«Մուսաներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 23. Տող 23.
Մուսաները եղել են հավերժական բերկրանքի ու ցնծության մեջ: Նրանք միշտ պարել են, երգել, իսկ երբ տեսնում էին, որ [[Ապոլլոն]]ը անցնում է երգչախմբի գլուխ, սկսում էին ավելի լավ երգել, քան առաջ:
Մուսաները եղել են հավերժական բերկրանքի ու ցնծության մեջ: Նրանք միշտ պարել են, երգել, իսկ երբ տեսնում էին, որ [[Ապոլլոն]]ը անցնում է երգչախմբի գլուխ, սկսում էին ավելի լավ երգել, քան առաջ:


Բանաստեղծը մուսաներից էր ստանում ոգեշնչում, այդ պատճառով պոետը սուրբ մարդ էր, իսկ նրա վրա ձեռք բարձրացնելը հանցագործություն: Մուսաները տիրապետում են ճշմարտության: Պոետներին ճշմարտություն է հասնում այնքան, որքան նրանց կշնորհի մուսան:
Բանաստեղծը մուսաներից էր ստանում ոգեշնչում, այդ պատճառով պոետը սուրբ մարդ էր, իսկ նրա վրա ձեռք բարձրացնելը հանցագործություն: Մուսաները տիրապետում են ճշմարտության: Պոետներին ճշմարտություն է հասնում այնքան, որքան նրանց կշնորհի մուսան:<ref>{{cite book|author=Առաքել Առաքելյան|title=Հունական գրականության պատմություն|publisher=«Լույս»|location=Երևան|year=1968|page=էջ 23-24}}</ref>




== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
{{Reflist}}



[[Կատեգորիա:Հին հունական դիցաբանություն]]
[[Կատեգորիա:Հին հունական դիցաբանություն]]

22:08, 24 Հոկտեմբերի 2009-ի տարբերակ

Մուսաներ - Զևսի դուստրերը: Ըստ հին հունական դիցաբանության` մուսաները մարդկանց պարգևել են արվեստի ձիրք և նրանցից յուրաքանչյուրը հանդիսացել է առանձին արվեստի ներկայացուցիչը և շնորհք պարգևողը:


Ընդհանուր տեղեկություններ

Հունական առաջին մեծ գրողները` Հոմերոսը և Հերոդոտոսը , իրենց ստեղծագործությունները սկսում են դիմելով մուսաներին:

Հունական դիցաբանության մեջ մուսաները ինն են

Հոմերոսի պատկերացմամբ մուսաները ապրել են Օլիմպոս լեռան կամ Պառնաս սարի վրա: Պառնասում է գտնվել Կաստալյան աղբյուրը, որի ջուրը խմողին տրվել է բանաստեղծական տաղանդ և մարգարեական ձիրք: Հեսիոդոսը իր հայրենիքի Հելիկոն սարը համարում է մուսաների բնակատեղի և իբր թե այդտեղ տեսել է նրանց: Ըստ հին հունական առասպելաբանության Հյուսիսային Հունաստանում մուսաներն ապրել են Տեմպեյան հովտում և նրա մոտ գտնվող Պիերիա լեռան վրա: Նրանք ապրել են նաև Պինդոս լեռան վրա:

Մուսաներն ունեցել են իրենց հատուկ կենդանիներն ու բույսերը: Նրանց սրբազան ծառը եղել է դափնին, իսկ սրբազան կենդանիները` մեղուներն ու ճպուռները:

Մուսաները եղել են հավերժական բերկրանքի ու ցնծության մեջ: Նրանք միշտ պարել են, երգել, իսկ երբ տեսնում էին, որ Ապոլլոնը անցնում է երգչախմբի գլուխ, սկսում էին ավելի լավ երգել, քան առաջ:

Բանաստեղծը մուսաներից էր ստանում ոգեշնչում, այդ պատճառով պոետը սուրբ մարդ էր, իսկ նրա վրա ձեռք բարձրացնելը հանցագործություն: Մուսաները տիրապետում են ճշմարտության: Պոետներին ճշմարտություն է հասնում այնքան, որքան նրանց կշնորհի մուսան:[1]


Աղբյուրներ

  1. Առաքել Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 23-24.