«Բազալտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:BasaltUSGOV.jpg|մինի|208x208px|Բազալտ]]
[[Պատկեր:BasaltUSGOV.jpg|մինի|208x208px|Բազալտ]]
'''Բազալտ, ({{lang-lat|basaltes}}` փորձաքար)''', հրաբխային հիմնային [[ապար]]՝ կազմված [[պլագիոկլազ]], [[պիրոքսեն]], ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ [[միներալ]]ներից։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է: Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ: Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ: Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են [[թթու]]ները և [[ալկալի]]ները, ծովային [[աղը]]: Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500°C ջերմաստիճանում:
'''Բազալտ''', ({{lang-lat|basaltes}}` փորձաքար), հրաբխային հիմնային [[ապար]]՝ կազմված [[պլագիոկլազ]], [[պիրոքսեն]], ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ [[միներալ]]ներից։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է: Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ: Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ: Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են [[թթու]]ները և [[ալկալի]]ները, ծովային [[աղը]]: Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500°C ջերմաստիճանում:


== Անվան ծագում ==
== Անվան ծագում ==

12:00, 28 հունվարի 2014-ի տարբերակ

Բազալտ

Բազալտ, (լատին․՝ basaltes` փորձաքար), հրաբխային հիմնային ապար՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ միներալներից։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է: Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ: Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ: Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են թթուները և ալկալիները, ծովային աղը: Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500°C ջերմաստիճանում:

Անվան ծագում

Բազալտ բառը ծագել է եթովպերեն «բազալ» բառից, որը նշանակում է «եռացած»:

Բազալտի հատկություններ

Բազալտն ունի հետևյալ հատկությունները`

  • ճնշման նկատմամբ բարձր դիմացկունություն,
  • ամորտիզացիայի նկատմամբ դիմացկունություն,
  • բարձր քիմիական կայունություն,
  • գրեթե զրոյական ջրի կլանում,
  • ցրտի նկատմամբ կայունություն,
  • էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն,
  • բնական հումքը ունի անսովոր և յուրահատուկ արտաքին տեսք և այլն:

Հայաստանում

Հայկական լեռնաշխարհում տարածված են նաև դոլերիտային բազալտները, որոնք 300-400 մ հաստության ծածկոցով (ավելի քան 3 000 կմ²) տարածված են Կարսի, Աշոցքի, Ախալքալաքի, Լոռու սարահարթերում, Եղվարդի ու Կոտայքի սարավանդներում, Կուր, Խրամ, Ախուրյան, Հրազդան, Դեբեդ, Ձորագետ, Արգիճի գետերի ավազաններում։ Բազալտն ամուր, դիմացկուն ու հեշտ մշակվող է։ Օգտագործվում է շինարարության և քանդակագործության մեջ։ Հայաստանում բազալտի տարատեսակները շինարարության մեջ օգտագործվել են հնագույն ժամանակներից (կիկլոպյան ու մեգալիթյան կառույցներ)։ Բազալտով են կառուցվել Արինբերդը, Կարմիր բլուրը (մ․ թ․ ա․ VII-VI դդ․), Գառնիի հեթանոսական տաճարը (1-ին դար), Տաթևի վանքը (9-19-րդ դարեր), Սանահինի կամուրջը (12-րդ դար) և այլն։ Բազալտից կանգնեցվել են խաչքարեր, կերտված են Մատենադարանի շենքը (1945-1957) և գլխավոր ճակատի արձանները, կառուցվել են Երևանի գինու կոմբինատի պահեստարանը (1938, 1945-1963), Հաղթանակ կամուրջը (1945), Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը (1967) և այլն։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։