«Խոսրով Ա Սասանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: — → - oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 31. Տող 31.
}}
}}


'''Խոսրով Ա''' ('''Անուշիրվան''', [[պարսկերեն]]` انوشيروان - ''անմահ հոգի ունեցող''; [[501]]–[[579]]), [[Կավադ Ա]]-ի սիրելի որդին ու ժառանգը, [[Սասանյան Իրան]]ի 20-րդ շահնշահը, պարսից արքա 531 թ.-ից, Սասանյանների դինաստիայից։ Համարվում է ամենահայտնի [[Սասանյան]] կառավարիչը։
'''Խոսրով Ա''' ('''Անուշիրվան''', [[պարսկերեն]]՝ انوشيروان - ''անմահ հոգի ունեցող''; [[501]]–[[579]]), [[Կավադ Ա]]-ի սիրելի որդին ու ժառանգը, [[Սասանյան Իրան]]ի 20-րդ շահնշահը, պարսից արքա 531 թ.-ից, Սասանյանների դինաստիայից։ Համարվում է ամենահայտնի [[Սասանյան]] կառավարիչը։


Հաջորդել է հորը՝ [[Կավադ I]]-ին։ Տոհմային ավագանու ազդեցությունը թուլացնելու և կենտրոնական իշխանությունն ամրապնդելու նպատակով իրականացրել է բարեփոխումներ. կարգավորել է հարկային, ֆինանսական համակարգը, կատարել մարդահամար, վերացրել տեղական իշխանությունների ազդեցության տակ գտնվող աշխարհազորը, ստեղծել կանոնավոր և մշտական բանակ։ Հաջողությամբ պատերազմել է Բյուզանդիայի դեմ։ [[540]] թ.-ին գրավել է [[Անտիոք]]ը։ Կովկասի ցեղերի հարձակումները կասեցնելու նպատակով [[Դարբանդ]]ում կառուցել է մի շարք ամրություններ։ [[570]] թ.-ին պարսկական բանակը գրավել է Եմենը, վերահսկողություն սահմանել ծովային ճանապարհների վրա։
Հաջորդել է հորը՝ [[Կավադ I]]-ին։ Տոհմային ավագանու ազդեցությունը թուլացնելու և կենտրոնական իշխանությունն ամրապնդելու նպատակով իրականացրել է բարեփոխումներ. կարգավորել է հարկային, ֆինանսական համակարգը, կատարել մարդահամար, վերացրել տեղական իշխանությունների ազդեցության տակ գտնվող աշխարհազորը, ստեղծել կանոնավոր և մշտական բանակ։ Հաջողությամբ պատերազմել է Բյուզանդիայի դեմ։ [[540]] թ.-ին գրավել է [[Անտիոք]]ը։ Կովկասի ցեղերի հարձակումները կասեցնելու նպատակով [[Դարբանդ]]ում կառուցել է մի շարք ամրություններ։ [[570]] թ.-ին պարսկական բանակը գրավել է Եմենը, վերահսկողություն սահմանել ծովային ճանապարհների վրա։

10:29, 6 հունվարի 2014-ի տարբերակ

Խոսրով Ա
Սասանյան Իրանի շահնշահ
Շապուհ Բ
Խոսրովը որսի ժամանակ
Իշխանություն531 - 579 թթ. (48 տարի)
Պարսկերենانوشيروان
ՏիտղոսներԱնուշիրվան
Ծնվել է՝501
ԾննդավայրԱրդեսթան, Սասանյան Պարսկաստան
Մահացել է՝579
Վախճանի վայրՏիզբոն
Երկիր Սասանյան Պարսկաստան
ԱզգությունՊարսիկ
ՀարստությունՍասանյաններ
ՆախորդԿավադ Ա
ՈրդիՈրմիզդ Դ
ՀաջորդողՈրմիզդ Դ
ՏոհմՍասանյաններ
գերիշխան և զորավար
ՀայրԿավադ Ա
ՄայրNewandukht?
ԵրեխաներՀորմիզդ IV և Anosazad?
ՀավատքԶրադաշտականություն

Խոսրով Ա (Անուշիրվան, պարսկերեն՝ انوشيروان - անմահ հոգի ունեցող; 501–579), Կավադ Ա-ի սիրելի որդին ու ժառանգը, Սասանյան Իրանի 20-րդ շահնշահը, պարսից արքա 531 թ.-ից, Սասանյանների դինաստիայից։ Համարվում է ամենահայտնի Սասանյան կառավարիչը։

Հաջորդել է հորը՝ Կավադ I-ին։ Տոհմային ավագանու ազդեցությունը թուլացնելու և կենտրոնական իշխանությունն ամրապնդելու նպատակով իրականացրել է բարեփոխումներ. կարգավորել է հարկային, ֆինանսական համակարգը, կատարել մարդահամար, վերացրել տեղական իշխանությունների ազդեցության տակ գտնվող աշխարհազորը, ստեղծել կանոնավոր և մշտական բանակ։ Հաջողությամբ պատերազմել է Բյուզանդիայի դեմ։ 540 թ.-ին գրավել է Անտիոքը։ Կովկասի ցեղերի հարձակումները կասեցնելու նպատակով Դարբանդում կառուցել է մի շարք ամրություններ։ 570 թ.-ին պարսկական բանակը գրավել է Եմենը, վերահսկողություն սահմանել ծովային ճանապարհների վրա։

Նրա օրոք ծավալվեցին լայնածավալ շինարարական աշխատանքներ. կառուցվեցին նոր քաղաքներ, վերանորոգվեցին հները, ստեղծվեցին նոր կամուրջներ, ճանապարհներ։ Խորսորվ Ա-ի օրոք արվեստն ու գիտությունը ծաղկում էին Սասանյան Իրանում և երկիրը հասավ իր հզորության գագաթնակետին։ Զարգացել են մշակույթը, արվեստը, քաղաքաշինությունը։ Ստեղծվել են գրական և պատմական բազմաթիվ երկեր, գրի է առնվել ժող. էպոսը, հունարենից և սանսկրիտից թարգմանվել են գրական և գիտական հուշարձաններ։

Խոսրովի անունը Իրանում դարձավ այնքան հայտնի, ինչքան որ Հուլիոս Կեսարի անունը Հին Հռոմում[1]։

Խոսրով I Անուշիրվանի օրոք Հայաստանում բռնկել է ապստամբություն (571 - 572), որը ղեկավարել է Վարդան Մամիկոնյանը։ Խոսրով I Անուշիրվանի՝ Հայաստան ուղարկված բանակները պարտություն են կրել ապստամբներից։ Բյուզանդիայի միջամտությունը սկզբնավորել է ավելի քան 20-ամյա պատերազմ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։

Ծանոթագրություններ

  1. Ֆրայ, Ռիչարդ. Պարսկաստանի ժառանգությունը. The World Publishing Company, 1963, էջ. 215 (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։