«Կտեսիաս Կնիդացի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 7. Տող 7.


[[Կատեգորիա:Հույն պատմիչներ]]
[[Կատեգորիա:Հույն պատմիչներ]]
[[Կատեգորիա:Հույն բժիշկներ]]

11:37, 21 հունվարի 2014-ի տարբերակ

Կտեսիաս Կնիդացի (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), մ. թ. ա. V—IV դդ. հույն պատմիչ, բժիշկ: Մ. թ. ա. 415—398-ին ապրել է Պարսկաստանում, եղել արքունի բժիշկ: Գրել է բժշկագիտական երկեր, որոնք չեն պահպանվել: Պաշտոնական աղբյուրների և զրույցների հիման վրա գրել է «Պարսկականք» («Ilepaixa»), աշխատությունը՝ 23 գրքով: Վեց գրքերն ընդգրկել են Ասորեստանի և Մաբասանի պատմությունը մինչև պարսկական պետության հիմնադրումը, հաջորդ 7-ը՝ Պարսկաստանի պատմությունը մինչև Քսերքսես I-ի մահը (մ. թ. ա. 465), վերջին 10-ը՝ պարսից պատմությունը մինչև մ. թ. ա. 398-ը: Աշխատությունը չի պահպանվել: Բյուզանդիայի Փոտ պատրիարքը (IX դ.) կազմել է 7—23 գրքերի քաղվածքը, իսկ առաջին 6 գրքի մասին գաղափար ենք կազմում Դիոդորոս Միկիլիացուց, որի 2-րդ գիրքը հիմնված է Կտեսիաս Կնիդացու երկի վրա: Հեղինակել է նաև «Հնդկականք» («’Ivdixa») երկը (կորած), որում արժեքավոր տեղեկություններ են եղել Հնդկաստանի մասին: ժամանակակից պատմագիտությունը նրան համարում է պակաս արժանահավատ, քան ժամանակակից մյուս հույն պատմիչներին:



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։