«Լուի Արև արքա»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 32 բայտ ,  6 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: ` → ՝ (32) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: ` → ՝ (32) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Louis XIV of France.jpg|մինի]]
 
'''Լյուդովիկոս XIV''' (Լյուդովիկոս XIV Մեծ, ֆրանսերեն`ֆրանսերեն՝ Louis XIV Le Roi Soleil, [[1638]]թ. [[սեպտեմբերի 5]], Սեն-Ժերմեն-լը-Լե - [[1715]]թ. [[սեպտեմբերի 1]] , [[Վերսալ]]), [[Ֆրանսիա]]յի և [[Նավարա]]յի թագավոր 1643թ. մայիսի 14-ից, հայտնի է նաև որպես «Արև-Արքա», պատկանում է Բուրբոնների հարստությանը։ Վերապրելով [[Ֆրոնդա]]ն` կառավարման տարիներին իր ձեռքերում է կենտրոնացրել բացարձակ իշխանությունը։ Իր իշխանության ուժեղացումը զուգակցել է առանցքային պետական պաշտոններում տաղանդավոր գործիչների հաջող նշանակումներով։ Լյուդովիկոսի կառավարման տարիները աչքի են ընկել Ֆրանսիայի միասնության, ռազմական հզորության, քաղաքական կշռի և մտավոր ու մշակութային զարգացման նշանակալից վերելքով։ Դրա հետ մեկտեղ, նրա կողմից վարվող պատերազմները և դրանց համար պահանջվող գումարների հայթայթման նպատակով բարձր հարկերը հյուծել են երկիրը, իսկ բողոքականության ազատ դավանելու իրավունք շնորհող 1598թ.[[Նանտ]]ի հրովարտակի չեղյալ հայտարարումը (1685թ) հանգեցրեց Ֆրանսիայից [[հուգենոտներ]]ի զանգվածային արտագաղթի։
 
== Լյուդովիկոս XIV-ի ներքին քաղաքականությունը ==
 
[[Ֆրանսիա]]յում բացարձակ միապետությունը զարգանում էր երկու ուղղությամբ։ Առաջինը, երբ թագավորում էր թույլ կամ մանկահասակ արքան, սակայն իրականում երկիրը կառավարում էր առաջին մինիստրը` [[Ռիշելիե]]ն, [[Մազարինի]]ն, [[Օլիվարես]]ը։ Երկրորդը, երբ թագավոր հենց ինքն էր վարում առաջին նախարարի պաշտոնը`պաշտոնը՝ [[Լուի 14]]-րդ։
1659թվականին ավարտվեց պատերազմը [[Իսպանիա]]յի դեմ [[Պիրենեյան հաշտությամբ]]։ Երբ 1661 թվականին մահացավ [[Մազարինի]]ն, ով իր կառվարման ընթացքում դարձել էր [[Ֆրանսիա]]յի ամենահարուստ մարդկանցից մեկը, 22 ամյա [[Լուի 14]]րդը հայտարարեց, որ ինքը լինելու է իր և՛ արտաքին գործերի, և' ներքին գործերի քաղաքական պատասխանատուն`պատասխանատուն՝ հենվելով պետական քարտուղարների և ֆինանսների գլխավոր վերահսկիչի վրա։
 
Իր կառավարման հենց սկզբնական շրջանից [[Լուի]] 14-րդը պայքար տարավ խորհրդարանի դեմ`դեմ՝ վախենալով, որ կստեղծվի նոր ֆրոնդա։ Նա ամեն ինչ արեց պառլամենտին ֆինանսական և քաղաքական իշխանությունից հեռացնելու համար։ 1668 թվականին նա անձամբ եկավ [[Փարիզ]]յան պառլամենտ և պահանջելով արձանագրությունների գիրքը պատռեց այն էջերը, որոնք վերաբերում էին [[ֆրոնդա]]յի գործին։ Նա ցանկանում էր վերջնականապես ջնջել ֆրոնդայի մասին բոլոր հիշողությունները և նույնիսկ դուրս եկավ [[Փարիզ]]ից և կառուցեց շքեղազարդ [[Վերսալ]]ը, որը [[Ֆրանսիա]]յի վրա նստեց շուրջ 500մլն լուիդոր և բազմաթիվ մարդկային կյանքեր։ Դա արվեց նաև ազնվականությանը մշտական հսկողության տակ պահելու և նրանց ապստամբություններից խուսափելու նպատակով։ Այդ առումով [[Փարիզ]]ը չափազանց մեծ էր և ազնվականությանը հսկելը բավականին դժվար գործ էր դառնում։
 
Պրովինցյալ ազնվականության նկատմամբ նա երկակի քաղաքականություն էր վարում`վարում՝ մերթ թողնելով, որ ուժեղացնեին իրենց հսկողությունը գյուղացիության նկատմամբ`նկատմամբ՝ նույնիսկ կրճատելով պետական վճարումները և մերթ պայքարում էին ֆեոդալական իշխանության և սեպարատիզմի դեմ։
[[Լուի 14]]-րդը մեծ ուշադրություն էր դարձնում արդարադատության գործերին։ Նա 1661 թվականի նոյեմբերի էդիկտով ընդունեց որոշում արդարադատության պալատի մասին։ Թագավորը դադարեցրեց մինչև այդ ֆինանսիստների տրված իրավունքը, որով նրանք չէին ենարկվում իրավական հետապնդումների։ Նոր տրիբունալը, որի բոլր անդամները նշանակվում էին միապետի կողմից, պետք է քններ բոլոր հափշտակությունները, որոնք իրականացվել էին 1634 թվականի մարտից սկսված։ Մահացած ֆինանսիստների փոխարեն պետք է պատասխան տային նրա հետնորդները։
 
Արդարադատության պալատում, որը իր աշխատանքները սկսեց 1661 թվականի դեկտեմբերի 3-ին [[Սեգե]]ի գլխավորությամբ աշխատում էին 27 դատավորներ։ [[Կոլբեր]]ի ծրագրով, ով ֆինանսների գլխավօր կոնտրոլյորն էր քննարկվում էր [[Սեգե]]ի հարցը և նույնիսկ նրան ասվում է, որ առաջին նիստից հետո կարող է այլևս չհայտվել։ Դա նշանակում էր, որ նախագահությունը հանձնվում է [[Լամունոն]]ին, ով երկրորդն էր կանցլերից հետո արդարադատության հիերրխիայում։
 
[[Լամունոն]]ի առաջարկությամբ մի քանի հոգի ներկայացվեցին պալատի աշխատանքներին մասնակցելու համար`համար՝ ինրպես օրինակ [[Օլիվյե դը Օրմեսոն]]ը, ով ինտենդանտ էր, երիտասարդ տարիքում եղե էր պառլամենտում խորհրդական, ինչի արդյունքում էլ դարձավ [[Ֆուկե]]ի գործի գլխավոր դերակատարը։ Բնականաբար [[Կոլբեր]]ը ձգտում էր պալատում ընդգրկել իր շրջապատին։ Պալատի պրովինցյալ անդամների ընտրությունը կատարվում էր խիստ գաղտնիության պայմաններում։ Նրանք հիմնականում իրենց տեղական պառլամենտներում խորհրդականներ էին և հնարավոր էր, որ ընտրվում էին նրանք, ովքեր անձնապես հետաքրքրված չէին ֆինանսական գործընթացներով։
 
Պաշտոնապես հայտարարվեց, որ նոր արդարադատության պալատը ի տարբերություն իր նախորդներից լինելու է անողոք։ հատուկ պարգևներ սահմանվեցին րանց համար, ովքեր կձերբակալեին թաքնվածներին։
[[Լուի 14]]-րդի օրոք ինչպես [[Հենրիխ 4]]-րդի և [[Ռիշելիե]]յի ժամանակ Արգելվեց [[Ֆրանսիա]]յից ոսկի դուրս հանելը այն պատճառով, քանի որ այն հարստացնում էր իր թշնամական երկրները և իրենք գնորդներն էլ չէին կարողանում [[Ֆրանսիա]]յից ոսկի գնել, որովհետև դրանց վրա դրվեցին բավականին մեց հարկեր։
 
Փողի մշտական պահանջը ձևավորեց [[Կոլբեր]]ի ֆինանսական քաղաքականությունը`քաղաքականությունը՝ մտցնելով կարճաժամկետ մերկանտելիզմի քաղաքականություն։ Մերկանտելիզմ իքաղաքականության հիմնական նպատակը կայանում էր նրանում, որ ստեղծում էին ուեղ պետություն և ազատում երկիրը միջազգային ֆինանսական կախվածությունից։
 
[[Մունե]]ի կարծիքով մերկանտելիզմի քաղաքականությունը իրենից ներկայացնում էր տնտեսական բարեփոխումների էտապներ, որոնց նպատակն էր կայունացնոլ տնտեսկան կյանքը երկրում`երկրում՝ իրեն բնորոշ ուղով այն տանելու համար։ Նրա նպատակը ոչ այնքան երկրի կենսամակարդակի բարձրացումն էր, որքան պետության ամրապնդումը։
 
Նրանսիան ինֆլացիայից և շրջանառության պակասից ազատլու համար զարկ տրվեց մանուֆակտուրաների արտադրությանը։ Հոլանդացի [[Վան Ռոբեր]]ի մանուֆակտուրան [[Ֆրանսիա]]յի հյուսիս-արևմուտքում գտնվող [[Աբվվիլե]] քաղաքում մեծ եկամուտներ էր բերում ապահովելով նաև մեծ թվով աշխատատեղեր։ Այստեղ աշխատում էին շուրջ 600 մարդ։ [[Լիոնու]]մ արտադրվող մետաքսի թելը ապահովում էր ինչպես մեծ թվով աշխատատեղեր, այլ նաև ապահովում էր [[Ֆրանսիա]]յի մետաքսի պահանջարկի կեսը։ Այս բոլորը մեծապես նպաստեցին [[Կոլբեր]]ի իրականացրաց քաղաքականությանը։
[[Կոլբեր]]ը զարկ տվեց նաև առևտրին։ Նրա շնորհիվ վերականգնվեցին [[Լևանտ]]ի հետ առևտրական հարաբերությունները, որոնք փլուզվել էին։ Այստեղ սկսվեցին կայուն առևտրական նավատորմներ մեկնել, որի իրավունքը տրվեց [[Մարսել]]ի առևտրականներին։ 1684 թվականին [[Կոլբեր]]ի մահից հետո [[Լևանտ]]ի առևտրական ընկերությունը փլուզվեց, սակայն դրան փոխարինեցին այլ ընկերություններ, սակայն նրանք ևս հավերժ չէին։ 1694 թվականի առևտրական ընկերության փլուզումից հետո այլևս ոչ մի առևտրական ընկերություն չստեղծվեց։ [[Կոլբեր]]ին այստեղ մեծամասամբ հետաքրքրում էր [[Լևանտ]]ի մահուդը, որը ներկրելու նրա ծրագրերը իրականացան միայն նրա մահից անց, երբ որևէ բան [[Կոլբեր]]ի համար այլևս դա չէր նշանակում։ Միայն 1700-1705թ թվականին [[Լևանտ]]ից [[Մարսել]] է առաքվել 10 300 թոփ մահուդ, ապա 1708-1715թ թվականին 21 800 թոփ, որը 1763-1773թ թվականին հասավ 85 300 թոփի։ [[Կոլբեր]]ի նպատակը [[Լևանտ]]ի հետ առևտրի ամրապնդման հարցում [[Մարսել]]ի հզորացումն էր։ Նրա նպատակն էր [[Մարսել]]ը դարձնել [[Լևանտ]]ից ըկող ապրանքների կենտրոն, որը կհակակշռեր զարգացող [[Լիվոռնոյ]]ին։ 1685 թվականին [[Լևանտ]]ի առևտրում արգելվեց [[Ֆրանսիա]] տարվող բեռները կայանել այլ կայաններում, բացի [[Մարսել]]ից և [[Ռուսնա]]յից։ Դրանով [[Ֆրանսիա]]ն [[Լևանտ]]ի հետ կատարվող առևտրում դարձավ մոնոպոլ միջերգրածովյան ավազանում։ Այդ իրավունքները ձգտեցին կրճատել 1700 թվականին Միջերգրածովյան առևտրի խորհրդում, սակայն ոչ մի հաջողության հասնել չկարողացան։
 
Հյուսիսային առևտրի բնագավառում [[Ֆրանսիա]]ն ուներ հավակնություններ, որը հիմնականում ուղղված էր Հյուսիսգերմանական քաղաքների`քաղաքների՝ [[Համբուրգ]]ի և [[Բրեմեն]]ի, ինչպես նաև [[Մերձբալթյան]] և [[Սկանդինավյան երկրներ]]ի ու [[Ռուսաստան]]ի հետ1։ [[Կոլբերը հենց սկզբից էր ուշադրություն դարձնում դրա վրա։ Խոսքը գնում էր կարևորագույն շուկաների մասին, որոնցովկատարվում էր այնպիսի ապրանքների առևտուր, որոնք հույժ անհրաժեշտ էին [[Ֆրանսիա]]յի համար, Դրանցից էր նորվեգական նավի փայտը, շվեդական ածուխն ու մեղրը, ռուսական կանեփաթելը, որոնք ՙստրատեգիական ապրանքներ՚ էին [[Ֆրանսիա]]յի համար։ Սակայն [[Կոլբեր]]ի այդ ձեռնարկը լիովին ձախողվըց և 1671 թվականին [[Բալթիկ ծով]] անցան միայն 18 նավեր 247-ից, որը կազմում էր ընդամընը 7%-ի, միայն 1700 թվականին հասվ 13%-ի, իսկ հետագայում տատանվում էր 1%-6%-ի շրջանում։ Դրանով [[Կոլբեր]]ի հյուսիսային առևտրի ծրագիրը լիովին ձախողվեց։
 
Սակայն այս ամենի հետ կար երկրի աշխատավոր բնակչության հանդեպ ճնշում։ Դա էր հետևանքը, որ ձգտելով պակասեցնել հարկերը, նոր հարկեր էին ստեղծում, որով ժողովրդին ճնշում էին ինչքան որ հնարավոր էր։ Ժողովուրդը սովահար էր լինում և այս քաղաքականությանը պատասխանում անընդհատ կրկնվո. ապստամբություններով։
 
1650-ական թվականների վերջերից հարևան Իսպանական [[Ֆլանդրիայի վրայից հանվեցին հարկերը, սակայն 1659 թվականից, երբ կնքվեց [[Պիրենեյան հաշտություն]]ը ։ Այդ ժամանակ դրվեց մշտական հարկ։ Սակայն 1662 թվականին [[Բուլոններ]]ի գյուղացիությունը հավաքեց 6000 մարդ և ապստամբություն բարձրցրեց։ Կառավարությունը զորքեր ուղարկեց ապստամբությունը ճնշելու համար, որի ընթացքում գյուղացիությունը կռվեց բարկության գերագույն աստիճանով`աստիճանով՝ տալով շուրջ 600 զոհ և 3000 գերի։ Նախորըին [[Փարիզ]]ից ուղարկվել էր պատրաստի դատական վճիռ, որով անցնում էին շուրջ 1200 մարդ, որից մի մասըը դատապարտվում էր մահապատժի, իսկ 400 մարդ դատապարտվեց ցմահ ազատազրկման։
1664 թվականին ապստամբություն բարձրացրեց հարավային նահանգ Լանդ]]ը, որտեղ մտցվըլ էր աղի հարկ։ Փոքր ապստամբությունը շուտով վերածվեց գյուղացիական ապստամբության, որը հայտնի է ՙՕդիժոյի ապստամբություն՚ անունով։ Ապստամբությունը իր անունը ստացել է ապստամբության ղեկավար [[Բեռնառ Օդիժո]]յի անունից։ Այս ապստամբությունը իր մեջ ընդգրկեց [[Բեռն]]ը և [[Գասկոն]]ը։ Կառավարությանը այս ապստամբությանը հաջողվեց ճնշել միայն ահելի ուժի գնով։ [[Օդիժո]]յի գլխի համար սահմանվել էր 1200 լուիդոր, ապա նույնքան էքյու։ Գերի ընկածներին միանգամից ենթարկում էին մահապատժի`մահապատժի՝ կախաղան բարձրացնելով։ միայն 1665 թվականին [[Օդիժո]]ն հեռացավ իր զորքերից [[Իսպանիա]] և գործողությունները անկում ապրեցին։ [[Օդիժո]]ն հետագա 10 տարիների ընթացքում ապրում էր [[Գասկոն]]ում։ 1675 թվականին կառավարությունը նրան համաներում շննորհոց ` տալով գնդի հրամանատարություն։ Այսպես գլխատվեց վտանգավոր ապստամբությունը։
Նոյն 1664 թվականին տեղի ունեցավ ապստամբություն [[Լանդեր]]ում` [[Բերրի]]ի շրջանում`շրջանում՝ գինու վրա դրված հարկի համար։ Ապստամբությունը մարվեց միայն մահապատիժների իարականացնելուց հետո2։
 
