«Մագմա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «==ՄԱԳՄԱ== Մագման (հուն.` տեստո) իրենից ներկայացնում է հրահեղուկ զանգված, որը հարստացած է զանազան գազ...»:
 
No edit summary
Տող 1. Տող 1.
{{անաղբյուր}}
==ՄԱԳՄԱ==
Մագման (հուն.` տեստո) իրենից ներկայացնում է հրահեղուկ զանգված, որը հարստացած է զանազան գազերով: Երկրի մակերևույթի վրա մագմայի գազազրկման և ջրազրկման հետևանքով առաջանում է լավա:
'''Մագմա''' (հուն.` տեստո) հրահեղուկ զանգված է, որը հարստացած է զանազան գազերով: Երկրի մակերևույթի վրա մագմայի գազազրկման և ջրազրկման հետևանքով առաջանում է լավա:


===Մագմայի առաջացումը===
===Մագմայի առաջացումը===

08:23, 23 փետրվարի 2014-ի տարբերակ

Մագմա (հուն.` տեստո) հրահեղուկ զանգված է, որը հարստացած է զանազան գազերով: Երկրի մակերևույթի վրա մագմայի գազազրկման և ջրազրկման հետևանքով առաջանում է լավա:

Մագմայի առաջացումը

Գոյություն ունեն մագմայի առաջացման վերաբերյալ տարբեր վարկածներ: Ամենատարածվածը այն է, որ մագման առաջանում է երկրակեղևի խորքում, բարձր ջերմության և ճնշման պայմաններում, տարբեր տիպի ռադիոակտիվ էլեմենտների տրոհման հետևանքով: Միաժամանակ մագմայի առաջացման գործում կարևոր դեր է խաղում սալերի տեկտոնիկան, երկու տարբեր տեկտոնական սալերի սահմանային գոտում շփումային շարժումների հետևանքով անջատվում է լրացուցիչ ջերմություն, ինչի հետևանքով տեղի է ունենում սալը կազմող ապարների հալեցում և առաջանում է մագմա: Մագմայի առաջացումը կատարվում է տարբեր խորությունների վրա` կախված տեղանքի երկրաբանական առանձնահատկություններից: Երբեմն մագման երկրակեղևի վերին շերտեր է բարձրանում աստենոսֆերայից` այդպիսով ձևավորվելով տասնյակ և նույնիսկ հարյուր և ավելի կմ խորությունների վրա: Մեկ այլ դեպքում մագման առաջանում է երկրակեղևի ոչ մեծ խորություններում: Երկրի ընդերքից դեպի մակերևույթ բարձրանալիս մագման իր մեջ է լուծում տարբեր կազմի ապարներ ու միներալներ և ձևավորում է այսպես կոչված մագմատար խողովակը, որի միջոցով սնուցում է հրաբուխներին: մագմատար խողովակը ունի բարդ ճյուղավորված կառուցվածք:

Մագմայի տեսակները

Ըստ քիմիական և միներալոգիական կազմի, առանձնանում են մագմայի 4 հիմնական տիպեր` գերհիմքային, հիմքային, միջին և թթու: Սրանցից յուրաքանչյուրը երկրի մակերևույթին կամ երկրակեղևի խորքում ձևավորում է տարբեր տիպի հրային ապարներ: Ըստ այդմ էլ բոլոր հրային ծագում ունեցող ապարները լինում են երկու տեսակի` ինտրուզիվ (ներժայթուքային) և էֆուզիվ (արտաժայթուքային): Գերհիմքային է համարվում այն մագման, որի կազմում SiO2-ի քանակը կազմում է մինչև 45%: Մագմայի այս տիպը բնորոշվում է շատ բարձր ջերմությամբ և մուգ գունավորմամբ, քանի որ սրանց կազմի մեջ գերակշռում են մուգ միներալները: Մագմայի այս տիպը հիմնականում առաջացնում է ինտրուզիվ ապարներ, որոնք դուրս չեն գալիս երկրի մակերևույթ: Դրանցից են` դունիտները, պերիդոտիտները, վեբստերիդները և այլն: Հիմքային է համարվում այն մագման, որի կազմի մեջ SiO2-ի պարունակությունը կազմում է 45-52,5%: Հիմքային մագման առաջացնում է ինչպես ներժայթուքային, այնպես էլ արտաժայթուքային ապարներ: Առաջիններից ամենալայն տարածում ունեն գաբրոները, որոնք աչքի են ընկնում իրենց գերհեղուկությամբ: Հիմքային արտաժայթուքային ապարներից ամենատարածվածը բազալտներն են ու դիաբազերը: Բազալտներն աչքի են ընկնում իրենց բարձր ջերմությամբ, որը կարող է հասնել մինչև 1200°C-ի: Ունեն բարձր հոսունակություն, ցածր մածուցիկություն և աչքի են ընկնում իրենց հոծ կառուցվածքով, բազալտային առանձին հոսքերի արագությունը կարող է հասնել նույնիսկ մի քանի հարյուր կմ/ժ-ի: Բազալտային հոսքերը կարող են առաջացնել հազարավոր քառ. կմ-երի հասնով ծածկույթներ: Միջին կազմի մագմայում SiO2-ի պարունակությունը տատանվում է 52,5-63%: Սրանց ներժայթուքային տեսակներից են դիորիտները, իսկ արտաժայթուքային տեսակներից ամենատարածվածը անդեզիտներն են: Թթու կազմի մագման պարունակում է 63%-ից բարձր SiO2: Արտաժայթուքային ապարներից են դացիտները, ռիոլիտները, իսկ ներժայթուքային տեսակներից են գրանիտները և գրանոդիորիտները: