«Ներոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 14. Տող 14.
Իշխանության անցնելով, Կլավդիոսը Ագրիպինային թույլ է տալիս վերադառնալ աքսորից:

Իշխանության անցնելով, Կլավդիոսը Ագրիպինային թույլ է տալիս վերադառնալ աքսորից:

Մինչեւ [[Վալերիա Մասալինա]]յի հետ ամուսնանալը Կլավդիոսն ամուսնացած էր եղել երկու անգամ:<ref name="suetonius-claudius-26">Suetonius, ''The Lives of Twelve Caesars'', Life of Claudius [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Suetonius/12Caesars/Claudius*.html#26 26].</ref> Նախորդ ամուսնություններից ունեցել էր երեք զավակ, որոնց թվում` մի որդի, ով մահացել էր երիտասարդ տարիքում:<ref name="suetonius-claudius-27">Suetonius, ''The Lives of Twelve Caesars'', Life of Claudius [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Suetonius/12Caesars/Claudius*.html#27 27].</ref> Մեսալինայից ունեցել է երկու երեխա, աղջիկ` [[Կլավդիա Օկտավիա]]ն (ծնվ.41թ., հետագայում դարձավ Ներոնի կինը) եւ տղա Բրիտանիկոս անունով (ծնված 40թ. մահացել է 14 տարեկանում):

Մինչեւ [[Վալերիա Մեսալինա]]յի հետ ամուսնանալը Կլավդիոսն ամուսնացած էր եղել երկու անգամ:<ref name="suetonius-claudius-26">Suetonius, ''The Lives of Twelve Caesars'', Life of Claudius [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Suetonius/12Caesars/Claudius*.html#26 26].</ref> Նախորդ ամուսնություններից ունեցել էր երեք զավակ, որոնց թվում` մի որդի, ով մահացել էր երիտասարդ տարիքում:<ref name="suetonius-claudius-27">Suetonius, ''The Lives of Twelve Caesars'', Life of Claudius [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Suetonius/12Caesars/Claudius*.html#27 27].</ref> Մեսալինայից ունեցել է երկու երեխա, աղջիկ` [[Կլավդիա Օկտավիա]]ն (ծնվ.41թ., հետագայում դարձավ Ներոնի կինը) եւ տղա Բրիտանիկոս անունով (ծնված 40թ. մահացել է 14 տարեկանում):

48թ. իր սիրեկանի հետ Մասալինան ծրագրել էր դավադրության միջոցով Կլավդիոսին զրկել իշխանությունից: Դավադրությունը բացահայտվեց եւ 49թ. Մասալինան ենթարկվեց մահապատժի:

48թ. իր սիրեկանի հետ Մեսալինան ծրագրել էր դավադրության միջոցով Կլավդիոսին զրկել իշխանությունից: Դավադրությունը բացահայտվեց եւ 49թ. Մասալինան ենթարկվեց մահապատժի:

49թ. Կլավդիոսն ամուսնանում է չորրորդ անգամ` Ներոնի մայր Ագրիպինայի հետ, չնայած, որ վերջինս իր զարմուհին էր: Ագրիպինան համոզում է Կլավդիոսին որ նա որդեգրի Ներոնին եւ 50թ. Ներոնն իր համար ընտրում է '''Nero Claudius Caesar Drusus Germanicus''' անունը: Ներոնն ավելի տարիքով էր իր երկհարազատ եղբայր Բրիտանիկոսից եւ պատրաստվում էր ժառանգել գահը:<ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 12#26|XII.26]].</ref>

49թ. Կլավդիոսն ամուսնանում է չորրորդ անգամ` Ներոնի մայր Ագրիպինայի հետ, չնայած, որ վերջինս իր զարմուհին էր: Ագրիպինան համոզում է Կլավդիոսին որ նա որդեգրի Ներոնին եւ 50թ. Ներոնն իր համար ընտրում է '''Nero Claudius Caesar Drusus Germanicus''' անունը: Ներոնն ավելի տարիքով էր իր երկհարազատ եղբայր Բրիտանիկոսից եւ պատրաստվում էր ժառանգել գահը:<ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 12#26|XII.26]].</ref>