1668 թվականին ապստամբություն պայթըեց [[Ռուսիլիոն]]ում, համրյա նույն ժամանակ ապստամբություն սկսվեց նաև [[Վիվեր]]ում, որը հայտնի դարձավ ՙՌուռա ապստամբություն՚ անունով`անունով՝ ապստամբության ղեկավար [[Անտուան Ռուռա]]յի անունից։ Ապստամբությունը սկսվել էր շշուկներից այն մասին, որ ամեն մի նոր զգեստի, հացի, նոր ծնված երեխայի համար պետք է հարկ մուծեին։ Ապստամբությունը արագորեն վերաճեց, Ռուռա]]յի բանակը արագորեն հասավ 10000 հոգու և իշխանությունները չէին կարողանում մոբիլիզացնել իրենց ուժերը ապստամբության դեմ։ Ապստամբության ճնշումից հետո կախաղան բարձրացվեց ավելի քան 100 մարդ։
 
1675 թվականին միանգամից ապստամբություն է սկսվում [[Բորդո]]յում և [[Բրետան]]ում։ Բորդոյի ապստամբությունը մի որոշ ժամանակ նույնիսկ պսակվում է ժողովրդի հաղթանակով։ Պառլամենտը թագավորի անունից կասեցրեց բոլոր նոր հարկորը։ [[Փարիզ]]ից ստիպված եղավ սա հաստատել։ Սակայն հենց իշխանությունները հավաքվեցին և իմի բերեցին իրենց ուժերը, սկսվեցին մահապատիժները։ [[Բրետան]]ում սկսըցին խուսափըլ դրոշմակնիքներից և ծխախոտի հարից։ Ընդունելով պահանջները կառավարությունը այնուամենայնիվ սկսեց հարկեր հավաքել ինչն էլ բերեց ապստամբության։ Սա դարձավ ամենահայտնի ու ամենամեծ գյուղացիական ապստամբություններից 17-րդ դարի, որն ողղված էր ֆեոդալների դեմ։ Նրանք դրեցին մեծ պահանյներ։ Մեծ քաղաքներ [[Նանտ]]ը, [[Ռենտ]]ը և այլ քաղաքներ ևս անմասն չմնացին դրանից։ [[Բրետան]]ի ապստամբությունը ճնշվեց իշխանությունների կողմից մեծ դաժանությամբ։
1675 թվականին սկսած ապստամբությունները աստիճանաբար դադարում են, ազնվականությունը հաղթանակում է և հնարավորություն է ստեղծվում զբաղվել ներքին խնդիրներով։
 
[[Կոլբեր]]ը հսկայական աշխատանք տարավ պետական ծառայողների աշխատավարձների և պաշտոնին հասնելու համար նախատեսված վճարների կրճատանը`կրճատանը՝ մասնավորապես դատական ապարատի, պառլամենտի և այլ հաստատությունների խորհրդականների։ Այդպիսի առաջնային գործերից մեկն էր հանդիսանում նաև [[Լուի 14-րդի կողմից Հուգենոտների իրավունքների վերացումը, որը տրվել էր 1598 թվականի [[Նանտի էդիկտով և հաստատվել էր 1629 թվականին [[Ռիշելիե]]ի կողմից։ արդեն 1665 թվականից սկսվել էր նրանց իրավունքների ոտնահարումը։ [[Հուգենոտներ]]ին դրդում էին անցնել կաթոլիկության։ 1667 թվականին բացվում է ՙդիմումների արկղը՚ և յուրաքանչյուր ոք, ով անցնում էր կաթոլիկության վճարում էին լրացուցիչ գումար։ Ազնվակններին վճարում էին 3000 լուիդոր, իսկ սովորական քաղաքացիներին`քաղաքացիներին՝ 6 լուիդոր3։ 1685 թվականին հրպարակվեց ՙԷդիկտ [[Նանտի էդիկտ]]ը կասեցնելու մասին՚, որից հետո բանտերը լցվեցին 1000-ավոր հուգենոտներով։ 1660-ական թվականներին 400000 մարդ դուրս եկավ արտասահման`արտասահման՝ մասնավորապես [[Անգլիա]], [[Հոլանդիա]], [[Ժնև]], [[Պրուսիա]]։
 
