«Արևածաղիկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: → (16) oգտվելով ԱՎԲ
Տող 33. Տող 33.
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Բարդածաղկավորներ]]
[[Կատեգորիա:Բարդածաղկավորներ]]
[[Կատեգորիա:Մեղրատու բույսեր]]

15:29, 31 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Արևածաղիկ
Արևածաղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Helianthus



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արևածաղիկը (արևերթիկ, արևելած ծաղիկ) բարդածաղկավորների ընտանիքի միամյա խոտաբույս է: Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»: Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30) տեսակ: ՀՀ-ում մշակվում է յուղատու արևածաղիկը՝ հիմնականում Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ անջրդի պայմաններում՝ որպես սիլոսային մշակաբույս:
Արմատները հզոր են, ցողունը՝ կանգուն, կոպիտ, թավոտ, ոչ սնամեջ, բարձրությունը՝ մինչև 4 մ: Տերևները խոշոր են, սրտաձև, ծաղկաբույլը զամբյուղ է, պտուղը՝ սերմնապտուղ, որն օգտագործվում է որպես ուտելիք: Սերմերից ստանում են ձեթ, որն օգտագործվում է սննդի (պահածոյի, մարգարինի, հացաթխման, հրուշակեղենի և այլն) արդյունաբերության և օճառի, լաքերի-ներկերի արտադրության մեջ: Արևածաղկի թափոնները (մղեղ, ցողուն, տերև, զամբյուղի մնացորդներ, սերմի կճեպ) օգտագործում են թուղթ, կաուչուկ, պոտաշ ստանալու համար, քուսպը լավորակ կեր է կովերի, ոչխարների, ձիերի, իսկ կտրատած և շոգեխաշած ցողունները՝ խոզերի համար: Արևածաղիկն ունի նաև բուժական նշանակություն. կասեցնում է կարծրախտի երևույթները, բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում լյարդի ճարպակալումը: Այն նաև մեղրատու է:

Արտաքին հղումներ

Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Արևածաղիկ