«Microsoft Office»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 46.241.243.177 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeneratorBot մասնակցի վերջին տարբեր...
Տող 36. Տող 36.
# Microsoft Office 2013՝ այս տարբերակը գտնվում է մշակման փուլում։ Հասանելի է բետա-տարբերակը։
# Microsoft Office 2013՝ այս տարբերակը գտնվում է մշակման փուլում։ Հասանելի է բետա-տարբերակը։
Office 2003 և Office 2007 վաճառքը ընդհատվեց հունվարի 11 2010 i4i ընկերության կողամից պատենտային իրավունքների պաշտպանման նպատակով հարուցված դատավարության պատճառով։
Office 2003 և Office 2007 վաճառքը ընդհատվեց հունվարի 11 2010 i4i ընկերության կողամից պատենտային իրավունքների պաշտպանման նպատակով հարուցված դատավարության պատճառով։
U&I^KIJJJJJJJJJJJJJJJJJJJJJJ


== Արտաքին Հղումներ ==
== Արտաքին Հղումներ ==

11:38, 17 հունվարի 2014-ի տարբերակ

Microsoft Office՝ օֆիսային ծրագրային միջոցների փաթեթ, որը ստեղծվել է Մայքրոսոֆթ կորպորացիաի կողմից։ Գոյություն ունեն Microsoft Office փաթեթի Մայքրոսոֆթ Վինդոուզ և Apple Mac OS X հարթակների համար նախատեսված տարբերակներ։ Այս փաթեթը կազմված է մի շարք ծրագրային միջոցներից, որոնք թույլ են տալիս աշխատել տարբեր տեսակի փաստաթղթերի հետ՝ տեքստային, էլեկտրոնային աղյուսակների, տվյալների շտեմարաների և այլն։

Microsoft Office-ը իրենից ներկայացնում է OLE օբյեկտների սերվեր, և նրա ֆունկացիաները հասանելի են ոչ միայն Office փաթեթի ծրագրային միջոցներին, այլև կողմնակի ծրագրային հավելվածներին։

Microsoft Office-ի բաղկացուցիչ մասեր

Microsoft Office-ը ունի մի քանի հրատարակություն, որոնք տարբերվում են արժեքով և բաղադրամասերով։ Հրատարակություներից ամենածավալունը բաղկացած է հետևյալ ծրագրային միջոցներից՝