1681 թվականից երեխաներին թույլ էր տրվում ընդունել կաթոլիկություն 7 տարեկանից և սկսում էին նրանց ուժով խլել ծողներից։ [[Հուգենոտներ]]ին արգելվում էր մասնակցել պետության կառավարմանը, զբաղվել ֆինանսական գործունեությամբ, լինել իրավաբաններ, բժիծկներ, ուսուցիչներ, վարպետներ։ նույնիսկ արգելվում էր նրանց թաղել։ Թաղում էին միայն գիշերը և գաղտնի։
 
Այս ժամանակ ստեղծվել էր հասարակական կարծիք, որ [[Ֆրանսիա]]յում գործում են աշխարհի լավագույն օրենսդրական համակարգերը, սակայն չարիքը նրանում էր, որ դրանք չէին իրականացվում։ Անհրաժեշտ էր ոչ միայն ստեղծել կատարյալ օրենքներ, այլ հետևել նախորդների իրականացմանը։
Լուի 14]]-րդի ժամանակ սկսվեց նաև մեծ ուշադրություն դարձվել Ֆրանսիա]]յի արտաքին քաղաքականությանը։ 1659 թվականին կնքելով [[Պիրենեյան հաշտություն]]ը [[Իսպանիա]]յի հետ`հետ՝ բացարձակ միապետության կարևորագույն խնդիրներից դարձավ վերակառուցել բանակը և նավատորմը։ Մինչև 1661թ-ը [[Ֆրանսիա]]ն համարյա թե չուներ իր սեփական նավերը և 1661 թվականին գնեցին [[Հոլանդիա]]յից 32 ֆրեգատներ`ֆրեգատներ՝ զինելով դրանք հրանոթներվ, որոնք ձուլվել էին հոլանդական հրանոթի գործարանի ձուլարաններում։ Սակայն արդեն 1677 թվականին [[Կոլբեր]]ի ջանքերով ստեղծվեց նավաշինարարական գործարան [[Ֆրանսիայ]]ում և [[Ֆրանսիա]]ն կարողացավ ծով իջեցնել իր սեփական արտադրության նավատորմը, որը բաղկացած էր ավելի քան 300 նավերից։ Ի միջայլոց XVIII դարին [[Ֆրանսիա]]ն նորից զրկվեց նավատորմից ֆինանսների պատճառով։ 1705 թվականին բոլոր նավերը տրվեցին կառավարման առանձին անհատների համար, որից Ֆրանսիա]]ն ստանում էր օգուտների միայն 5 տոկոսը։
Ավելի հաջող ընթացավ բանակի կազմավորումը։ Մտցվեց մի տեսակի զենք ամբողջ բանակում, ստեղծվեցին հրետանային ստորաբաժանումներ, հիմնվեցին գրեանադերական զորամասեր, որոնք բարձրահասակ զինվորներ էին ըստ հասակի ընտրված զորամասի, ձեռնարկվեցին պաշտպանական միջոցառումներ։ Բանակի թվի մեծացմանը նպաստեց նաև երկրում տարածված սովը, որը պետությն համար թև մեծ ողբերգություն էր, սակայն բանակը համալրվեց, քանի որ սովյալնեը սովից փրկվելու համար մեկնում էին կամովի բանակ ծառայելու, որը հնարավորություն էր տալիս սնունդ գտնելու։ Բանակի հրամանատարությունը ևս համալրվեց և ազնվականներին հնարավորություն տրվեց հիմնել առանձին գնդեր։ Գնդապետների և կապիտանների կոչում վաճառելը շարունակում էր մնալ պետության կայուն եկամուտներից մեկը։
 
