«Հին հունարեն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 155. | Տող 155. | ||
Թաքնված երկբարբառներ են երեք զուգակցումներ՝ αι [āi], ηι [ēi], ωι [ōi], որոնք ատտիկյան բարբառում Ք. ա. II—I դարերում կորցրել են վերջավոր տարրը: Հետագայում Բյուզանդիայում 12-րդ դարից վերականգնվեց երկգրությունը, տառի ներքևում գրվում էր փոքր [[Յոտա (տառ)|յոտա]], որն ստացել է «ստորագիր յոտա» անվանումը, օրինակ՝ ᾄδω՝ «Ես երգում եմ»: Չնայած երկրորդ բաղադրիչը չէր արտաբերվում՝ նախկին երկբարբառը որոշ ձևաբանական կարգերի ցուցիչ էր (օրինակ՝ եզակի տրական հոլովը թեմատիկ (ο/ε) հոլովների ժամանակ), որտեղ ստորագիր յոտան հանդես էր գալիս ձևային տարբերակման գործառույթով, ինչպես՝ նշված եզակի տրական ձևում և թեմատիկ խոնարհման ուղղական/հայցական երկակի թվում, սեռական և տրական հոլովներում ատտիկյան խոնարհման ժամանակ: Թաքնված երկբարբառի՝ բառասկզբում հայտնվելու և մեծատառով գրվելու անհրաժեշտության դեպքում յոտան չի գրվում ստորագիր, այլ գրվում է կողքին և կոչվում է համապատախանաբար «առդիր (կցված) յոտա»: Առաջին բաղադրիչում երկար ձայնավոր և երկրորդում υ ունեցող երկբարբառներից ատտիկյան բարբառում պահպանվել է ηυ երկբարբառը, որը հանդես է գալիս միայն որոշակի բայաձևերում: Երկբարբառ ωυ գոյություն է ունեցել այլ հոնիական բարբառներում, բայց ոչ ատտիկյանում: |
Թաքնված երկբարբառներ են երեք զուգակցումներ՝ αι [āi], ηι [ēi], ωι [ōi], որոնք ատտիկյան բարբառում Ք. ա. II—I դարերում կորցրել են վերջավոր տարրը: Հետագայում Բյուզանդիայում 12-րդ դարից վերականգնվեց երկգրությունը, տառի ներքևում գրվում էր փոքր [[Յոտա (տառ)|յոտա]], որն ստացել է «ստորագիր յոտա» անվանումը, օրինակ՝ ᾄδω՝ «Ես երգում եմ»: Չնայած երկրորդ բաղադրիչը չէր արտաբերվում՝ նախկին երկբարբառը որոշ ձևաբանական կարգերի ցուցիչ էր (օրինակ՝ եզակի տրական հոլովը թեմատիկ (ο/ε) հոլովների ժամանակ), որտեղ ստորագիր յոտան հանդես էր գալիս ձևային տարբերակման գործառույթով, ինչպես՝ նշված եզակի տրական ձևում և թեմատիկ խոնարհման ուղղական/հայցական երկակի թվում, սեռական և տրական հոլովներում ատտիկյան խոնարհման ժամանակ: Թաքնված երկբարբառի՝ բառասկզբում հայտնվելու և մեծատառով գրվելու անհրաժեշտության դեպքում յոտան չի գրվում ստորագիր, այլ գրվում է կողքին և կոչվում է համապատախանաբար «առդիր (կցված) յոտա»: Առաջին բաղադրիչում երկար ձայնավոր և երկրորդում υ ունեցող երկբարբառներից ատտիկյան բարբառում պահպանվել է ηυ երկբարբառը, որը հանդես է գալիս միայն որոշակի բայաձևերում: Երկբարբառ ωυ գոյություն է ունեցել այլ հոնիական բարբառներում, բայց ոչ ատտիկյանում: |
||
==== Շեշտ ==== |
|||
Հին հունարենում բառային շեշտը երաժշտական էր, որը բնութագրվում է շեշտվող ձայնավորի հնչողության փոփոխությամբ: Կարճ (մեկ [[ամանակ]] ունեցող) շեշտվող ձայնավորը կարող էր ունենալ միայն բարձրացող հնչողություն, որը նշվում է ուժգին, սուր շեշտի նշանով՝ ´, երկու ամանակային (երկար) ձայնավորները կամ երկբարբառները կարող էին ունենալ ինչպես սուր շեշտ (երկրորդ ամանակում բարձրացող), այնպես էլ բարձրացող-իջնող շեշտ (˜ կամ ῀ նշանով)՝ բեկվող հնչողությամբ՝ ծագելով առաջին ամանակում և վարընթաց երկրորդ ամանակում: Շեշտը բառափոխման ժամանակ (բառի տարբեր ձևերում) շարժական է: |