  • Microsoft Office Word-ը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տարբեր բարդության տեքստային փաստաթղթեր։ Հասանելի է Windows և Apple Mac OS X համակարգերի համար։ Թույլ է տալիս օգտագործել OLE տեխնոլոգիան, այլ արտադրողների կողմից ստեղծված միացվող մոդուլներ, շաբլոններ և այլն։ Word-ի վերջին տարբերակը օգտագործում է Microsoft Office OpenXML ձևաչափի ֆայլեր, որոնք իրենցից ներկայացնում են ZIP տեսակի արխիվներ, որոնցում պահվում է համապատասխան տեքստը XML ձևաչափով, ինչպես նաև համապատասխան գրաֆիկան։ Չնայած դրան՝ Microsoft Word 97 - 2000 ընդհանուր անունը կրող Word-ի ավելի վաղ տարբերակների համար օգտագործվող երկուական ձևավաչափ ունեցող «.doc» տեսակի ֆայլերը դեռևս շարունակում են մնալ ամենատարածվածը։ Word-ը զբաղեցնում է առաջատար դիրքերը տեքստային խմբագրիչների շուկայում, և ձեռնարկությունների մեծամասնությունը Word-ի ֆայլերի ձևաչափերը ընդունել է որպես փաստաթղթերի շրջանառության մեջ օգտագործվող ստանդարտ ձևաչափեր։ Word-ը հասանելի է նաև որպես Microsoft Works-ի որոշ հրատարակությունների բաղկացուցիչ մաս։ Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.org Writer, StarOffice Writer, Corel WordPerfect և Apple Pages (միայն Mac OS հարթակի համար)։
  • Microsoft Office Excel-ը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տարբեր բարդության էլեկտրոնային աղյուսակներ։ Շուկայում զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Այս ծրագրի վերջին տարբերակը օգտագործում է «.xlsx» տեսակի ֆայլեր, որոնք ունեն OOXML ձևաչափ։ Ծրագրի ավելի վաղ տարբերակները օգտագործում էին «.xls» տեսակի ֆայլեր։ Հասանելի է Windows և Apple Mac OS X համակարգերի համար։ Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.orgCalc, StarOffice, Gnumeric, Corel Quattro Pro и Apple Numbers (միայն Mac OS հարթակի համար)։
  • Microsoft Office Outlook (մի՜ շփոթեք Outlook Express-ի հետ)՝ անձնական հաղորդակցման համար նախատեսված ծրագրային միջոց։ Outlook-ը ունի հետևյալ հնարավորություններ՝ օրացույց, հանձնարարությունների ծրագրավորող, նշումներ, էլեկտրոնային փոստի կառավարիչ, հասցեագիրք։ Ունի համատեղ ցանցային աշխատանքի հնարավորություն։ Փոստային կլիենտի հիմնական մրցակիցներն են՝ Mozilla Thunderbird/SeaMonkey, Eudora Mail, The Bat!։ Անձնական տվյալների կառավարչի հիմնական մրցակիցներն են՝ Mozilla, Lotus Organizer և NovellEvolution։ Հասանելի է Windows համակարգի համար։ Microsoft Entourage-ը Outlook-ի համարժեքն է, որը նախատեսված է Apple Mac OS X հարթակի համար։
  • Microsoft Office PowerPoint-ը ծրագրային հավելված է, որը թույլ է տալիս պատրաստել ներկայացումներ Windows և Apple Mac OS X համակարգերի համար։ Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.org Impress, Corel WordPerfect և Apple Keynote։
  • Microsoft Office Access-ը հավելված է, որը օգտագործվում է տվյալների շտեմարանները ղեկավարելու համար։
  • Microsoft Office InfoPath-ը նախատեսված է տվյալների հավաքման և ղեկավարման համար, հեշտացնում է տվյալների հավաքման գործընթացը։
  • Microsoft Office Communicator-ը կազմակերպում է բազմակողմանի հաղորդակցում մարդկանց միջև։ Microsoft Office Communicator 2007-ը թույլ է տալիս կազմակերպել հաղորդակցումը ինչպես պարզ արագ հաղորդագրությունների միջոցով, այդպես էլ ձայնա- և տեսահաղորդակցության միջոցով։ Այս հավելվածը Microsoft Office փաթեթի բաղկացուցիչ մասն է և ինտեգրված է այդ փաթեթի մեջ, ինչը թույլ է տալիս օգտագործել նրան այդ փաթեթի յուրաքանչյուր ծրագրի հետ համատեղ։
  • Microsoft Office Publisher-ը հավելված է, որը օգտագործվում է հրապարակումներ պատրաստելիս։
  • Microsoft Office Visio-ը հավելված է, որն օգտագործվում է բիզնես և տեխնիկական դիագրամների հետ աշխատելիս։
  • Microsoft Office Project՝ նախագծերի ղեկավարման միջոց։
  • Microsoft Query-ն հնարավորություն է տալիս դիտել և ընտրել տվյալներ շտեմարաններից։
  • Microsoft Office OneNote հավելվածը թույլ է տալիս ստեղծել նշումներ և ղեկավարել դրանք։
  • Microsoft Office Groove 2007 հավելվածը թույլ է տալիս կազմակերպել համատեղ աշխատանքը։
  • Microsoft Office SharePoint Designer ծրագրային գործիք է, որը նախատեսված է MicrosoftSharePoint հարթակի վրա հավելվածների մշակման համար։
  • Microsoft Office Picture Manager ապահովում է պատկերների հետ աշխատանք։
  • Microsoft Office Document Image Writer-ը Microsoft Document Imaging Format ձևաչափով վիրտուալ տպող սարք է։
  • Microsoft Office Diagnostics-ը ախտորոշում և վերականգնում է Microsoft Office փաթեթի բաղկացուցիչ ծրագրային հավելվածները։

Տարբերակները և դրանց սպասարկումը

  1. Microsoft Office 97 փաթեթից վաղ հրատարակված տարբերակները այլևս չեն սպասարկվում (ներառյալ Outlook 97)։
  2. Office 97 (ներառյալ Outlook 98) ընդլայնված սպասարկումը ավարտվեց հունվարի 16 2004։ Հիմնական սպասարկման շրջանակներում տեղի ունեցող ուղղումների (hotfix) թողարկումը ավարտվեց օգոստոսի 31 2001։
  3. Office 2000՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հուլիսի 30 2004։ Ընդլայնված սպասարկումը ավարտվեց հուլիսի 14 2009։
  4. Office XP՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հուլիսի 11 2006։ Ընդլայնված սպասարկումը հասանելի է մինչև հուլիսի 12 2011։
  5. Office 2003՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հունվար 13 2009։ Ընդլայնված սպասարկումը հասանելի է մինչև հունվարի 14 2014։
  6. MS Office-ի ընթացիք (MS Office 2007) և ապագա տարբերակների համար հիմնական սպասարկման տևողությունը կազմում է 5 տարի սկասաց ծրագրային փաթեթի թողարկման օրվանից կամ 2 տարի ծրագրային փաթեթի հաջորդ տարբերակի թողարկման օրվանից։ Ընդլայնված սպասարկումը հասանելի կլինի ևս 5 տարի հիմնական սպասարկման ժամկետի ավարտից հետո։
  7. Microsoft Office 2010՝ այս տարբերակը ելել վաճարքի։
  8. Microsoft Office 2013՝ այս տարբերակը գտնվում է մշակման փուլում։ Հասանելի է բետա-տարբերակը։

Office 2003 և Office 2007 վաճառքը ընդհատվեց հունվարի 11 2010 i4i ընկերության կողամից պատենտային իրավունքների պաշտպանման նպատակով հարուցված դատավարության պատճառով։

Արտաքին Հղումներ