 
== Լյուդովիկոս XIV-ի արտաքին քաղաքականությունը ==
Մյուս կողմից XVII դարի երկրորդ կեսից սկսած [[Ֆրանսիա]]յի բացարձակ միապետությունը դառնում էր ավելի ու ավելի ագրեսիվ։ Դեռ 1659 թվականին Պիրենեյան հաշտության մեջ [[Մազարինի]]ն մտցրել էր մի կետ, որով իսպանական արքայադուստր [[Մարիա Թերեզա]]ն պետք է ամուսնանար երիտասարդ [[Լուի XIV-]]ի հետ։ Դրանով Մազարինին ապահովում էր ֆրանսիական գահի հավակնությունները իսպանական գահի նկատմամբ։ Այդ պատճառով իսպանական իշխանությունները պահանջեցին, որ Մարիա Թերեզան հրաժարվի որևէ հավակնությունից իսպանական գահի հանդեպ։ Դրանով իսպանական դիվանագիտությունը թույլ տվեց սխալ և իրեն գցեց ծուղակի մեջ`մեջ՝ խոստանալով որպես օժիտ Մարիա Թերեզային տալ 500000 ոսկե էքյու, որը [[Իսպանիան]] չուներ։ Իսպանիայի պատվիրակությունը գտնում էր, որ կարելի է խոստանալ և դրանով եզրափակել։ Եթե փոխհատուցում չտրվեր Մարիա Թերեզայի, ապա Մազարինին խոստացավ պատասխանել Ֆրանսիայի զինվորական ուժով։ 1665 թվականին մահացավ [[Իսպանիա]]յի թագվոր [[Ֆիլիպ IV]]-ը։ [[Ֆրանսիա]]ն պահանջեց չվճարված փողի դիմաց Ֆրանսիային տալ [[Իսպանիա]]յի Հարավային [[Նիդեռլանդներ]]ը։ Մերժումի դեպքում [[Ֆրանսիա]]ն [[Իսպանիա]]յին հայտարարում էր պատերազմ, որը պետք է կրեր դեվոլյուցիոն անունը դեվոլյուցիոն օրենքի անունից, որը [[Մարիա Թերեզա]]յին ճանաչում էր ֆրանսիական հարստության կրող։ Իսպանաիան այդ պատերազմին պատրաստ չէր։ Ֆրանսիական զորքերը արագորեն օկուպացրեցին [[Ֆլանդրիա]]ն և [[Ֆրեշ-Կոնտե]]ն։ Սակայն [[Լուի XIV]]-ի հաղթանակը հետաձգեց [[Եվրոպա]]ն։ Ոչ վաղանցյալի դաշակից [[Անգլիա]]ն, [[Հոլանդիա]]ն, և [[Շվեդիա]]ն կազմեցին հակաֆրանսիական կոալիցիա և [[Ֆրանսիա]]ն ստիպված եղավ հաստատել խաղաղություն և ետ վերադարձնել Իսպանիայն այնքան հեշտությամբ գրավված [[Ֆրեշ-Կոնտե]]ն։1668 թվականի մայիսի 2-ին կնքվեց [[Ախենյան հաշտություն]]ը, որով [[Ֆրանսիա]]ն պահպանեց միայն [[Ֆլանդրիա]]յի մի մասը`մասը՝ այդ թվում և [[Լիլ]]ը։
Դրանից հետո մի քանի տարի պահանջվեց դիվանագիտական նախապատրաստություն տեսնելու համար։ [[Անգլիա]]յի թագավոր [[Կառլ II]]-ը գնվեց մեծաթիվ գումարներով, Շվեդական իշխանությունները նույնպես եկան [[Ֆրանսիա]]յի կողմը։
[[Ֆրանսիա]]յի ռազմական նախարար [[Ուվուա]]ն գնեց մեծ թվով զենք [[Հոլանդիա]]յից և 1672 թվականի ամռանը սկսեց պատերազմ հենց [[Հոլանդիա]]յի դեմ։ Ֆրանսիական բանակը արագորեն տիրացավ [[Ուտրեխտ]]ին, [[Օվերլեյս]]ին, [[Հելդերն]]ին և մոտեցավ [[Ամստերդամ]]ին։
1681 թվականի աշնանը [[Ֆրանսիա]]յին միացվեց [[Ստրասբուրգ]]ը, որը բռնակցվեց ֆրանսիական 20000-անոց զորքի կողմից։ Հենց այդ ժամանակ [[Լուի XIV]]-ը պահանջեց [[Ֆրանսիա]]յին տալ [[Ալոստ]] քաղաքը, որը պատկանում էր [[Նիդեռլանդներ]]ին` պատճառաբանելով, որ այն մոռացել էին մտցնել հաշտության պայմանների մեջ։
1684 թվականին [[Սրբազան Հռոմեական Կայսրության]] կայսրը և [[Իսպանիա]]յի թագավորը Ռեգենսբուրգյան համաձայնագրով ճանաչեցին [[Ֆրանսիա]]յի բոլոր նվաճումները։ Սակայն [[Ֆրանսիա]]յի դեմ կազմավորվեց [[Աբսբուրգյան լիգա]]ն, որի մեջ մտնում էին Կայսրությունը, [[Հոլանդիա]]ն, [[Շվեդիա]]ն, [[Իսպանիա]]ն և այլ պետություններ, որոնց սպառնում էր ֆրանսիական վտանգը։ 1688 թվականին նրանց միացավ նաև [[Անգլիա]]ն` Կապված այն բանի հետ, որ Հոլանդացի [[Վիլհելմ III]] Օրանացին դարձավ անգլիական թագավոր։ Այդ ժամանակ [[Ֆրանսիա]]ն նորից մտավ [[Պֆալց]], ինչպես նաև փորձեց անգլիական գահը վերադարձնել որդուն [[Կառլ 2-րդ]] Յակովին։ Անգլիա-հոլանդական միացյալ բանակը ջախջախեց ֆրանսիական նավատորմը ու թեև ֆրանսիական ցամաքային զորքերը հաղթեցին [[Իսպանիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Նիդեռլանդներ]]ում և [[Ռեյն]]ում, այնուամենայնիվ անգլիական նավատորմը ռմբակոծում էր [[Դեպպ]]ը, [[Հավրը]], [[Սան-Մալոն]], [[Դյունկերկ]]ը և [[Կալե]]ն։
