«Կենսաբանական դասակարգում»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
Կենսաբանական դասակարգումը կամ կենսաբանական գիտական դասակարգումը [[տաքսոնոմիա]]յի (կարգաբանության) մեթոդ է, որը հնարավորություն է տալիս [[օրգանիզմ]]ները խմբավորել և դասակարգել որոշակի խմբերի մեջ, որոնցից են օրինակ [[ցեղ]]երը և [[տեսակ]]ները: Այս խմբերը հայտնի են տաքսա ({{lang-lat|taxa}}) (եզակի թվով` [[տաքսոն]]) անվանումներով: |
'''Կենսաբանական դասակարգումը''' կամ '''կենսաբանական գիտական դասակարգումը''' [[տաքսոնոմիա]]յի (կարգաբանության) մեթոդ է, որը հնարավորություն է տալիս [[օրգանիզմ]]ները խմբավորել և դասակարգել որոշակի խմբերի մեջ, որոնցից են օրինակ [[ցեղ]]երը և [[տեսակ]]ները: Այս խմբերը հայտնի են տաքսա ({{lang-lat|taxa}}) (եզակի թվով` [[տաքսոն]]) անվանումներով: |
||
Ժամանակակից կենսաբանական դասակարգումը սկիզբ է առել [[Կարլ Լիննեյ]]ի աշխատանքներից, ով տեսակները խմբավորել է ըստ նրանց ընդհանուր ֆիզիկական հատկանիշների: Դարվինյան [[ընդհանուր ծագման սկզբունք]]ի համաձայն՝ այս խմբավորումները շարունակաբար թարմացվել են: [[20-րդ դար]]ի վերջին [[կլադիստիկ մեթոդ]]ի ծնունդի հետ մեկտեղ, ֆիլոգենետիկական դասակարգումը, որի միջոցով օրգանիզմները խմբավորվում էին հիմնվելով բացառապես ենթադրելի էվոլյուցիոն կապվածության վրա, հաշվի չառնելով կառուցվածքային նմանությունները, դարձավ սովորական և գործածելի [[կենսաբանություն|կենսաբանության]] որոշ բնագավառներում: <ref>{{cite journal|last=[[Michel Laurin|Laurin, M.]]|title=The subjective nature of Linnaean categories and its impact in evolutionary biology and biodiversity studies|journal=Contributions to Zoology|year=2010|volume=79|issue=4|url=http://www.ctoz.nl/ctz/vol79/nr04/art01|accessdate=21 March 2012|ref=harv}}{{en}}</ref> [[Մոլեկուլային ֆիլոգենետիկա]]ն, որը [[ԴՆԹ]]-ի հաջորդականությունն օգտագործում է որպես տեղեկատվություն, նույնպես կատարել է բազմաթիվ ստուգումներ և այն, կարծես, շարունակական բնույթ է կրում: Կենսաբանական դասակարգմամբ զբաղվում է [[սիստեմատիկա]] գիտությունը: |
Ժամանակակից կենսաբանական դասակարգումը սկիզբ է առել [[Կարլ Լիննեյ]]ի աշխատանքներից, ով տեսակները խմբավորել է ըստ նրանց ընդհանուր ֆիզիկական հատկանիշների: Դարվինյան [[ընդհանուր ծագման սկզբունք]]ի համաձայն՝ այս խմբավորումները շարունակաբար թարմացվել են: [[20-րդ դար]]ի վերջին [[կլադիստիկ մեթոդ]]ի ծնունդի հետ մեկտեղ, ֆիլոգենետիկական դասակարգումը, որի միջոցով օրգանիզմները խմբավորվում էին հիմնվելով բացառապես ենթադրելի էվոլյուցիոն կապվածության վրա, հաշվի չառնելով կառուցվածքային նմանությունները, դարձավ սովորական և գործածելի [[կենսաբանություն|կենսաբանության]] որոշ բնագավառներում: <ref>{{cite journal|last=[[Michel Laurin|Laurin, M.]]|title=The subjective nature of Linnaean categories and its impact in evolutionary biology and biodiversity studies|journal=Contributions to Zoology|year=2010|volume=79|issue=4|url=http://www.ctoz.nl/ctz/vol79/nr04/art01|accessdate=21 March 2012|ref=harv}}{{en}}</ref> [[Մոլեկուլային ֆիլոգենետիկա]]ն, որը [[ԴՆԹ]]-ի հաջորդականությունն օգտագործում է որպես տեղեկատվություն, նույնպես կատարել է բազմաթիվ ստուգումներ և այն, կարծես, շարունակական բնույթ է կրում: Կենսաբանական դասակարգմամբ զբաղվում է [[սիստեմատիկա]] գիտությունը: |
