«Որդեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
ավելացվեց Կատեգորիա:Կենդանիներ ՀոթՔաթ գործիքով
Տող 38. Տող 38.


[[Կատեգորիա:Կենդանիներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Կենդանիներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Կենդանիներ]]


[[an:Cuco]]
[[an:Cuco]]

19:13, 15 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Որդեր ( (լատին․՝ Vérmes, նաև՝ հելմինթներ, ճիճուներ), առաջնաբերանային անողնաշարավոր կենդանիների ընդհանուր անվանումն է։

Հայտնի է որդերի մոտ 40 հզ. տեսակ։ Որդերն ունեն մաշկածածկույթով պատված և հաճախ օղակաձև հատվածների բաժանված երկար մարմին։ Վերջավորություններ չունեն, շարժվում են հիմնականում մարմնի գալարակծկանքների շնորհիվ։ Տարբերում են ստորին որդեր, որոնց մարմնի կառուցվածքը շատ պարզ է, և բարձրակարգ որդեր, որոնք ունեն հատվածավոր մարմին, մարմնի երկրորդային խոռոչ (ցելոմ) և արյունատար համակարգ։ Որդերի որոշ տեսակներ ապրում են հողում։ Նրանք կուլ են տալիս և աղիքներով անցկացնում բնահողը՝ այնտեղից կորզելով օրգանական մնացորդները։ Ստորգետնյա անցուղիներ բացելով՝ որդերը փխրեցնում են հողը և այն հարստացնում թթվածնով, նպաստում բերրիության բարձրացմանը։

Տափակ որդերն ընդգրկում են մակաբույծ որդերի 2 դաս՝ ծծող որդեր (տրեմատոդներ) և երիզորդեր կամ ժապավենաձև որդեր (ցեստոդներ)։ Մարդու մակաբույծ ծծող որդերից հաճախ հանդիպում են օպիսթորխիսները, ֆասցիոլաները և այլն, երիզորդերից՝ եզան, խոզի և թզուկ երիզորդերը, էխինոկոկի ու ալվեոկոկի թրթուրները և այլն։ Տափակ որդերն ապրում են ջրում։ Նրանցից շատերն ունեն ոչ մեծ չափեր և վառ գունավորում։

Նկարներ

Որդերի մի քանի տեսակի նկարներ