Այդ էր պատճառը, որ 1715 թվականին [[Լուի XIV]]-ի մահը 54-ամյա կառավարումից հետո ընդունվեց հանգստությամբ։ 1697 թվականի աշնանը [[Լուի XIV]]-ը ստորագրեց Ռիսվիսյան հաշտությունը, որով Ֆրանսիան ստիպված եղավ դաշնակիցներին վերադարձնել նրանցից գրավված բոլոր տարածքները`տարածքները՝ բացառությամ [[Իսպանիա]]յից և [[Ստրասբուրգ]]ից խլված մի քնաի կետեր։ Դրանից բացի [[Լուի XIV]]-ն ստիպված եցավ հրաժարվել Յակով Ստյուարտին ճանաչել [[Անգլիա]]յի [[Վիլհելմ III]] թագավոր։
1700 թվականին, երբ մահացավ [[Իսպանիա]]յի վերջին թագավորը`թագավորը՝ Հաբսբուրգների տոհմից [[Կառլ II]]-ը`ը՝ չթոցնելով ժառանգորդ, [[Լուի XIV]]-ը դրեց պահանջ իսպանակն թագը տալ իր թոռանը`թոռանը՝ Ֆիլիպ Անժուացուն2։ Պահանջը հիմնավորվում էր այն նույն դեվոլյուցիոն օրենքով։ Սակայն այդպիսի պահանջ դրեց նաև [[Գերմանիա]]յի կայսր [[Լեոպոլդ I Հաբսբուրգցի]]ն, որը ամուսնացել էր մահացած [[Կառլ II]]-ի մյուս քրոջ հետ։ Պայքարի մեջ մտան նաև Անգլիան և Հոլանդիան։ 1701 թվականին սկսվեց պատերազմ Ֆրանսիայի, որին պաշտպանում էին Բավարիան և Քյոլնը, իսկ մյուս կողմից Միացյալ կոալիցիայի, որի մեջ մտնում էին [[Անգլիա]]ն, [[Հոլանդիա]]ն, Կայսրությունը, որոնց միացան նա [[Դանիա]]ն, [[Սավոյա]]ն և [[Բրանդեբուրգ]]ը։ Ֆրանսիայի դեմ կռվում էին նաև երկրից վռնդված կամ փախած հուգենոտների ջոկատներ։ Պատերազմական գործողություններ միաժամանակ տեղի էին ունենում [[Նիդեռլանդներ]]ում, [[Իսպանիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Ռեյն]]ի ափերին և ծովերում։
Ֆրանսիան այս պատերազմում իսպանակն թագի համար կրեց բազում ջախջախիչ պարտություններ, ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում, այնպես որ, երբ ֆրանսիական նավատորմը 1705 թվականին [[Մալագա]]յի մոտ պարտվեց [[Լուի XIV]]-ը փորձեց բանակցությունների մեջ մտնել հաշտության համար։ Սակայն դաշնակիցների պահանջները հաշտություն կնքելու համար Ֆրանսիային թվացին անընդունելի և բանակցությունները դադարեցվեցին, չնայած ծանր վիճակին։ Այդ պատճառով պատերազմը շարունակվեց։ Սակայն 1708 թվականի աշնանը [[Լիլլ]]ի գրավումից հետո, 1709 թվականի աշնանը հայտնի զորավար Վիլլարի Մալպլակ վայրում, որը գտնվում է [[Ֆլանդրիա]]յում, պարտությունից հետո Ֆրանսիան հայտնվեց անհուսալի վիճակում։ Բանակին ոչ միայն չէին կարողանում վճարել, այլ նաև սնունդ չկար։ Երկրում իշխում էր սովը և ոչնչով չէր կարելի ցորեն բերել [[Աֆրիկա]]յի և [[Լևանտ]]ի նավահանգիստներից։ [[Լուի XIV]]-ը երկրորդ անգամ հաշտություն խնդրեց։ Հակառակորդները դրեցին բազմաթիվ պահանջներ`պահանջներ՝ այդ թվում նաև [[Ֆիլիպ]]ի վռնդումը [[Իսպանիա]]յից, զիջումներ [[Ֆլանդրիա]]յի և [[Էլզաս]]ի հարցում, իսկ [[Ֆրանսիա]]ն պատրաստ էր դրանք ընդունել։ Սակայն միջազ•ային իրադրությունը փոխեց նաև պատերազմող կոցմերի ուժերը։ Հակաֆրանսիական կոալիցիան թուլացավ նրանց մեջ եղած հակասությունների պատճառով և [[Ֆրանսիա]]յին հաջողվեց կնքել փրկող հաշտություն 1713 թվականի ապրիլին [[Ուտրեխտ]]ում [[Հոլանդիա]]յի և [[Անգլիա]]յի հետ, իսկ 1714 թվականի մարտին Ռաշտատում կկնքվեց պայմանագիր Կայսրության հետ։ Պայմանագրերի արդյունքում Իսպանական գահը պահպանվեց Ֆիլիպ V-րդ Անժուացու ձեռքում՝ հրաժարվելով իր և իր սերունդների հավակնություններից Ֆրանսիական գահի նկատմամբ։
[[Եվրոպա]]յում [[Ֆրանսիա]]յի հեգեմոնիայի հետ համարյա վերջ տրվեց։ Պատերազմը հաստատեց նոր հարաբերություններ ինչպես [[Եվրոպա]]յում, այնպես էլ երկրի ներսում՝ [[Ֆրանսիա]]յի բացարձակ միապետության մեջ։ [[Լուի XIV]]-ի ներքին քաղաքականության հետևանքով [[Ֆրանսիա]]ն կորցրեց 3մլն մարդ, մեծ պետական պարտքեր՝ 2,6մլրդ ֆրնկ, այն դեպքում երբ եկամուտները կազմում էին 117մլն ֆրանկ1։
 
