«Հանգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 57. Տող 57.
== Հանգերն ըստ դասավորության ==
== Հանգերն ըստ դասավորության ==


Հանգավորման տեսակները բանաստեղծական տողերի համանման վերջավորությունների` հանգերի դասավորման տարբեր եղանակները։ Օրինակ, [[քառատող]] [[տուն|տան]] մեջ լինում է հանգավորման երեք հիմնական տեսակ.

ա) '''Կից հանգավորում''' (հանգով կապվում են հարևան տողերը) - aabb.

:Ցրտահա՜ր, հողմավա՜ր
:Դողացին մեղմաբար
:Տերևները դեղին,
:Պատեցին իմ ուղին...
:::(Վահան Տերյան)

բ) '''Խաչաձև հանգավորում''' (կենտ տողերը հանգով կապվում են իրար հետ, իսկ զույգերն` իրար) - abab.

:Ով կհանդիպի, ով կբարևի,
:Ում հոգեհամբույր խոսքը կլսեմ,
:Ում ուրախացած դեմքը կարևի`
:Բարեկամական հրճվանքով վսեմ։
:::(Եղիշե Չարենց)

գ) '''Օղակաձև հանգավորում''' (հանգով կապվում են առաջին և չորրորդ տողերն իրար հետ, իսկ միջին տողերն` իրար) - abba

:Համբյուրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
:Թո՛ղ որ լիառատ ծծեմ` հեշտագին
:Կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին`
:Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։
:::([[Միսաք Մեծարենց]])


== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==

15:06, 7 Նոյեմբերի 2009-ի տարբերակ

Հանգ - չափածո ստեղծագործության հնչյունային ձևավորման հիմնական կողմերից մեկը։ Հանգը այն երևույթն է, երբ բանաստեղծության մեջ երկու կամ ավելի տողեր ունեն նման (համահնչուն) վերջավորություն։ Օրինակ.

a Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար
b Ես երազեցի արևի մասին,
a Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար-
b Գունատ էր շուրջս` գիշեր ու լուսին։

Ժողովրդական ստեղծագործության հնագույն նմուշները, անտիկ գրականությունը և միջնադարյան պոեզիայի շատ ստեղծագործություններ դեռ հանգ չունեին։ Հանգը ծագում է միջին դարերում։ Օրինակ, հայ գրականության մեջ այն տարածվում է հիմնականում 12-13-րդ դարերից` Ներսես Շնորհալու, Ֆրիկի և նրանց հաջորդների տաղերում և պոեմներում։

Սկզբում հանգերը միապաղաղ էին` ամբողջ բանաստեղծության կամ նրա մեծ հատվածների տողերը վերջանում էին միևնույն հանգով, որը վարպետության ցուցանիշ։ Ժամանակի ընթացքում հանգերն ավելի ու ավելի բազմազան են դառնում։ Բայց հանգի առաջացումից հետո էլ գրվում են անհանգ գործեր (մանավանդ չափածո դրամատիկական երկեր), որոնք կոչվում են սպիտակ ոտանավոր։

Հանգի ամենակարևոր դերն այն է, որ հանդես գալով տողերի վերջումմ այն ավելի է ընդգծում տողի, իբրև ոտանավորի հիմնական ռիթմական միավորի, ինքնուրույնությունը։ Հանգը կարծես մի ազդանշան է, որը հիշեցնում է տողի ավարտվելը։ Դրանով իսկ նա ուժեղացնում է ոտանավորի ռիթմը։ Բացի այդ, հանգն ավելի ներդաշնակ, երաժշտական է դարձնում բանաստեղծական խոսքը։


Հանգերն ըստ վերջին շեշտված վանկի տեղի

Հանգերն իրենց բնույթով շատ բազմազան են։ Նախ, նրանք տարբերվում են ըստ վերջին շեշտված վանկի տեղի։ Եթե տողն ավարտվում է շեշտված վանկով, հանգը կոչվում է արական։ Օրինակ.

a Եվ հարազատ աչքի նըմա՛ն
a Քեզ կըժտա վճիտ Սևա՛ն,
b Որ լեռների շուքի հետ
b Խաղ է անում, խայտում վետ-վետ...
(Հովհաննես Թումանյան)