18:56, 23 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս (լատիներեն՝ Nero Claudius Caesar Augustus Germanicus, 37թ. դեկտեմբերի 15 - 68թ. հունիսի 9), ծնունդով՝ Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոս (լատիներեն՝ Lucius Domitius Ahenobarbus), հռոոմեական կայսր 54թ. հոկտեմբերի 13-ից առ 68թ. հունիսի 9-ը, Հուլիոսների-Կլավդիոսների հարստության վերջին ներկայացուցիչ։

Ծագումը

Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոսը, ապագա Ներոնը, ծնվել է 37թ. դեկտեմբերի 15-ին Անտիումում, Հռոմի մոտ:[1][2] Նա եղել է Գնեոս Դոմիցիոս Ահենոբարբոսի միակ որդին: Մայրը` Ագրիպինա Կրտսերը Կալիգուլա կայսեր քույրն էր:

Ներոնի հայրը եղել է Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոսի եւ Անտոնյա Ավագի որդին: Գնեոսն, այսպիսով, հոր կողմից Գնեոս Դոմիցիոս Ահենոբարբոսի (մ.թ.ա. 32թ. կոնսուլ) եւ, հավանաբար` Էմիլիա Լեպիդայի, իսկ մոր կողմից Մարկոս Անտոնիոսի եւ Օկտավիա Կրտսերի թոռն էր:
Օկտավիայով կապված, Ներոնը Օգոստոս կայսեր զարմիկ-թոռն էր: Ներոնի հայրը վարձված էր որպես պրետոր եւ եղել է Կալիգուլայի անձնակազմի անդամ, վերջինիս արեւելյան արշավանքի ժամանակ:[3]
Ներոնի հայրը մահացավ 39 տարեկանում` ջրգողություն հիվանդությունից, երբ Ներոնը երեք տարեկան էր:

Իշխանության հասնելը

Ներոնը չէր սպասում, որ դառնալու է կայսր, քանի որ իր քեռի Կալիգուլան թագադրվել էր 25 տարեկանում եւ բավարար ժամանակ ուներ իր համար ժառանգորդ ծնելու: Ներոնի մայրը` Ագրիպիան, կորցրել էր Կալիգուլայի բարեհաճությունը եւ իր ամուսնու մահից հետո` աքսորվել:[4]
Կալիգուլան, իր կին Կեսոնիան եւ անչափահաս դուստրը սպանվեցին 41թ. հունվարի 24-ին[5], ինչից հետո Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսը ստացավ կայսր դառնալու հնարավորություն:[6]
Իշխանության անցնելով, Կլավդիոսը Ագրիպինային թույլ է տալիս վերադառնալ աքսորից:

Մինչեւ Վալերիա Մեսալինայի հետ ամուսնանալը Կլավդիոսն ամուսնացած էր եղել երկու անգամ:[7] Նախորդ ամուսնություններից ունեցել էր երեք զավակ, որոնց թվում` մի որդի, ով մահացել էր երիտասարդ տարիքում:[8] Մեսալինայից ունեցել է երկու երեխա, աղջիկ` Կլավդիա Օկտավիան (ծնվ.41թ., հետագայում դարձավ Ներոնի կինը) եւ տղա Բրիտանիկոս անունով (ծնված 40թ. մահացել է 14 տարեկանում):

48թ. իր սիրեկանի հետ Մեսալինան ծրագրել էր դավադրության միջոցով Կլավդիոսին զրկել իշխանությունից: Դավադրությունը բացահայտվեց եւ 49թ. Մասալինան ենթարկվեց մահապատժի:

49թ. Կլավդիոսն ամուսնանում է չորրորդ անգամ` Ներոնի մայր Ագրիպինայի հետ, չնայած, որ վերջինս իր զարմուհին էր: Ագրիպինան համոզում է Կլավդիոսին որ նա որդեգրի Ներոնին եւ 50թ. Ներոնն իր համար ընտրում է Nero Claudius Caesar Drusus Germanicus անունը: Ներոնն ավելի տարիքով էր իր երկհարազատ եղբայր Բրիտանիկոսից եւ պատրաստվում էր ժառանգել գահը:[9]

51թ. Ներոնը դառնում է տասնչորս տարեկան եւ արդեն համարվում է չափահաս: [10] Նա նշանակվում է պրոկոնսուլ, ներկայացվում է Հռոմի սենատին, Կլավդիոսի հետ միասին ներկայանում է հանրությանը:[10] 53թ. ամուսնանում է իր երկհարազատ քույր Կլավդիա Օկտավիայի հետ:[11]

Կայսրը (մ.թ.54)

Ներոնը եւ Ագրիպինան. Ագրիպինան դափնեպսակով թագադրում է իր պատանի զավակ Ներոնին: Նա իր ձախ ձեռքին բռնել է առատության եղջյուրը` հաջողության եւ լիության խորհրդանիշը: Ներոնի հագին հռոմեացի զորավարի զրահազգեստ եւ թիկնոց է, իսկ ոտքերի մոտ` սաղավարտ: Տեսարանը պատկերում է մ.թ.54թ. որպես կայսր Ներոնի իշխանության անցնելը եւ թվագրված է մ.թ.59թ.-ից առաջ, երբ Ներոնն սպանեց Ագրիպինային:[12]
Ներոնը եւ Սենեկան: Հուշարձան Կորդոբայում, Իսպանիա:

Կլավդիոսը մահացավ 54թ. հոկտեմբերի 13-ին եւ Ներոնը, վերցնելով Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս (լատիներեն` Nero Claudius Caesar Augustus Germanicus) անունը, թագադրվում է որպես կայսր: Անտիկ աշխարհի շատ պատմաբաններ նշում են, թե Ագրիպինան թունավորել է Կլավդիոսին: Համաձայն Պլինիոս Ավագի, դրա համար նա օգտագործել է թունավոր սունկ:[13]Հայտնի չէ, թե արդյոք Ներոնը տեղյակ է եղել սպանության մասին, կամ արդյոք մասնակից է եղել:[14]

Ներոնն իշխանության անցավ 17 տարեկանում,[15][16]դառնալով մինչեւ այդ ժամանակը եղած կայսրերից ամենաերիտասարդը:[17] Անտիկ աշխարհի պատմաբանները Ներոնի իշխանության վաղ տարիները նկարագրում են որպես նրա վրա մեծ ազդեցության ժամանակաշրջան մոր` Ագրիպինայի, խնամակալ Լուկիուս Անեուս Սենեկայի եւ Պրետորիայի պրեֆեկտ Սեքստոս Աֆրանիուս Բուրոսի կողմից:

Ներոնի մայրը ցանկանում է ամեն կերպ միջամտել որդու գործերին: 54թ.-ին նա փորձում է նստել Ներոնի կողքին, երբ վերջինս պետք է հանդիպում ունենար Հայաստանի դեսպանորդին, սակայն, Սենեկան չի թողնում եւ կանխում է սկանդալային տեսարանը:[18]

Կան տեղեկություններ, որ Ներոնը բավարարված չէր Կլավդիա Օկտավիայի հետ ամուսնությունով եւ արտամուսնական կապեր է ունեցել Փոքր Ասիայից բերված նախկինում ստրկուհի Կլավդիա Ակտեի հետ:[19] 55թ. Ագրիպինան փորձում է աջակցել Օկտավիային եւ պահանջում է, որ որդին խզի Ակտեի հետ ունեցած կապերը: Ներոնը, Սենեկայի աջակցությամբ կանխում է մոր միջամտությունը:
Իր որդու վրա ազդեցություն ուժեղացնելով, Ագրիպինան սկսում է ճնշում գործադրել Ներոնի երկհարազատ եղբոր` Բրիտանիկոսի վրա, նրան կայսր դարձնելու նպատակով:[20] Մոտավորապես տասնչորս տարեկան Բրիտանիկոսը միչեւ Ներոնի որդեգրվելը հանդիսանում էր գահի իրական ժառանգորդը: Համաձայն Տակիտոսի, Ագրիպինան հույս ուներ, որ իր աջակցությամբ Բրիտանիկոսը, լինելով Կլավդիոսի հարազատ որդին, կկարողանա տիրել գահին: Սակայն, պատանի Բրիտանիկոսը մահացավ հանկարծակի եւ կասկածելի մահով 55թ. փետրվարի 12-ին, այն նույն օրը, երբ պետք է հայտարարվեր չափահաս:[21]