17:34, 10 հունվարի 2014-ի տարբերակ
Կենսաբանական դասակարգումը կամ կենսաբանական գիտական դասակարգումը տաքսոնոմիայի (կարգաբանության) մեթոդ է, որը հնարավորություն է տալիս օրգանիզմները խմբավորել և դասակարգել որոշակի խմբերի մեջ, որոնցից են օրինակ ցեղերը և տեսակները: Այս խմբերը հայտնի են տաքսա (լատին․՝ taxa) (եզակի թվով` տաքսոն) անվանումներով:
Ժամանակակից կենսաբանական դասակարգումը սկիզբ է առել Կարլ Լիննեյի աշխատանքներից, ով տեսակները խմբավորել է ըստ նրանց ընդհանուր ֆիզիկական հատկանիշների: Դարվինյան ընդհանուր ծագման սկզբունքի համաձայն՝ այս խմբավորումները շարունակաբար թարմացվել են: 20-րդ դարի վերջին կլադիստիկ մեթոդի ծնունդի հետ մեկտեղ, ֆիլոգենետիկական դասակարգումը, որի միջոցով օրգանիզմները խմբավորվում էին հիմնվելով բացառապես ենթադրելի էվոլյուցիոն կապվածության վրա, հաշվի չառնելով կառուցվածքային նմանությունները, դարձավ սովորական և գործածելի կենսաբանության որոշ բնագավառներում: [1] Մոլեկուլային ֆիլոգենետիկան, որը ԴՆԹ-ի հաջորդականությունն օգտագործում է որպես տեղեկատվություն, նույնպես կատարել է բազմաթիվ ստուգումներ և այն, կարծես, շարունակական բնույթ է կրում: Կենսաբանական դասակարգմամբ զբաղվում է սիստեմատիկա գիտությունը: Կենդանի օրգանիզմները դասակարգման մի քանի տարբերակներ կան։ Կարլ Վյոզեն 1990թ.-ին կենդանի օրգանիզմներին բաժանեց 3 վերնաթագավորությունների՝
- Արքեաներ (Archaea)
- Էուբակտերիաներ (Բակտերիաներ) (Eubacteria)
- Կորիզավորներ (Eukaryota) (Անհրաժեշտ է ավելացնել, որ կան նաև կյանքի ոչ բջջային ձևեր, ինչպիսիք են վիրուսները, որոնք որոշ դեպքերում դիտարկվում են իբրև առանձին կայսրություն)
Այս բաժանման հիմնական տարբերությունը նախորդներից այն էր, որ բակտերիաները բաժանվեցին 2 խմբի՝ էուբակտերիաներ և արքեաներ:
Դասակարգման այլընտրանքային տարբերակներից մեկի դեպքում կենդանի օրգանիզմները բաժանվում են 2 կայսրության՝ էուկարիոտներ (Eukaryota) և պրոկարիոտներ (Prokaryota)։ Վերջինիս մեջ են միավորվում բոլոր բակտերիաները։ Մեկ այլ դասակարգման ժամանակ առանձնացվում են 5 թագավորություն. պրոկարիոտներ, նախակենդանիներ կամ պրոտիստներ (Protista), սնկեր (Fungi), բույսեր (Plantae) և կենդանիներ (Animalia)։
2004թ.-ին Կավալյե Սմիթի կողմից առաջարկվել է հետևյալ դասակարգումը.
- Պրոկարիոտների կայսրություն
- Բակտերիաների թագավորություն
- Negibacteria ենթաթագավորություն
- Unibacteria ենթաթագավորություն
- Բակտերիաների թագավորություն
- Կորիզավորների կայսրություն
- Նախակենդանիների թագավորություն
- Կենդանիների թագավորություն
- Սնկերի թագավորություն
- Բույսերի թագավորություն
- Քրոմիստների թագավորություն
Էուկարիոտների մեջ են մտնում (այլ դասակարգման համաձայն).
- Կենդանիների թագավորություն (Kingdom Animalia)
- Բույսերի թագավորություն (Kingdom Plantae կամ Archaeplastida )
- Սնկերի թագավորություն (Kingdom Fungi)
- Նախակենդանիների թագավորություն (Kingdom Protista (Protoctista))
2007 թ.-ին Օսլոյի համալսարանի գիտնականների հետազոտությունների հիման վրա առաջարկվեց կորիզավորների ոչ աստիճանակարգային հետևյալ բաժանումը.
- բույսեր - բույսեր, կանաչ և կարմիր ջրիմուռներ
- Opisthokonts - արմատոտանիներ (ամեոբաներ), սնկեր և կենդանիներ
- Excavates - նախկինում նախակենդանիների բաժին, ներառում է ազատ ապրող և մակաբույծային ձևերը,
- SAR - Stramenophiles, Alveolates и Rhizaria
Դասակարգման համակարգի էվոլյուցիան
Հեկկել (1894) Երեք թագավորություն |
Ուիտեկեր (1969) 5 թագավորություն |
Վեզե (1977) 6 թագավորություն |
Վեզե (1990) 3 դոմեններ |
Կավալյե- Սմիթ (1998) 2 դոմեններ և 7 թագավորություններ | ||
---|---|---|---|---|---|---|
Կենդանիներ | Կենդանիներ | Կենդանիներ | Էուկարիոտներ | Էուկարիոտներ | Կենդանիներ | |
Բույսեր | Սնկեր | Սնկեր | Սնկեր | |||
Բույսեր | Բույսեր | Բույսեր | ||||
Նախակենդանիներ | Նախակենդանիներ | Քրոմիստներ | ||||
Պրոտիստներ | Նախակենդանիներ
| |||||
Մոներա | Արխեաներ | - | Արխեաներ | Պրոկարիոտներ | Արխեաներ | |
Էուբակտերիաներ | Էուբակտերիաներ | Էուբակտերիաներ |
Կենդանիների թագավորություն
Կենդանիների դասակարգման տարբեր մոտեցումներ կան։ Դրանցից մեկի համաձայն այն հետևյալ տեսքը ունի.
- Իսկական բազմաբջիջների կամ էումետազոյների ենթաթագավորություն (Eumetazoa)
- Աղեխորշավորներ (Coelenterata) կամ Ճառագայթային համաչափներ (Radiata) բաժին
- Կատարավորներ (Ctenophora) unranked
- հիդրաներ Cnidaria
- Երկկողմ համաչափների (Bilateria) բաժին
- Առաջնաբերանայիններ (Protostomia)
- Acoelomorpha տիպ
- Օրտոնեկտիդներ (Orthonectida)
- Դիցիեմիդներ (Dicyemida կամ Rhombozoa)
- Տափակ որդեր (Plathelmintes)
- Նեմերտիններ (Nemertina կամ Nemertini)
- Փորաթարթիչավոր որդեր կամ գաստրոտրիխներ (Gastrotricha)
- Գնատոստոմուլիդներ (Gnathostomulida)
- Micrognathozoa
- Անվակիրներ (Rotatoria կամ Rotifera)
- Գլանաճիճուներ կամ կարթաճիճուներ կամ ականտոցեֆալներ (Acanthocephala)
- Գլխակնճիթավորներ (Cephalorhyncha)
- Entoprocta
- Կլոր որդեր (Nematoda)
- Թելորդներ (Gordiacea կամ Nematomorpha)
- Ցիկլիոֆորներ (Cycliophora)
- Փափկամարմիններ, կակղամորթներ կամ մոլյուսկներ (Mollusca)
- Սիպունկուլիդներ (Sipunculida)
- Օղակավոր որդեր (Annelida)
- Էխիուրիդներ (Echiura)
- Tardigrada
- Օնիխոֆորներ (Onichophora)
- Հոդվածոտանիներ (Arthropoda), սարդակերպեր, խեցգետնակերպեր, միջատներ և այլն
- Ֆորոնիդներ (Phoronida)
- Bryozoa (Ectoprocta)
- Ուսոտանիներ (Brachiopoda)
- Երկրորդաբերանայիններ (Deuterostomia)
- Փշամորթներ (Echinodermata)
- Խոզանածնոտավորներ կամ շոշափուկածնոտավորներ (Chaetognatha)
- Կիսաքորդավորներ (Hemichordata)
- Քորդավորներ (Chordata)
- Առաջնաբերանայիններ (Protostomia)
- Աղեխորշավորներ (Coelenterata) կամ Ճառագայթային համաչափներ (Radiata) բաժին
- Պրոմետազոյների ենթաթագավորություն (Prometazoa)
- Սպունգանմաններ (Spongia կամ Porifera)
- Թերթավորներ (Placozoa կամ Mesenchymia)
Բույսերի թագավորություն
- Կանաչ ջրիմուռների ենթաթագավորություն (Green algae)
- Կանաչ ջրիմուռների բաժին (Chlorophyta)
- Charophyta բաժին
- Ցամաքային բույսերի կամ բարձրագույն բույսերի ենթաթագավորություն ((Land plants (embryophytes))
- Մամռանմաններ ((Non-vascular land plants (bryophytes)) unranked
- Լերդամամուռների բաժին (Marchantiophyta)
- Անտոցերոտային մամուռներ (Anthocerotophyta) բաժին
- Իսկական ջրիմուռներ (Bryophyta) բաժին
- Անոթավոր բույսեր ((Vascular plants (tracheophytes)) unranked
- Գետնամուշկեր կամ գետնամուշկանմանների (Lycopodiophyta) բաժին
- Պտերանմաներ (Pteridophyta) բաժին
- Ձիաձետեր կամ ձիաձետանմաններ (Equisetopsida) բաժին
- Սերմավոր բույսերի վերնաբաժին (Spermatophyta)
- Ծածկասերմեր կամ ծաղկավոր բույսեր (Magnoliophyta) բաժին
- Մերկասերմեր (Pinophyta) բաժին
- Գինգոնմաններ (Ginkgophyta) բաժին
- Գնետոնմաններ (Gnetophyta) բաժին
- Սագոյենինմաններ կամ ցիկադայիններ (Cycadophyta) բաժին
- Մամռանմաններ ((Non-vascular land plants (bryophytes)) unranked
Դասակարգման այլ տարբերակներ կան, որոնց համաձայն անոթավոր բույսերը դիտարկվում են, որպես ենթաթագավորություն, իսկ վերջին 4 բաժինները միավորվում են մերկասերմների վերնաբաժնի մեջ, այդ պարագայում մերկասերմների բաժինը կթարգմավի որպես փշատերև բույսեր։ Դասակարգման մեջ նշված չեն բրածո բույսերի խմբերը։
Սնկերի թագավորություն
Սնկերի թագավարությունը պաշտոնապես ճանաչվեց 1970-ական թվականներին, թեև Է. Ֆրիսը դեռևս 1831 թ.-ին էր առաջարկել սնկերը առանձնացնել առանձին թագավորության մեջ, իսկ Կարլ Լիննեյը ընդհակառակը սնկերը դիտարկում էր բույսերի թագավորության մեջ։
2007-2010թ.-ի դասակարգումների ընդհանրական պատկերը հետևյալն է.
- Սնկերի թագավորություն (Fungi kingdom)
- Միկրոսպորիդների (Microsporidia) բաժին
- Խիտրիդիոմիցետներ (Chytridiomycota) բաժին
- Բլաստոկլադիոմիցետներ (Blastocladiomycota) բաժին
- Գլոմերոմիցետներ (Glomeromycota) բաժին
- Նեոկալլիմաստիգոմիցետներ (Neocallimastigomycota) բաժին
- Զիգոմիցետներ Zygomycota բաժին
- Բարձրագույն սնկերի (Dikarya) ենթաթագավորություն
- Ասկոմիցետներ կամ պարկավոր սնկեր (Ascomycota) բաժին
- Բազիդիոմիցետներ (Basidiomycota) բաժին
- Entomophthoromycotina (unranked) ենթաբաժին
- Kickxellomycotina (unranked)
- Mucoromycotina (unranked)
- Zoopagomycotina (unranked)
Այս դասակարգման մեջ բաժին տերմինի փոխարեն կարելի է օգտագործել նաև տիպ տերմինը։
Ծանոթագրություններ
- ↑ Laurin, M. (2010). «The subjective nature of Linnaean categories and its impact in evolutionary biology and biodiversity studies». Contributions to Zoology. 79 (4). Վերցված է 21 March 2012-ին.
{{cite journal}}
: Invalid|ref=harv
(օգնություն)(անգլերեն)