Քանի որ հայերենում բառերի մեծ մասը վերջահար շեշտ ունի, մեր պոեզիայում էլ գերակշռում է արական հանգը։ Հայերենում շատ ավելի քիչ են իգական հանգերը, որոնց մեջ շեշտվում է տողի նախավերջին վանկը։ Օրինակ.

a Ցուրտ հոկտեմբերն է ծեծում իմ դո՛ւռը,
b Եվ մրրկում է հողմը գիշե՛րս.
a Բոլորն անզոր է, բոլորն իզո՛ւր է
b Եվ անամոք է, որպես հուշե՛րս։
(Վահան Տերյան)

Արական և իգական հանգերը կարող են հանդես գալ կողք-կողքի, ինչպես հետևյալ քառատողում.

a Հնչում են օրերը, կանչո՛ւմ են,
b Օրերը-կաևմիր ու բոսո՛ր.
a Օրերը ղողանջ ու հնչյո՛ւն են,
b Զնգում են` հրե ու հզո՛ր։
(Եղիշե Չարենց)

Այլ լեզուներում (օրինակ` ռուսերենում) լինում են նաև դաքտիլային և հիպերդաքտիլային հանգեր, որոնց մեջ համապատասխանաբար շեշտվում են տողի վերջից երրորդ և չորրորդ վանկերը։


Բաց և փակ հանգեր

Եթե հանգ կազմող բառն ավարտվում է ձայնավորով, հանգը կոչվում է բաց, բաղաձայնով ավարտվելու դեպում` փակ։


Հանգերն ըստ կազմության

Հանգերը բազմազան են նաև իրենց կազմությամբ։ Թույլ (կամ աղքատ) հանգի մեջ կրկնվում են միայն շեշտված ձայնավորն ու հաջորդող բաղաձայները (վրա - հեռացա, այնտեղ - ահեղ, տուն - սյունՈւժեղ (կամ հարուստ, խոր) հանգի մեջ կրկնվում են նաև շեշտված ձայնավորից առաջ եղած հնչյունները (բուրվառներ - խառներ, երկիր - գրկիր, օդում - կարոտում, տալիս - հեռանալիս (Վահան Տերյան))։

Լինում են նաև բարդ կամ բաղադրյալ հանգեր, , որոնք կազմված են երկու կամ ավելի բառերի հնչյուններից (վար ծաթեց - արծաթեց, վարսերը նրա - վառ սերը նրա, քո մի թասը - Կոմիտասը)։ Մոտավոր հանգի մեջ կրկնվում են ոչ թե նույն, այլ իրար նման, իրար հիշեցնող հնչյուններ, կամ հանգ կազմող հնչյունների միայն մի մասը (խաղաղ-աղա, ճակատ-հագած, գլխարկը-գլխահակ, վարդը-կարդաք, անիրական-բարեկամ)։

Նման վերջավորություններ կարող են ունենալ նաև միևնույն կամ հարևան տողերի ներսում եղած բառերը։ Այդպիսի կրկնությունները կոչվում են ներքին հանգ։

Հանգերն ըստ դասավորության

Հանգավորման տեսակները բանաստեղծական տողերի համանման վերջավորությունների` հանգերի դասավորման տարբեր եղանակները։ Օրինակ, քառատող տան մեջ լինում է հանգավորման երեք հիմնական տեսակ.

ա) Կից հանգավորում (հանգով կապվում են հարևան տողերը) - aabb.

Ցրտահա՜ր, հողմավա՜ր
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին...
(Վահան Տերյան)

բ) Խաչաձև հանգավորում (կենտ տողերը հանգով կապվում են իրար հետ, իսկ զույգերն` իրար) - abab.

Ով կհանդիպի, ով կբարևի,
Ում հոգեհամբույր խոսքը կլսեմ,
Ում ուրախացած դեմքը կարևի`
Բարեկամական հրճվանքով վսեմ։
(Եղիշե Չարենց)

գ) Օղակաձև հանգավորում (հանգով կապվում են առաջին և չորրորդ տողերն իրար հետ, իսկ միջին տողերն` իրար) - abba

Համբյուրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծծեմ` հեշտագին
Կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին`
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։
(Միսաք Մեծարենց)

Աղբյուրներ