«Կաշի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 12 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (31) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Wiesmann Produktion 2 Leather.jpg|մինի|Պատրաստի կաշիներ]]
[[Պատկեր:Handschoenen-nappaleer0859.JPG|մինի|Կաշվե ձեռնոցներ]]
'''Կաշի''', [[կենդանի]]ների [[մորթի|մորթ]]ուց մշակվող [[նյութ]]։ Ըստ նշանակման Կ.կաշին ստորաբաժանվում է 4 դասի, ''կոշկեղենի'', ''թամբալծասարքի'', ''տեխնիկական'' և ''գալանտերեա-հագուստեղենի''։
 
== Կոշկեղեն ==
Կոշկեղենի կաշին լինում է երեսացու և ներբանացու։ Կոշիկի ներբանի Կաշինկաշին ամրացվում է պտուտակներով և թելակարա-սոսնձային մեթոդներով (զարդեզրով, միջնակարով, սոսնձային)։ Մշակվում է [[խոշոր եղշերավոր անասուն]]ների, [[ուղտ]]ի, [[խոզ]]ի, ծովային կենդանիների, [[ձի]]ու մաշկից՝ տարբեր դաբաղանյութերի կիրառմամբ։ Կիրառվում է համակցված դաբաղում ([[քրոմ]]ի, տանիդի, սինտանամի, երբեմն նաև ցիրկոնիումի, ալյումինի միացություններով)։ Կոշիկի ներբանացու կաշին ստորաբաժանվում է ըստ դաբաղման, վերջնամշակման բնույթի, հաստության, տեսակի (4 տեսակ), ընհանուր տեսքի (ամբողջական կաշի, կիսակաշի)։ Ներբանացու կաշվից պատրաստում են ներբան, միջատակ և այլ մասեր։ Կոշիկի երեսացու կաշին փափուկ նյութ է, որը շահագործման ընթացքում (ինչպես նաև կոշիկի մասեր պատրաստելիս) ձգվում է, սեղմվում, ծռվում, ենթարկվում փոշու, կեղտի, քիմիական նյութերի ներգործության։ Պետք է ունենա բավականաչափ օդա և գոլորշիաթափանցելիություն, անջրթափանցելիություն։ Երեսացու կաշին լինում է յուխտային և քրոմային դաբաղմամբ։ Յուխտից պատրաստում են աշխատանքային, զինվորական կոշիկներ և սանդալներ։ Կոշիկի յուխտը պետք է լինի նաև քրտնակայուն և գոլորշիաթափանցելի։ Ռետինե ներբաններով, տաք վուլկանացման մեթոդով ամրացվող կոշիկների համար կիրառվում է ջերմակայուն յուխտ։ Սանդալների յուխտը պետք է լինի առավել առաձգական, բայց փափուկ, քիչ ճարպածծված (8-16% ճարպ), ունենա լավ դրվագծված արտաքին մակերեույթ։ Թողարկվում են նաև լաքային և աստառացու կաշիներ, որոնք պետք է լինեն փափուկ, հավասարաչափ ներկված, առանց բծերի և այլ արատների։ Լաքային կաշին պետք է լինի փափուկ, ունենա հավասարաչափ փայլուն, չթափվող լաքե թաղանթ, պարզ արտահայտված մերեա, խնամքով մշակված մորթափառ։ Առավելապես կիրառվում է մոդելային կոշիկների և գալանտերեային արտադրանքի համար։ Աստառացու կաշին ստանում են դաբաղած կիսաֆաբրիկատի խոտանման ժամանակ՝ շատ արատներ ունեցող կաշիներից։
 
== Թամբալծասարք ==
Թամբալծասարքի կաշվից պատրաստում են [[գոտի]], [[պատյան]], [[պայուսակ]], պլանշետ, հանդերձանք, [[լծասարք]] (օգտագործում են չդաբաղված կաշի)։ Թամբալծասարքի կաշին ստանում են խոշոր եղջերավոր անասունների մաշկից։ Կիրառվում են դաբաղման համակցված մեթոդներ։
 
== Տեխնիկական ==
Տեխնիկական կաշվից պատրաստում են շարժաբեր փոկեր (մշակվում է խոշոր եղջերավոր անասունների մաշկից), մեքենամասեր և այլ տեխնիկական շինվածքներ։ Տեխնիկական կաշին աչքի է ընկնում ձգման մեծ ամրությամբ, [[Խտություն|խտությամբ]], մեծ առաձգականությամբ, հավասար [[հաստություն|հաստությամբ]]։ Դրանից ստանում են մաքոքամղիչ, կցորդիչներ, թեզանիքներ, բաժանարար փոկեր և այլ մեքենամասեր։
 
== Գալանտերեա-հագուստեղեն ==
Գալանտերեա-հագուստեղենի կաշին փափուկ է, ստացվում է դաբաղման քրոմային և համակցված մեթոդների կիրառմամբ։ Հագուստեղենի շերետը, որն աչքի է ընկնում ձգելիությամբ, ստանում են ոչխարի մաշկից։ Հագուստեղենի կաշին ստանում են նաև [[խոզ]]ի մաշկից։ Գալանտերեային արտադրանքի կաշին պետք է լինի հավասարաչափ ներկված, ոչ դյուրաբեկ, շփակայուն։ Երբեմն ենթարկում են տպադրոշմման։ Ձեռնոցների կաշին ստանում են [[ոչխար]]ների, [[այծ]]երի, մտրուկների, [[գոճի]]ների, [[Շուն|շն]]երի մաշկից՝ քրոմային, ալյումինա-քրոմային և ճարպային դաբաղմամբ։
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Նյութեր]]
[[Կատեգորիա:Կաշի]]
{{ՀՍՀ}}
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