|||
Ատտիկյան բարբառում շեշտը որոշվում էր եռավանկի օրենքով (τρεῖς` երեք, συλλαβή — վանկ), որն ազատ էր բառի վերջին երեք վանկերի սահմանում: Բոլոր բառերը բաժանվում էին պարտադիր շեշտ ունեցողների, նախադիր շեշտվող և շեշտազուրկ վերջահար բառերի: Պարտադիր շեշտ ունեցող բառերը բաժանվում էին հինգ խմբի, որից երեքը սուր շեշտ ունեցող, երբ շեշտը կարող է լինել վերջին վանկերից որևէ մեկում՝ |
|||
* օքսիտոն - երբ ուժգին շեշտ ունի բառի վերջին վանկը |
|||
* պարօքսիտոն - շեշտվում է վերջից երկրորդ վանկը |
|||
* պրոպարօքսիտոն - երբ շեշտվում է վերջից երրորդ վանկը (հնարավոր է միայն այն դեպքում, երբ վերջին վանկը կարճ է) |
|||
և երկու տիպ բարձրացող-իջնող շեշտով՝ բառի վերջին երկու վանկերում՝ |
|||
* պերիսպոմեն - երբ բառի վերջին վանկը բարձրացող-իջնող շեշտով է |
|||
* պրոպերիսպոմեն - երբ բարձրացող-իջնող շեշտ ունի նախավերջին վանկը: |
|||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
16:53, 8 հունվարի 2014-ի տարբերակ
Հին հունարեն | |
---|---|
Տեսակ | լեզու և պատմական լեզու |
Ենթադաս | Հելլենական լեզուներ[1] |
Երկրներ | Արևելյան Միջերկրածով |
Պաշտոնական կարգավիճակ | Հռոմեական կայսրություն, Բյուզանդիա |
Ռեյտինգ | IV-րդ դարից մեռյալ |
Գրերի համակարգ | Հունական այբուբեն |
IETF | grc |
ԳՕՍՏ 7.75–97 | — |
ISO 639-1 | — |
ISO 639-2 | — |
ISO 639-3 | — |
Ancient Greek language Վիքիպահեստում |
Հին հունարեն (հունարեն՝ αρχαία ελληνική γλώσσα), հնդեվրոպական լեզվախմբի լեզու, հունարենի նախնին, որը տարածված է եղել հունական մարդաշխարհում մ.թ.ա. 2 հազարամյակից մինչև մ. թ. V-րդ դար։
Առանձնացնում են լեզվի զարգացման տարբեր ժամանակահատվածներ՝ նախահունարեն (XX-XVII-րդ դարեր մ.թ.ա.), միկեներեն (XVI-XII-րդ դարեր մ.թ.ա.), պոստմիկեներեն (XI-IX-րդ դարեր մ.թ.ա.), հնամենի (VIII-VI-րդ դարեր մ.թ.ա.), դասական (V-IV-րդ դարեր մ.թ.ա.), հելենիստական (III-րդ դար մ.թ.ա. - IV-րդ դար մ.թ.ա.)։ Լեզվի զարգացման ամեն աստիճանին եղել են զգալիորեն տարբերվող բարբառներ։
Հին հունարենը Պտղոմեոսի, Հոմերոսի և այլ դասական հույն գրողների լեզուն էր եղել։ Միջնադարում դարձել է Բյուզանդիայի գրական լեզուն, դասականի կարգավիճակ է ստացել Արևելյան Եվրոպայում Վերածննդի ժամանակ և ազդել է նոր հունարենի - կաֆարևուսայի զարգացմանը։
Լեզվաբանական բնութագիր
Հնչյունաբանություն
Բաղաձայնական համակարգ
Շրթնային | Առաջնալեզվային | Ետնալեզվային | ||
---|---|---|---|---|
Շչական հպական | Ձայնեղ | β [b] | δ [d] | γ [g] |
Խուլ | π [p] | τ [t] | κ [k] | |
Շնչեղ | φ [pʰ] | θ [tʰ] | χ [kʰ] | |
Ձայնորդ | Ռնգային | μ [m] | ν [n] | |
Նայական | λ [l] ρ [r] [rʰ] | |||
Հպաշփական | ψ [ps] | ζ [ds] [sd] | ξ [ks] | |
Շփական | Նեղվածքային | ϝ [w] | σ [s] |
Հին հունարենի բաղաձայնները (σύμφωνον — բաղաձայն) 17-ն են։ Դասական շրջանում [φ], [θ], [χ] հնչյունները արտասանվել են որպես շնչեղ [pʰ], [tʰ], [kʰ], որը ապացուցվում է հին հունարենի հետ լատինական համապատասխանություններից։ Հպական բաղաձայնները մինչգրային շրջանում ընկել են բառի վերջից, որի արդյունքում բառը մշտապես վերջանում է կամ ձայնավոր, կամ ν, ρ, ς բաղաձայն հնչյուններով։ ζ [ds], ξ [ks], ψ [ps] հնչյունները բառի վերջում կարող են հանդես գալ և՛ որպես առանձին հնչույթ, և՛ բառի երկու հատվածներում ձայնավորի հետ համադրմամբ։ Դիգամմա Ϝ-ով նշվող հնչյունը երկար ժամանակ պահպանվել է դորիական և էոլիական բարբառներում՝ ի տարբերություն ատտիկական բարբառի, որից անհետացել է դեռևս մինչդասական շրջանում։
Ձայնավորներ
Հին հունարենն աչքի է ընկնում հարուստ ձայնավորական համակարգով (φωνῆεν — ձայնավոր), որը բաժանված էր միաբարբառների և երկբարբառների, ընդ որում երկու ձայանավորային ձևերն էլ ունեին կարճ և երկար տարբերակներ։ Միաբարբառային ձայանավորական համակարգը ներառում է 10 հնչույթ՝ 5-ական երկար և կարճ ձևերով, որոնցից ε և ο հնչյունները միշտ կարճ են, η և ω հնչյունները՝ երկար, իսկ α, ι, υ ձայնավորները կարող են լինել և՛ երկար, և՛ կարճ։
Կարճ | α [ă] | ο [ŏ] | ε [ĕ] | ι [ ĭ ] | υ [ ǚ ] |
---|---|---|---|---|---|
Երկար | ᾱ [ā] | ω [ō] | η [ē] | ῑ [ ī ] | ῡ [ ǖ ] |
Հնչյունի երկարությունն ունեցել է իմաստազատիչ նշանակություն, հարաբերությունը եղել է մոտ 1։2։ Սկզբանե գրավոր տեքստերում հնչյունի տարբերակման համար են համապատասխանաբար հանդես եկել ε և η, ο և ω տառային ձևերը։ Մնացած դեպքերում հարմարության համար հունական տառերի վրա դրվում է երկարության՝ ˉ և կարճության՝ ˘ լատինական նշանները։
Առաջնային շարք | Ետին շարք | ||
---|---|---|---|
Ոչ շրթնայնացված | Շրթնայնացված | ||
Փակ ձայնավոր | ι ι: | y y: | |
Փակ-միջին ձայնավոր | e e: | ο ο: | |
Բաց-միջին ձայնավոր | ε: | ɔ: | |
Բաց ձայնավոր | α α: |
Երկբարբառներ
Հին հունարենի առանձնահատկություններից է համահնդեվրոպական երկբարբառների մեծամասնության պահպանումը լեզվում (δίφθογγοι — «երկձայնավոր»)՝ առաջին հերթին որպես ձայնավորների զուգակցում ձայնորդների (կիսաձայնների) հետ։ Որպես երկրորդ բաղադրիչ կարող են հանդես գալ ι և υ ձայնավորները։ Տարբերում են հստակ (սեփական) և անորոշ (ոչ հստակ, ոչ սեփական, թաքնված) երկբարբառներ։
Հստակ երկբարբառներ | αι [ai] | ει [ei] | οι [oi] | υι [üi] | αυ [aü] | ευ [eü] [ẹ] | ου [oü] [ọ] |
---|---|---|---|---|---|---|---|
Ոչ հստակ երկբարբառներ | ᾱι [āi] | ηι [ēi] | ωι [ōi] | (ηυ [ēü]) | (ωυ [ōü]) |
Հստակ երկբարբառները երկար են, հնչել են որպես երկու ձայնավոր (բայց մի վանկում), αι և οι կարող են լինել բառի վերջում և՛ երկար, և ՛ կարճ, երկրորդ եպքում երկրորդ բաղադրիչը թուլանում է և կարող է հնչել որպես [j]: Երկգիր ει և ου ոչ միշտ են նշանակել երկբարբառ [ei] և [oü]: Երբեմն դրանք դրվել են նշանակելու [ẹ] և [ọ] երկար կրծքային հնչյունները՝ այսպես կոչված «կեղծ երկբարբառները»: Ընդհանրապես ου երկբարբառը Ք. ա. 5-րդ դարի վերջին սկսեց փոխվել [u] մենաբարբառի, բայց ավանդաբար շարունակվեց ου երկգիր գրությունը: Ինչ վերաբերում է տարբեր վանկերում երկու ձայնավորներին, այսինքն՝ երբ 2 ձայնավոր գտնվում են իրար կողք, բայց չեն կազմում երկբարբառ, ι կամ υ երկրորդ բաղադրիչի վրա դրվում է ումլաուտ, օրինակ՝ αϋ:
Թաքնված երկբարբառներ են երեք զուգակցումներ՝ αι [āi], ηι [ēi], ωι [ōi], որոնք ատտիկյան բարբառում Ք. ա. II—I դարերում կորցրել են վերջավոր տարրը: Հետագայում Բյուզանդիայում 12-րդ դարից վերականգնվեց երկգրությունը, տառի ներքևում գրվում էր փոքր յոտա, որն ստացել է «ստորագիր յոտա» անվանումը, օրինակ՝ ᾄδω՝ «Ես երգում եմ»: Չնայած երկրորդ բաղադրիչը չէր արտաբերվում՝ նախկին երկբարբառը որոշ ձևաբանական կարգերի ցուցիչ էր (օրինակ՝ եզակի տրական հոլովը թեմատիկ (ο/ε) հոլովների ժամանակ), որտեղ ստորագիր յոտան հանդես էր գալիս ձևային տարբերակման գործառույթով, ինչպես՝ նշված եզակի տրական ձևում և թեմատիկ խոնարհման ուղղական/հայցական երկակի թվում, սեռական և տրական հոլովներում ատտիկյան խոնարհման ժամանակ: Թաքնված երկբարբառի՝ բառասկզբում հայտնվելու և մեծատառով գրվելու անհրաժեշտության դեպքում յոտան չի գրվում ստորագիր, այլ գրվում է կողքին և կոչվում է համապատախանաբար «առդիր (կցված) յոտա»: Առաջին բաղադրիչում երկար ձայնավոր և երկրորդում υ ունեցող երկբարբառներից ատտիկյան բարբառում պահպանվել է ηυ երկբարբառը, որը հանդես է գալիս միայն որոշակի բայաձևերում: Երկբարբառ ωυ գոյություն է ունեցել այլ հոնիական բարբառներում, բայց ոչ ատտիկյանում:
Շեշտ
Հին հունարենում բառային շեշտը երաժշտական էր, որը բնութագրվում է շեշտվող ձայնավորի հնչողության փոփոխությամբ: Կարճ (մեկ ամանակ ունեցող) շեշտվող ձայնավորը կարող էր ունենալ միայն բարձրացող հնչողություն, որը նշվում է ուժգին, սուր շեշտի նշանով՝ ´, երկու ամանակային (երկար) ձայնավորները կամ երկբարբառները կարող էին ունենալ ինչպես սուր շեշտ (երկրորդ ամանակում բարձրացող), այնպես էլ բարձրացող-իջնող շեշտ (˜ կամ ῀ նշանով)՝ բեկվող հնչողությամբ՝ ծագելով առաջին ամանակում և վարընթաց երկրորդ ամանակում: Շեշտը բառափոխման ժամանակ (բառի տարբեր ձևերում) շարժական է:
Ատտիկյան բարբառում շեշտը որոշվում էր եռավանկի օրենքով (τρεῖς` երեք, συλλαβή — վանկ), որն ազատ էր բառի վերջին երեք վանկերի սահմանում: Բոլոր բառերը բաժանվում էին պարտադիր շեշտ ունեցողների, նախադիր շեշտվող և շեշտազուրկ վերջահար բառերի: Պարտադիր շեշտ ունեցող բառերը բաժանվում էին հինգ խմբի, որից երեքը սուր շեշտ ունեցող, երբ շեշտը կարող է լինել վերջին վանկերից որևէ մեկում՝
- օքսիտոն - երբ ուժգին շեշտ ունի բառի վերջին վանկը
- պարօքսիտոն - շեշտվում է վերջից երկրորդ վանկը
- պրոպարօքսիտոն - երբ շեշտվում է վերջից երրորդ վանկը (հնարավոր է միայն այն դեպքում, երբ վերջին վանկը կարճ է)
և երկու տիպ բարձրացող-իջնող շեշտով՝ բառի վերջին երկու վանկերում՝
- պերիսպոմեն - երբ բառի վերջին վանկը բարձրացող-իջնող շեշտով է
- պրոպերիսպոմեն - երբ բարձրացող-իջնող շեշտ ունի նախավերջին վանկը:
Աղբյուրներ
Բառարաններ
- ↑ Archaeology and Language: The Puzzle of Indo-European Origins — Pimlico, 1998. — P. 62. — ISBN 0-7126-6612-5