«Անահիտ Ցիցիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Հղումներ: clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 3. Տող 3.


</gallery>
</gallery>
'''Անահիտ Ցիցիկյանը'''(1926-1999) միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհին։ Լինելով վիրտուոզ մենակատար, որը համերգներով հանդես է եկել աշխարհի շուրջ 100 քաղաքներում, միաժամանակ նա մոտ 40 տարի հանդիսացել է Հայաստանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, լրագրող, 300-ից ավելի հոդվածների, ռադիո և հեռուստահաղորդումների հեղինակ։ Դրա հետ մեկ տեղ նա ամբողջ կյանքը զբաղվել է գիտական գործունեությամբ, առաջինը վերականգնել և ներկայացրել հայկական կատարողական արվեստի համակարգված պատմությունը։ Իր կյանքի վերջին 20 տարին Անահիտ Ցիցիկյանը նվիրել է հայկական երաժշտության հնագույն պատմության ֆունդամենտալ հետազոտություններին, ըստ էության հիմնելով հայկական երաժշտագիտության մի նոր ուղղություն` երաժշտական հնագիտություն։
'''Անահիտ Ցիցիկյանը'''(1926-1999) միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհին։ Լինելով վիրտուոզ մենակատար, որը համերգներով հանդես է եկել աշխարհի շուրջ 100 քաղաքներում, միաժամանակ նա մոտ 40 տարի հանդիսացել է Հայաստանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, լրագրող, 300-ից ավելի հոդվածների, ռադիո և հեռուստահաղորդումների հեղինակ։ Դրա հետ մեկ տեղ նա ամբողջ կյանքը զբաղվել է գիտական գործունեությամբ, առաջինը վերականգնել և ներկայացրել հայկական կատարողական արվեստի համակարգված պատմությունը։ Իր կյանքի վերջին 20 տարին Անահիտ Ցիցիկյանը նվիրել է հայկական երաժշտության հնագույն պատմության ֆունդամենտալ հետազոտություններին, ըստ էության հիմնելով հայկական երաժշտագիտության մի նոր ուղղություն՝ երաժշտական հնագիտություն։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==


Անահիտ Ցիցիկյանը ծնվել է 1926 թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանի [[Լենինգրադ]] (այժմ Սանկտ-Պետերբուրգ) քաղաքում ծառայողի ընտանիքում։ Ջութակ սկսել է նվագել 6 տարեկանից։ Անահիտի ուսուցիչներն էին տաղանդավոր երաժիշտներ [[Գրիգորի Գինզբուրգ]]ը, իսկ ավելի ուշ` պրոֆ. Լև Ցեյտլինը։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի սկզբին տեղափոխվել է Հայաստան։ Չնայած Անահիտը ստիպված եղավ լքել Լենինգրադը 15 տարեկանում, այդ քաղաքը իր դրոշմը թողեց նրա ողջ կերպարի ձևավորման վրա և որպես մարդ, և որպես երաժիշտ` կատարողի նուրբ ճաշակն ու անկեղծությունը, խնամքով, հոգատար մոտեցումը դեպի պատմական ժառանգությունը, մեղմ, հարգալից վերաբերմունքը ընկերների, կոլեգաների, ուսանողների հետ։
Անահիտ Ցիցիկյանը ծնվել է 1926 թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանի [[Լենինգրադ]] (այժմ Սանկտ-Պետերբուրգ) քաղաքում ծառայողի ընտանիքում։ Ջութակ սկսել է նվագել 6 տարեկանից։ Անահիտի ուսուցիչներն էին տաղանդավոր երաժիշտներ [[Գրիգորի Գինզբուրգ]]ը, իսկ ավելի ուշ՝ պրոֆ. Լև Ցեյտլինը։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի սկզբին տեղափոխվել է Հայաստան։ Չնայած Անահիտը ստիպված եղավ լքել Լենինգրադը 15 տարեկանում, այդ քաղաքը իր դրոշմը թողեց նրա ողջ կերպարի ձևավորման վրա և որպես մարդ, և որպես երաժիշտ՝ կատարողի նուրբ ճաշակն ու անկեղծությունը, խնամքով, հոգատար մոտեցումը դեպի պատմական ժառանգությունը, մեղմ, հարգալից վերաբերմունքը ընկերների, կոլեգաների, ուսանողների հետ։


1946-1950 թթ. ուսանել է Երևանի պետական կոնսերվատորիյում (պրոֆ. Կարպ Դոմբաևի դաս.), արժանացել Ստալինյան կրթաթոշակի։ 1954-ին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկ. Կոնստանտին Մոստրաս)։
1946-1950 թթ. ուսանել է Երևանի պետական կոնսերվատորիյում (պրոֆ. Կարպ Դոմբաևի դաս.), արժանացել Ստալինյան կրթաթոշակի։ 1954-ին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկ. Կոնստանտին Մոստրաս)։

11:51, 5 հունվարի 2014-ի տարբերակ

Անահիտ Ցիցիկյանը(1926-1999) միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհին։ Լինելով վիրտուոզ մենակատար, որը համերգներով հանդես է եկել աշխարհի շուրջ 100 քաղաքներում, միաժամանակ նա մոտ 40 տարի հանդիսացել է Հայաստանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, լրագրող, 300-ից ավելի հոդվածների, ռադիո և հեռուստահաղորդումների հեղինակ։ Դրա հետ մեկ տեղ նա ամբողջ կյանքը զբաղվել է գիտական գործունեությամբ, առաջինը վերականգնել և ներկայացրել հայկական կատարողական արվեստի համակարգված պատմությունը։ Իր կյանքի վերջին 20 տարին Անահիտ Ցիցիկյանը նվիրել է հայկական երաժշտության հնագույն պատմության ֆունդամենտալ հետազոտություններին, ըստ էության հիմնելով հայկական երաժշտագիտության մի նոր ուղղություն՝ երաժշտական հնագիտություն։

Կենսագրություն

Անահիտ Ցիցիկյանը ծնվել է 1926 թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանի Լենինգրադ (այժմ Սանկտ-Պետերբուրգ) քաղաքում ծառայողի ընտանիքում։ Ջութակ սկսել է նվագել 6 տարեկանից։ Անահիտի ուսուցիչներն էին տաղանդավոր երաժիշտներ Գրիգորի Գինզբուրգը, իսկ ավելի ուշ՝ պրոֆ. Լև Ցեյտլինը։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին տեղափոխվել է Հայաստան։ Չնայած Անահիտը ստիպված եղավ լքել Լենինգրադը 15 տարեկանում, այդ քաղաքը իր դրոշմը թողեց նրա ողջ կերպարի ձևավորման վրա և որպես մարդ, և որպես երաժիշտ՝ կատարողի նուրբ ճաշակն ու անկեղծությունը, խնամքով, հոգատար մոտեցումը դեպի պատմական ժառանգությունը, մեղմ, հարգալից վերաբերմունքը ընկերների, կոլեգաների, ուսանողների հետ։

1946-1950 թթ. ուսանել է Երևանի պետական կոնսերվատորիյում (պրոֆ. Կարպ Դոմբաևի դաս.), արժանացել Ստալինյան կրթաթոշակի։ 1954-ին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկ. Կոնստանտին Մոստրաս)։ Համերգային գործունեությունը սկսել է դեռևս դպրոցական տարիներից, ունեցել մենահամերգներ, նվագել սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 1961-ից Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի մենակատար է։ Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ-ի շատ քաղաքներում, աշխարհի 27 երկրներում։ “Մելոդիա” Համամիութենական ձայնագրման ֆիրմայում թողարկել է 4 սկավառակ։ Ջութակահարուհու նվագացանկում առանձին տեղ էին զբաղեցնում ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությսւնները։ Հաճախ նա հանդիսանում էր այդ ստեղծագործությունների համահեղինակը, խմբագիրն ու առաջին կատարողը։

1950 թ.-ից ի վեր դասավանդել է Երևանի Պետական կոնսերվատորիայում, հիմնել և դասավանդել 3 նոր առարկա.

  1. Աղեղնային արվեստի պատմությունը,
  2. Հայկական կատարողական արվեստի պատմությունը
  3. Մանկավարժական պրակտիկա։

Սկսած ուսանողական տարիներից ակտիվորեն զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ մի քանի ասպարեզներում. աղեղնային կատարողական արվեստի, գործիքագիտության և երաժշտական հնագիտության, որի հիմնադիրն է հանդիսացել Հայաստանում։ Բազմիցս մասնակցել է միջազգանին երաժշտագիտական գիտաժողովների։ Անահիտ Ցիցիկյանը տիրապետում էր 5 լեզվի, դասախոսություններ կարդում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ուներ մի շարք հրապարակումներ Հայաստանում և արտերկրում։

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Անահիտ Ցիցիկյանը ունեցել է 1000-ից ավելի համերգներ, իրականացրել է 60 ֆոնդային ձայնագրություններ, հեղինակ է շուրջ 300 հոդվածների, զեկուցումների, ռադիո և հեռուստահաղորդումների։ Նա անդամ էր հանդիսանում մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների, որոնց թվում. Հայաստանի կոմպոզիտորների միությանը, ԽՍՀՄ երաժշտական ֆոնդը, Հայաստանի թատերական գործիչների ընկերությունը, Հայաստանի Ժուրնալիստների միությունը, ԽՍՀՄ կանանց կոմիտեն, Արտասահմանի հետ կապերի հայկական կոմիտեն, ԽՍՀՄ ԳԱ “Համաշխարհային մշակույթի պատմության” խորհուրդը, “Երաժշտական հնագիտություն” միջազգային գիտական ասոցիացիան (“World Archaeology”) և այլն…

Հայկական ԽՍՀ Վաստակավոր արտիստուհի (1967),
Արվեստագիտության թեկնածու(1970)
Պրոֆեսոր (1982)։
Մահացել է մայիսի 2, 1999 թ., Երևանում։

Հղումներ