«Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 32. Տող 32.
Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենի երիզներն արծաթափայլ են, մեջտեղում` թունդ վարդագույն:
Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենի երիզներն արծաթափայլ են, մեջտեղում` թունդ վարդագույն:
Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք:
Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք:



== Պարգևատրման վիճակագրությունը ==
== Պարգևատրման վիճակագրությունը ==
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ. ապրիլի 9-ից առ այսօր) մեդալով պարգևատրվել է 34 անձ, որոնցից 22-ը ՀՀ, 12-ը՝ օտաերկրյա քաղաքացիներ են:
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ. ապրիլի 9-ից առ այսօր) մեդալով պարգևատրվել է 34 անձ, որոնցից 22-ը ՀՀ, 12-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են:

Պարգևատրված 12 օտարերկրյա քաղաքացիներից 6-ը {{դրոշ|Ռուսաստան}} [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]], 2-ը՝ {{դրոշ|Թուրքիա}} [[Թուրքիա]]յի, 2-ը՝ {{դրոշ|Ֆրանսիա}} [[Ֆրանսիա]]յի, 1-ը՝ {{դրոշ|Շվեյցարիա}} [[Շվեյցարիա]]յի և 1-ը՝ {{դրոշ|Ուկրաինա}} [[Ուկրաինա]]յի քաղաքացիներ են:

34 պարգևատրվածներից


Ըստ տարեթվերի պարգևատրվել են.
Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

16:33, 18 փետրվարի 2014-ի տարբերակ

Պատկեր:Orden1.jpg
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան - Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993թ. հուլիսի 6-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի մասին» ՀՀ օրենքով: ՀՀ ամենահին շքանշանն է Հայրենիքի շքանշանի և «Մարտական խաչ» շքանշանի հետ մեկտեղ։

Շքանշանի կարգավիճակը

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր:

Շքանշանով պարգևատրվողները

Պարգևատրման միջնորդությունը

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Կրելու կարգը

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Մարտական խաչ շքանշանից հետո:

Շքանշանի նկարագրությունը

Շքանշանի նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 1995թ. հունվարի 11-ին ընդունված որոշմամբ:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանն ունի ութանիստ վարդյակի տեսք, որի անկյունում տեղադրված են ճառագայթային զարդեր:

Ութանիստ վարդյակը դեպի կենտրոն ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը` սրբի պսակով, ձախ ձեռքին` բացված գիրք, աջ ձեռքի ափը բարձրացված է դեպի վեր: Ճիշտ առանցքում կա 3 տողով մակագրություն` «սբ. Մեսրոպ Մաշտոց»:

Վարդյակն արծաթից է, ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցված են, իսկ մնացածը` անփայլ: Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացվում է ադամանդե քար` մոտ կարատի 0,125 չափով: Շքանշանի չափերն են` 40 մմ x 40 մմ, շեղանկյանը` 15 մմ x 15 մմ:

Շեղանկյուն զարգացումն իր հակառակ երեսին ունի շքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք:

Շքանշանի հակառակ երեսին փորագրվում է շքանշանի հերթական համարը:

Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենի երիզներն արծաթափայլ են, մեջտեղում` թունդ վարդագույն: Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք:

Պարգևատրման վիճակագրությունը

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ. ապրիլի 9-ից առ այսօր) մեդալով պարգևատրվել է 34 անձ, որոնցից 22-ը ՀՀ, 12-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են:

Պարգևատրված 12 օտարերկրյա քաղաքացիներից 6-ը Ռուսաստան Ռուսաստանի Դաշնության, 2-ը՝ Թուրքիա Թուրքիայի, 2-ը՝ Ֆրանսիա Ֆրանսիայի, 1-ը՝ Շվեյցարիա Շվեյցարիայի և 1-ը՝ Ուկրաինա Ուկրաինայի քաղաքացիներ են:

34 պարգևատրվածներից

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008թ. - 3,
  • 2009թ. - 6,
  • 2010թ. - 8,
  • 2011թ. - 11,
  • 2012թ. - 3,
  • 2013թ. - 3 անձ:

Շքանշանի ասպետներ

Հիմնական հոդված՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետների ցանկ

Հղումներ