«Պրիտչա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Պրիտչա''' ({{lang-en|''preaching''}} - «քարոզ»), արձակի ուսուցողական-այլաբանական ժանրերից՝ հիմնական հատկանիշ...»:
 
չNo edit summary
Տող 8. Տող 8.


== Տես նաև ==
== Տես նաև ==
* [[Պարաբոլ]]
* [[Պարաբոլ (ժանր)]]
* [[Առակ]]
* [[Առակ]]

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

19:10, 15 հունվարի 2014-ի տարբերակ

Պրիտչա (անգլ.՝ preaching - «քարոզ»), արձակի ուսուցողական-այլաբանական ժանրերից՝ հիմնական հատկանիշներով նման առակին[1]:

Ի տարբերություն առակի՝ պրիտչայի ձևը առաջանում է որոշակի կոնտեքստում, որի հետևանքով ենթադրվում է սյուժեի զարգացման բացակայություն, և կարող է ուղղակի հանգել պարզ համեմատության՝ պահպանելով, սակայն, սիմվոլիկ հագեցվածություն: Իսկ բովանդակությամբ առակից տարբերվում է նրանով, որ ձգտում է դեպի կրոնական կամ բարոյախոսական խորքային «գերիմաստությունները» ձգողականությամբ:

Պրիտչան իր վերափոխություններով (մոդիֆիկացիա) համաշխարհային բանահյուսական և գրական ստեղծագործության ունիվերսալ (ընդհանրական) երևույթ է: Այն գլխավոր ժանր է, նաև չափանիշ, օրինակ, Հին Արևելքի և միջնադարյան քրիստոնեական գրականության մեջ (Հին և Նոր կտակարաններ, սիրիական «Խիկարի խրատներ», «Թալմուդի» մաշոլիմներ): Այս ժամանակաշրջաններում տիրապետում է պրիտչայի յուրահատուկ պոետիկան, որը բացառում է նկարագրությունը, բնությունը և իրերը հիշատակվում են ըստ անհրաժեշտության, գործողությունները կատարվում են ասես առանց դեկորացիաների, բնավորությունները ներկայացվում են որպես բարոյական (էթիկական) ընտրության սուբյեկտներ (գործող անձ):

Արձակը պրիտչայի օրենքներին փորձեց ենթարկել Լ. Տոլստոյը իր ուշ շրջանի գործերում: 20-րդ դարում պրիտչայի ավանդների վրա հենվեցին Ֆ. Կաֆկան, ինչպես նաև Ժ. Պ. Սարտրի, Ա. Քամյուի, Ժ. Անույի, Գ. Մարսելի և այլոց ինտելեկտուալ դրամատուրգիան և վիպասանությունը. նրանք բացառում էին «բնավորությունները» և «իրադրականությունը»՝ ավանդական ըմբռնմամբ: Պրիտչան պահպանել է իր գրավչությունը շատ գրողների համար (Բ. Բրեխտ, Ու. Ֆոլկներ), ովքեր ասելիք էին փնտրում մարդկության գոյության էթնիկական նախահիմքերում:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Մելս Սանթոյան (2006). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 162.