== Լուի 14-րդի գաղութային քաղաքականությունը ==
Գաղութային նվաճումների սկիզբը դրվեց աշխարհագրական մեծ նվաճումներից հետո։ Մինչ այդ եղած գաղութային նվաճումմները լայն թափով սկսվեցին Լուի XIV-ի օրոք՝ Կոլբերի վարած մերկատելիզմի քաղաքականության հետևանքով։ 1664 թվականին Կոլբերը հիմնեց Վեստ-Հնդկական կազմակերպությունը Ատլանտյան օվկիանոսում և Օստ-Հնդկական ընկերությունը Հնդկական օվկիանոսում առևտուր անելու համար։ Օստ-Հնդկական ընկերության ֆոնդը սկզբնական շրջնում կազմվեց 6մլն լուիդոր, սակայն հետագայում ավելացավ`ավելացավ՝ հասնելով 15մլն լուիդորի, որից թագավորը ներդրեց 3մլն, քաղաքներն ու ազնվականությունը 4մլն, թագավորական արքունիքը 2մլն։ Ակտիվ գաղութային նվաճումներ տեղի էին ունենում հատկապես Հյուսիսային Ամերիկայում, որտեղ անշեղորեն աճում էր ֆրանսիական ազդեցությունը։ Այն ավելի ու ավելի շատ տարածքներ էր ձեռք բերում`բերում՝ ղկարողանակլով իր վերահսկողությունը հաստատել այդ ահռելի տարածքների վրա։1671 թվականին ֆրանսիական բանակները գրավեցին Օհայոն և Իլինոյսը։ 1682 թվականին Միսիսիպի գետի ավազանը հայտարարվեց ֆրանսիական տիրապետության տակ`տակ՝ Լուիզիանա անունով։ Կանադայում Լուի XIV-ի օրոք (1666թ) հողերի տերերը դարձան խոշոր ֆեոդալներո։ Կանադան այդ ժամանակվանից կառավարում էին թագավորական կառավարիչներն ու ինդենտանտները։ Այստեղ մեծ դերակատարություն ուներ կլաթոլիկ եկեղեցին`եկեղեցին՝ իր բազմաթիվ օրդեններով։
Նոր Ֆրանսիայի (այդպես էին անվանում Կանադան) հետ միասին Ֆրանսիան սկսեց մեծ ուշադրություն դարձնել Անտիլյան կղզիներին։ Սան-Դոմինգո կղզու գաղութի, որտեղ դեռևս 1655 թվականին նշանակվել էր գուբեռնատոր, ազդեցության տակ էր գտնվում կղզու մեծ մասը։
Կոլբերի ակտիվ ձեռնարկումների շնորհիվ աճում էր գաղութային առևտուրը։ Արդեն XVII դարի II կեսից Անտիլյան կղզիներում Ֆրանսիացիների կողմից սկսվեց աճեցվել շաքարի ճակնդեղ, ծխախոտ, ավելի ուշ սուրճ։
Պլանտացիաներում աշխատելու համար Լա-Ռոշել և Ատլանտիան օվկիանոսի այլ նավահանգստներից բերվում էին աղքատներ1։ Այնպես, որ պլանտացիաներում մահացած հնդկացիներին մեծ ուշադրություն չէին դարձնում, իսկ եկամուտներն էլ այդ պլանտացիաներից մեծ չէր։ Հետագայում այստեղ աշխատելու համար բերվեցին ստրուկ սևամորթներ, որոնք բերվում էին Աֆրիկայում գտնվող Գվինեական ծոցից`ծոցից՝ ֆրանսիական նավերով։ Ստրուկների առևտրով զբաղվում էին Նանտի, Բորդոյի հարուստ առևտրականները։ Ստրկավաճառությունը մեծ ծավալներ ընդունեց XVII դարի II կեսին և ամբողջ XVIII դարում։
Ֆրանսիական գաղութային էքսպանսիան տարածվեց նաև աշխարհի մյուս շրջաններում։ 1674 թվականին տեղի բակչության ապստամբությունը Մադագասկարի Ֆորտ-Դովին կետում, բերեց նրան, որ այն լիկվիդացվեց։ Սակայն չնայած այդ ամենի 1686 թվականին Մադագասկարը հայտարարվեց ֆրանսիական տիրապետության տակ։ Կառուցվեցին նոր կետեր, որոնք Մադագասկարը պետք է կապեին Հնդկաստանի հետ (Բորբոնե, Իլ-դե-Ֆրանս)։ այստեղ հիմնվեցին շաքարի, սուրճի, կակաոյի պլանտացիաներ։
Ֆրանսիական գաղութային նվաճումները տարածվեցին նաև Հնդկաստանում, որտեղ 1668 թվականին Օստ-Հնդկական ընկերությունը հոմնեց առաջին ֆակտորիա`ֆակտորիա՝ Սուրատը Բոմբեյում։ 1701 թվականին Պոնդիշարին հայտարարվեց ֆրանսիական տիրապետության կենտրոն։ Հնդկաստանից արտահանում էին մետաքս, թեյ, ներկեր։
XVII դարի կեսերի գաղութների համար պայքարը հիմնականն էր Եվրոպայի երկրների համար, որտեղ գլխավոր դերը խաղում էին Ֆրանսիան ու Անգլիան, որոնց ֆինանս Արդեն 1713 թվականին Ուտրեխտի պայմանագրով Ֆրանսիան Անգլիային զիջեց մեծ թվով գաղութներ Ամերիկայում։
Այսպիսին էր Ֆրանսիայի արտաքին և ներքին քաղաքականությունը Լուի 14-րդի ժամանակ, ով հսկայական դեր խաղաց այս ժամանակաշրջանում Ֆրանսիայի ներքին կյանքը կայունացնելու և արտաքին քաղաքականությունը ամրապնդելու գգործում։
274 658

edits

Նավարկման ցանկ