հիվանդությունների հարուցիչներ։ [[Ոչ մալարիային մոծակներ]]ը (''Culex pipiens pipiens'') փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծային հիվանդություններ ([[դեղին տենդ]], [[տուլարեմիա]] և այլն)։ էգերը ձվադրում են բնական և արհեստական ջրամբարներում (կանգնած և դանդաղահոս ջրերով), ձվերից զարգանում են թրթուրները, որոնք ապրում են ջրում։


== Տարածվածություն ==
== Տարածվածություն ==

07:27, 28 փետրվարի 2014-ի տարբերակ

Մոծակ
Մոծակներ
Aedes aegypti
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Culicidae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մոծակներ, երկարաբեղիկ երկթևանիներ (լատին․՝ Nematocera), միջատների ենթակարգ։ Հայտնի է 20 հազար, Հայաստանում՝ ավելի քան 20 տեսակ։ Հանդիպում են ամենուրեք, առավել տարածված Են Արարատյան դաշտում, Սևանի ավազանում և անտառային շրջաններում։ Զազիրքի ամենակարևոր բաղադրիչն են։ Ունեն երկար, բարակ կնճիթ, որի օգնությամբ ծակում են մաշկը և ծծում արյունը։ էգերը սնվում են բույսերի հյութերով կամ մարդու և կենդանիների արյունով (ծծում է իր մարմնի ծավալից 1,5 անգամ ավելի արյուն), արուները՝ միայն բուսական հյութերով։ Հասուն միջատներն օդային կյանք են վարում, իսկ թրթուրները, հարսնյակներն ապրում են ջրում, խոնավ հողում։

Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը։ Առավել վտանգավոր են Culicidae ընտանիքի անոֆելես սեռի (մալարիային) մոծակները, որոնք փոխանցում են մալարիայի և վիրուսային ու ճիճվային հիվանդությունների հարուցիչներ։ Ոչ մալարիային մոծակները (Culex pipiens pipiens) փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծային հիվանդություններ (դեղին տենդ, տուլարեմիա և այլն)։ էգերը ձվադրում են բնական և արհեստական ջրամբարներում (կանգնած և դանդաղահոս ջրերով), ձվերից զարգանում են թրթուրները, որոնք ապրում են ջրում։

Տարածվածություն

Մոծակները ամբողջ երկրագնդում լայնորեն տարածված են և հանդիպում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: [1] Առավել մեծ է մոծակ սովորականի (լատին․՝ Culex pipiens) արեալը , որը տարածված է ամենուր որտեղ հանդիպում է մարդը՝ նրա հիմնական զոհը: Տաք և խոնավ արևադարձային շրջաններում մոծակներն ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում, իսկ բարեխառն կլիմայով տարածաշրջանների սառը եղանակի ընթացքում՝ նրանք ձմեռում են: Արկտիկական մոծակները տարվա ընթացքում պահպանում են իրենց ակտիվությունը միայն մի քանի շաբաթ, երբ ջերմության ազդեցությամբ սառցադաշտերի վրա կազմավորվում են ջրավազաններ: Այնուամենայնիվ, այս ընթացքում նրանք հասցնում են բազմանալ հսկայական քանակությամբ. մոծակների խմբերը հյուսիսային եղջերուների հոտի յուրաքանչյուր կենդանուց մեկ օրում կարող են ներծծել մինչև 300 մլ արյուն: [2] Մոծակների ձվերը բարեխառն լայնություններում ավելի դիմացկուն են ցրտի բացասական գործոնների հանդեպ, քան տաք կլիմայական գոտիների մոծակների ձվերը: [3][4] Նրանք նույնիսկ կարող են դիմանալ ձյան և բացասական ջերմաստիճանի ազդեցությանը: Բացի այդ, հասուն առանձնյակները կարող են գոյատևել ամբողջ ձմեռվա ընթացքում՝ համապատասխան բնակության պայմանների առկայության դեպքում (օրինակ՝ բնակելի տների ջերմ և խոնավ նկուղները): [5]

Ծանոթագրություններ

  1. Mullen, Gary; Durden, Lance (2009). Medical and Veterinary Entomology. London: Academic Press.
  2. Fang, Janet (July 21, 2010). «Ecology: A world without mosquitoes». Nature. Nature. 466 (7305): 432–4. doi:10.1038/466432a. PMID 20651669.
  3. Hawley, W. A., Pumpuni, C. B., Brady, R. H. & Craig, G. B. (1989). «Overwintering survival of Aedes albopictus (Diptera: Culicidae) eggs in Indiana». Journal of Medical Entomology. 26 (2): 122–129. PMID 2709388.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Hanson, S. M. & Craig, G. B. (1995). «Aedes albopictus (Diptera: Culicidae) eggs: field survivorship during northern Indiana winters». Journal of Medical Entomology. 32 (5): 599–604. PMID 7473614.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Romi, R., Severini, F. & Toma, L. (2006). «Cold acclimation and overwintering of female Aedes albopictus in Roma». Journal of the American Mosquito Control Association. 22 (1): 149–151. doi:10.2987/8756-971X(2006)22[149:CAAOOF]2.0.CO;2. PMID 16646341.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)