«Ամառային բախտակ»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չ հեռացվել է Կատեգորիա:Սաղմոնազգիներ, ավելացվեց Կատեգորիա:Սևանի իշխան ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 36. | Տող 36. | ||
*[[Սևանի իշխան]] |
*[[Սևանի իշխան]] |
||
{{ՀԲ}} |
{{ՀԲ}} |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Սևանի իշխան]] |
||
[[Կատեգորիա:Քաղցրահամ ջրերի ձկներ]] |
[[Կատեգորիա:Քաղցրահամ ջրերի ձկներ]] |
||
[[Կատեգորիա:Սևանա լճի ձկնատեսակներ]] |
[[Կատեգորիա:Սևանա լճի ձկնատեսակներ]] |
12:20, 7 փետրվարի 2014-ի տարբերակ
Ամառային բախտակ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամառային բախտակ Ամառային բախտակի ընդհանուր տեսքը | ||||||||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Salmo ischchan aestivalis
Kessler
|
||||||||||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||||||||||
Ամառային իշխան | ||||||||||||||||||
|
Ամառային բախտակը (լատին․՝ Salmo ischchan aestivalis) կամ ամառային իշխանը սաղմոնների ընտանիքի ձուկ է։ Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը։ Տարածված է միայն Սևանա լճում:
Արտաքին կառուցվածք
Մարմինը գլանաձև է, երկարությունը` 30-40 (երբեմն մինչև 60) սմ։ Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև։ Վերին ծնոտը երկար է ստորինից, բայց ավելի կարճ, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Մեջքային լողակի և հետնալողակի հիմքերն ավելի երկար են, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Ատամներն ավելի թույլ են զարգացած։ Թեփուկները մանր են, կողագծում` 105-117, առավել հաճախ` 111-112 հատ։ Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում` 11-12: Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 16-21 երկար ու սրածայր առէջներ։
Բազմացում և զարգացում
Բազմացման շրջանում մարմնի ընդհանուր գունավորման մեջ գերակշռում են դարչնաձիթապտղագույն նրբերանգները։ Խոշոր առանձնայկների առէջները երբեմն գուրզաձև են։ Ի տարբերություն մյուս ենթատեսակների` ստերջ վիճակում միայն կողագծերի երկարությամբ են ավելի հաճախ հանդիպում կարմիր պտեր։ Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ, արուները` 3-րդ տարում, երբեմն ավելի ուշ։ Բազմացման ընթացքում արուների մարմնի ու ծնոտների ձևը համեմատաբար քիչ փոփոխություններ է կրում։
Բազմանում է մայիս-հուլիսին` լճի մեջ թափվող գետերի (Մասրիկ, Մաքենիս, Ծակքար, Բախտակ ևն) գետաբերաներում ուր դրանց հարակից շրջաններում։ Բազմացումն սկսվում է ջրի 7-8 աստիճան և ավարտվում է 12-13 աստիճան ջերմաստիճանային պայմաններում։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 7.1 հազար ձկնկիթի, որի զարգացումը տևում է 45-55 օր։ Մանրաձկները գետում բնակվում են մինչև դեկտեմբեր։
Սննդառություն
Սնվում է ջրային իշուկներով, միջատներով և նրանց թրթուրներով, երբեմն կենդանական պլանկտոնով ու ջուրն ընկած միջատներով։
Պահպանություն
Մինչև 20-րդ դարի 70-ական թթ. ամառային բախտակն ունեցել է արդյունաբերական նշանակություն։ Նրա պաշարները լրացվել են լճափերին գտնվող ձկնաբուծարաններում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ։
Բնական միջավայրում գտնվում է ոչնչացման վտանգի տակ։ Ներկայումս Արարատյան դաշտի և Վայոց Ձորի մարզի առանձին ձկնատնտեսություններում փորձեր են կատարվում ամառային բախտակի արհեստական պայմաններում բազմացնելու և աճեցնելու ուղղությամբ։
Տեսեք նաև
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |