«Պրիամոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 22. Տող 22.


[[Կատեգորիա:Հին հունական դիցաբանություն]]
[[Կատեգորիա:Հին հունական դիցաբանություն]]
[[Կատեգորիա:Տրոյական պատերազմ]]

19:13, 6 հունվարի 2014-ի տարբերակ

Նեոպտողեմոսն սպանում է Պրիամոսին, դրվագ ատիկական սափորից, մոտ 520-510մ.թ.ա.
Պրիամոսը Աքիլեսից խնդրում է Հեկտորի մարմինը: Ալեքսանդր Իվանովի նկարը:

Պրիամոս (հին հունարեն` Πρίαμος), Տրոյայի պատերազմի ժամանակ եղել է Տրոյայի թագավորը եւ Լաոմեդոնի կրտսեր որդին:

Կյանքը

Իր տարբեր օրինական եւ անօրինական կանանցից Պրիամոսն ունեցել է հիսուն որդի եւ բազմաթիվ դուտրեր: Նրա առաջին կինը եղել է Արիսբեն, ումից ծնվել է նրա առաջին որդին` Էսակոսը, ով մահացավ Տրոյայի պատերազմից առաջ։
Հետո նա բաժանվեց և ամուսնացավ Փռյուգիայի թագավոր Դիմասի դուստր Հեկաբեի հետ։ Հեկեբեից ծնված ավագ որդին էր Հեկտորը, ով համարվում էր Տրոյայի գահի ժառանգորդը։ Մի այլ որդին՝ Պարիսը (նաև հայտնի է որպես Ալեքսանդր) դարձավ Տրոյայի պատերազմի պատճառ։ Պրիամոսի և Հեկեբեի մյուս զավակներն էին մարգարեությամբ օժտված Հելենոսը և Կասանդրան, ավագ դուստր Իլիոնեն, Կրեվսան՝ Էնեասի կինը, Լաոդիկեն՝ Հելիկաոնի կինը, Պոլիքսենան, ով սպանվեց Աքիլեսի գերեզմանի վրա և ամենակրտսեր որդին՝ Պոլիդորոսը։

Պրիամոսը եղել է Լաոմեդոնտեսի կենդանի թողնված միակ որդին, երբ Հերակլեսը նրանից վրեժ լուծելու համար գրավել էր Տրոյան։ Հերակլեսից նա փրկվում է՝ նվիրելով իր քույր Հեսիոնեի գործած ոսկե ծածկոցը։ Դրանից հետո նա իր սկզբնական Պոդարկես անունը փոխելով, դառնում է Պրիամոս։

Տրոյայի պատերազմում ունեցած դերը

Պատերազմի ժամանակ Պրիամոսը շատ ծեր էր և չէր մասնակցում մարտերին։ Կռվի դաշտում երևացել է միայն մի անգամ՝ հույների հետ Պարիսի և Մենելաոսի մենամարտի պայմանները համաձայնեցնելու համար։
Հեկտորի մահից հետո Հերմեսի օգնությամբ գաղտնի մտնում է Աքիլեսի վրանը և խնդրելով ստանում է իր որդու այլանդակված մարմինը։
Պրիամոսի մահվան մասին Հոմերոսը ոչինչ չի նշել։ Ավանդույթի համաձայն, Պրիամոսին Զեւսի զոհասեղանի մոտ սպանել է Նեոպտողեմոսը, այն բանից հետո, երբ Տրոյան գրավել էին աքեացիները։

Անունը

Ժամանակակից գիտնականները համարում են, որ Պրիամոսի անունը ծագում է փոքրասիական լուվիերեն լեզվից և նշանակում է՝ «բացառիկ համարձակ»։[1][2]

Ծանոթագրություններ

  1. Starke, Frank. "Troia im Kontext des historisch-politischen und sprachlichen Umfeldes Kleinasiens im 2. Jahrtausend". // Studia Troica 7, 1997, 458 with fn. 114, referring to F. Starke, Untersuchungen zur Stammbildung des keilschrift-luwischen Nomens, 1990, 455, fn. 1645 (PN Priya-muwa- "der hervorragenden/vortrefflichen Mut hat".
  2. Haas, Die hethitische Literatur: Texte, Stilistik, Motive, 2006. p.5.