Մոր սպանությունը եւ իշխանության կենտրոնացումը

Ժամանակի հետ Ներոնը դառնում է ավելի հզոր, ազատվելով խորհրդատուներից, վերացնելով գահին հավակնողներին: 55թ. նա հեռացրեց Ագրիպինայի դաշնակից Մարկոս Անտոնիոս Պալասին գանձատանն զբաղեցրած դիրքից: Պալասը Բուրոսի հետ միասին մեղադրվում էր Փավստոս Սուլլային գահին նստեցնելու համար կայսեր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ:[22]Սենեկան մեղադրվում էր Ագրիպինայի հետ կապեր ունենալու եւ ունեցվածքներ յուրացնելու մեջ:[23]

58թ. Ներոնը սիրային կապերի մեջ է մտնում իր ընկեր եւ ապագա կայսր Օթոնի կնոջ` Պոպեա Սաբինայի հետ:[24]Տեղեկություններ կան, որ, քանի որ Ագրիպինայի կենդանության օրոք քաղաքականապես հնարավոր չէր, որ Ներոնն ամուսնալուծվի եւ ամուսնանա Պոպեայի հետ, 59թ. հրամայում է սպանել իր մորը: [25] Մերօրյա որոշ պատմաբաններ սա համարում են իրականությանը չհամապատասխանող պնդում, քանի որ Ներոնը Պոպեայի հետ ամուսնացած չի եղել մինչեւ 62թ.:[26]
Ավելացնենք, որ համաձայն Սուետոնիուսի, Պոպեան ամուսնալուծված չի եղել մինչեւ Ագրիպինայի մահը, եւ դա անհնար դարձնում, որ արդեն ամուսնացած Պոպեան կարող էր ստիպել Ներոնին իր հետ ամուսնանալու:[27] Մերօրյա որոշ պատմաբաններ հնարավոր են համարում, որ Ներոնի կողմից Ագրիպինայի սպանությունը կապված է եղել այն բանի հետ, որ մայրը ցանկանում էր իշխանության բերել Ռուբելիուս Պլոտոսին:[28] Համաձայն Սուետոնիուսի, Ներոնը փորձեց իր մոր սպանությունն իրականացնել նավաբեկւթյուն կազմակերպելու միջոցով, որի հետեւանքով զոհվեց Ագրիպինայի ընկեր Ակերոնիա Պոլան, սակայն, երբ մայրը փրկվեց, նա սպանեց եւ դա ներկայացրեց որպես ինքնսպանություն:[29]

64թ. Հռոմի մեծ հրդեհը

Պատահել է 64թ. հուլիսի լույս 19-ի գիշերը` քաղաքի հարավ-արեւելյան մասում` դյուրավառ ապրանքների խանութներից:
Ըստ Տակիտոսի, ով այդ ժամանակ եղել է ինը տարեկան, հրդեհը տարածվել է շատ արագ եւ տեւել է հինգ օր: Սվետոնիոսն ասում է, որ կրակը մոլեգնում էր վեց օր եւ յոթ գիշեր:[30] Այն ոչնչացրեց Հռոմի տասնչորս շրջաններից երեքը եւ մեծ վնասներ հասցրեց յոթին:[31]
Հայտնի չէ, թե ով կամ ինչն է եղել հրդեհի պատճառը, կամ արդյոք այն եղել է պատահար, թե` կազմակերպված: [32] Սվետոնիոսը եւ Կասիոս Դիոնը հակված են կարծելու, թե դա եղել է Ներոնի արածը` պալատների համալիր կառուցելու նպատակով: Տակիտոսը նշում է, թե քրիստոնյա հավատացյալները խոստովանել են իրենց մեղքը, սակայն, որեւէ բան հայտնի չէ նրանց կտտանքների ենթարկելու մասին:[33] Պետք է ասել, որ հրդեհի պատահարները Հին Հռոմում եղել են սովորական երեւույթ, ինչպես, օրինակ, 69թ. եւ 80թ. պատահած մեծ հրդեհները: [34][35]

Սվետոնիոսի եւ Կասիոս Դիոնի պատմելով, քաղաքը վառվելու ժամանակ Ներոնը բեմական զգեստով կանգնել եւ երգում էր:[36] Հայտնի լեգենդը պնդում է, թե Ներոնը հրդեհի ժամանակ նվագում էր ջութակ, ինչն անախրոնիզմ է, քանի որ 1-ին դարի Հռոմում ջութակ չի եղել:

Տակիտոսը, սակայն, համարում է, թե Ներոնն այդ ժամանակ եղել է Անտիումում:[37] Տակիտոսն ասում է նաեւ, թե քաղաքը վառվելու ժամանակ Ներոնի քնար նվագելու եւ երգելու մասին խոսակցությունները բամբասանք են:[37] Նրա պատմելով, Ներոնը վերադառնում է Հռոմ եւ, իր միջոցներից վճարելով, կազմակերպում է օգնություն:[37] Ներոնը բացում է իր պալատները` օթեւան եւ ուտելիք տրամադրելով անտուն մնացածներին:[37]
Հրդեհից հետո սթափվելով, նա պատրաստում է քաղաքի զարգացման նոր նախագիծ: Շենքերն սկսեցին կառուցել աղյուսից, այնպես, որ նրանց գլխավոր մուտքերը լինեն փողոցի կողմից, այլ ոչ թե` բակի, ինչպես նաեւ լայնացրեցին ճանապարհները:

Հրդեհի շնորհիվ ազատված տեղում կառուցվեց պալատների նոր համալիր: Համալիրի տարածքում տեղադրվեց Ներոնի 30 մետրանոց արձանը:
Տակիտոսը նշում է, որ ժողովուրդը փնտրում էր քավության նոխազ եւ իր բամբասանքներում պատասխանատու էր համարում Ներոնին:[33] Մեղադրանքներից խուսափելու համար կայսրը թիրախ դարձրեց քրիստոնյաներին: Սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Ներոնը հրամայում է քրիստոնյաներին նետել շներին, մյուսներին խաչել եւ խարույկի վրա այրել:[33]

Ծանոթագրություններ

1. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Nero 1.
2. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Nero 6.
3. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Nero 5.
4. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Caligula 29.
5. Josephus, Antiquities of the Jews XIX.1.14, XIX.2.4.
6. Josephus, Antiquities of the Jews XIX.3.2.
7. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Claudius 26.
8. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Claudius 27.
9. Tacitus, Annals XII.26.
10. 10,0 10,1 Tacitus, Annals XII.41.
11. Tacitus, Annals XII.58.
12. Արձանի մասին տեղեկությունը վերցված է Թուրքիայում գտնվող Ափրոդիդսիասի թանգարանից, որտեղ այն պահվում է:
13. [1]
14. Cassius Dio's and Suetonius' accounts claim Nero knew of the murder, Cassius Dio, Roman History LXI.35, Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Nero 33; Tacitus' and Josephus' accounts only mention Agrippina, Tacitus, Annals XII.65, Josephus, Antiquities of the Jews XX.8.1.
15. Book LXI #3 P39
16. #8 P100
17. Օգոստոսը եղել է 35 տարեկան, Տիբերիոսը` 56, Կալիգուլան` 25 եւ Կլավդիոսը` 50:
18. Tacitus, Annals XIII.5.
19. Tacitus, Annals XIII.12.
20. Tacitus, Annals XIII.14.
21. Tacitus, Annals XIII.16.
22. Tacitus, Annals XIII.23.
23. Cassius Dio, Roman History LXI.10.
24. Tacitus, Annals XIII.46.
25. Tacitus, Annals XIV.1.
26. Dawson, Alexis, "Whatever Happened to Lady Agrippina?", The Classical Journal, 1969, p. 254.
27. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Otho 3.
28. Rogers, Robert, Heirs and Rivals to Nero, Transactions and Proceedings of the American Philological Association, Vol. 86. (1955), p. 202. Silana accuses Agrippina of plotting to bring up Plautus in 55, Tacitus, Annals XIII.19; Silana is recalled from exile after Agrippina's power waned, Tacitus, Annals XIV.12; Plautus is exiled in 60, Tacitus, Annals XIV.22.
29. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Nero 34.
30. The Lives of Twelve Caesars, Life of Nero 38;
31. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «annals-xv-40» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
32. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «tacitus-annals-xv8» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
33. 33,0 33,1 33,2 Tacitus Annals XV.44.
34. Tacitus, Histories I.2.
35. Suetonius, Lives of Twelve Caesars, Life of Titus 8.
36. Suetonius, The Lives of Twelve Caesars, Life of Nero, 38; Cassius Dio, Roman History LXII.16.
37. 37,0 37,1 37,2 37,3 Tacitus, Annals XV.39.

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA