«Կատարյալ թիվ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 21. Տող 21.
\end{align}
\end{align}
</math>
</math>
==Կենտ կատարյալ թվեր==
Մինչեւ հիմա կենտ կատարյալ թվեր չեն հայտնաբերվել, սակայն, չի ապացուցվել նաեւ, թե նրանք չկան: Ապացուցված է, որ կենտ կատարյալ թիվը, եթե այն կա, ունի [[75 (թիվ)|75]]-ից ոչ պակաս պարզ բաժանարար:<br />
Կենտ կատարյալ թվեր որոնելով կա զբաղվող հատուկ նախագիծ` [http://oddperfect.org OddPerfect.org]:

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

19:38, 5 հունվարի 2014-ի տարբերակ

Կատարյալ թիվ, այն բնական թիվն է, որը հավասար է իրենից բացի, իր բոլոր բաժանարարների գումարին։

Պատմությունը

Նշված հատկություն ունեցող թվերով հետաքրքրվել են դեռևս հին հույները, ովքեր նկատել էին, որ այդպիսի թվեր շատ քիչ կան բնական թվերի մեջ և նրանց տվել են «կատարյալ» անունը[1] (հին հունարեն՝ τέλειος αριθμός). Կատարյալ թվերն ուսումնասիրելով, հույն փիլիսոփա Էվկլիդեսը եկավ այն եզրակացության, որ, եթե որևէ k բնական թվի դեպքում 2k-1 թիվը պարզ է, ապա n=2k-1(2k-1) թիվը կատարյալ է։

2k−1 տեսքի պարզ թվերն ստացել են Մերսենի թվեր անունը` թվերի տեսությունն ու կատարյալ թվերն ուսումնասիրած տասնյոթերորդ դարի վանական Մարեն Մերսենի պատվին:

Օրինակներ

Հին հույներին հայտնի են եղել 6, 28, 496 և 8128 կատարյալ թվերը և նրանց թվացել է, թե այլ կատարյալ թիվ չկա։[1] Հույն մաթեմատիկոս Նիկոմաքոսը նշել է 8128 կատարյալ թիվը դեռևս մ.թ.ա. 100թ.[2] 1456-ից 1461թթ. ժամանակահատվածում գրված ձեռագրում մի անհայտ մաթեմատիկոս արել է ամենավաղ հղումը հինգերորդ կատարյալ 33 550 336 թվի մասին, որն այդ ժամանակ հայտնաբերված է եղել։[3][4] 1588թ. իտալացի մաթեմատիկոս Պյետրո Կատալդին հայտնաբերել է վեցերորդ (8 589 869 056)[5] և յոթերորդ (137 438 691 328) կատարյալ թվերը։[6]

Հատկությունները

Յուրաքանչյուր կատարյալ թիվ հավասար է առաջին 2(p−1)/2 կենտ թվերի խորանարդների գումարին`

Կենտ կատարյալ թվեր

Մինչեւ հիմա կենտ կատարյալ թվեր չեն հայտնաբերվել, սակայն, չի ապացուցվել նաեւ, թե նրանք չկան: Ապացուցված է, որ կենտ կատարյալ թիվը, եթե այն կա, ունի 75-ից ոչ պակաս պարզ բաժանարար:
Կենտ կատարյալ թվեր որոնելով կա զբաղվող հատուկ նախագիծ` OddPerfect.org:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Գ.Ա.Ղարագեբակյան, Թվերի տեսության դասընթաց, Էդիթ պրինտ, Երեւան, 2008թ.
  2. Dickson, L. E. (1919). History of the Theory of Numbers. Washington: Carnegie Institution of Washington. էջեր iii.
  3. Munich, Bayerische Staatsbibliothek, Clm 14908
  4. Smith, DE (1958). The History of Mathematics. New York: Dover. էջ 21. ISBN 0-486-20430-8.
  5. Peterson, I (2002). Mathematical Treks: From Surreal Numbers to Magic Circles. Washington: Mathematical Association of America. էջ 132. ISBN 88-8358-537-2.
  6. Pickover, C (2001). Wonders of Numbers: Adventures in Mathematics, Mind, and Meaning. Oxford: Oxford University Press. էջ 360. ISBN 0-19-515799-0.