«Ֆերդինանդ VII»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:1784 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 15. Տող 15.
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Իսպանիայի թագավորներ]]
[[Կատեգորիա:Իսպանիայի թագավորներ]]
[[Կատեգորիա:1784 ծնունդներ]]

12:40, 25 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Ֆերդինանդ VII, Ֆրանցիսկո Գոյայի նկար

Ֆերդինանդ VII (իսպ.՝ Fernando VII; հոկտեմբերի 14, 1784, Մադրիդ - սեպտեմբերի 29, 1833, Մադրիդ), Իսպանիայի թագավոր 1808 թ. և 1814-33 թթ։ Թագավոր է դարձել 1808 թվականի մարտի 19-ին, ապստամբած ժողովրդի կողմից ժամիշխան Գոդոյին տապալելուց և իր հոր` Կարլոս IV-ի հրաժարականից հետո։

Նապոլեոն I-ը, որի զորքերը զավթել Էին Իսպանիան, օգտվելով թագավորական ընտանիքի անմիաբանությունից, Ֆերդինանդ VII-ին հարկադրել է հրաժարվել գահից (1808) և Իսպանիայի գահ բարձրացրել իր եղբորը՝ Ժոզեֆ Բոնապարտին։ 1808-1814 թթ. ապրել է Ֆրանսիայում։ Ֆրանսիական տիրապետության անկումից հետո, 1814 թ. վերադարձել է Իսպանիա։ Իրեն շրջապատելով կամարիլիայով, վերացրել է 1808-14 թթ. իսպանական հեղափոխության նվաճումները։ 1820 թվականից սկսված նոր հեղափոխության պայմաններում, հարկադրված ընդունել է 1812 թ. արմատական սահմանադրությունը, միաժամանակ գլխավորել հակահեղափոխությունը։

Հեղափոխության ճնշումից (1823) հետո վերականգնել է բացարձակ միապետական վարչակարգը։

Արտաքին հղումներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։